ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունն իր լիազորությունների շրջանակում 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի սեպտեմբերը պետությանն է վերադարձրել 30 միլիոն դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Վարդապետյան 10/04/2024 18:27 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Երևանում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, անդրադարձել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում իրականացվող աշխատանքներին:
Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինը, Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդը, Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գալիմժան Կոյգելդիևը, Ղրղզական Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Նուրբեք Քայիմովը, Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովան, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, այլք:
Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.
«Կոռուպցիայի դեմ պայքարի համակարգը, ի թիվս այլնի, ընդգրկում է իրավական, ներառյալ՝ քրեաիրավական, կադրային, կազմակերպչական և գաղափարական բնույթի միջոցառումներ:
Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում առաջնային նշանակություն ունեն իրավական, այդ թվում՝ քրեաիրավական միջոցառումները։ Այս համատեքստում Դատախազության խնդիրներն են.
կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը և սոցիալական արդարության վերականգնումը, որը, ի թիվս այլնի, ներառում է անհատին, հասարակությանը և պետությանը պատճառված վնասի վերականգնումը,
պետական շահերի պաշտպանության նպատակով Դատախազության լիազորությունների շրջանակում հայցերի հարուցումը,
ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը, որն ապահովում է գույքի և ֆինանսական ակտիվների վերադարձը պետությանը կամ համայնքներին,
միջազգային համագործակցություն՝ երկրից դուրս բերված ակտիվների վերադարձի ոլորտում:
Կադրային և կազմակերպչական միջոցառումները ներառում են դատախազների նկատմամբ բարձր բարոյական պահանջներ, ինչպես նաև հաշվետվողականություն իրենց ունեցվածքի համար:
Դատախազի պաշտոնի համար թեկնածուներ ընտրելիս՝ հաշվի է առնվում բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված խորհրդատվական եզրակացությունը: Գործող դատախազները պարտավոր են իրենց նշանակման վեցերորդ տարում բարեվարքության ստուգում անցնել:
Տվյալ պահին այդ ստուգումն արդեն իսկ անցել է 198 դատախազ, ինչը կազմում է Դատախազության համակարգի դատախազների ընդհանուր թվի գրեթե 50 տոկոսը։ Նախատեսվում է, որ մինչև 2026 թվականի ավարտ բարեվարքության ստուգում պետք է անցնեն բոլոր դատախազները: Ստուգման արդյունքում ստացված բացասական խորհրդատվական եզրակացությունը հիմք է հանդիսանում գլխավոր դատախազի կողմից տվյալ դատախազի նկատմամբ պարտադիր կարգապահական վարույթ հարուցելու համար։
Կոռուպցիայի դեմ պայքարի գաղափարական ասպեկտը հիմնված է կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության թեզի վրա։
Հարկ է նշել, որ գաղափարական բնույթի միջոցառումները ներառում են նաև տեղեկատվական բնույթի աշխատանք։ Հաճախակի կրկնվող և հասարակական նշանակության կոռուպցիոն երևույթների դեպքում Գլխավոր դատախազությունը հանրությանը պատշաճ կերպով տեղեկացնում է քրեական գործերի ընթացքի և կայացված դատական ակտերի մասին։
Իրավական միջոցառումները ներառում են Դատախազության՝ հայցեր հարուցելու լիազորությունները.
պետական շահերը պաշտպանելու,
ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով:
Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունը նախատեսված է Հայաստանի Սահմանադրությամբ, իսկ դրանց կիրառման հիմքերն ու կարգը մանրամասնորեն ամրագրված են «Դատախազության մասին» օրենքում։
2023 թվականի օրենսդրական փոփոխությունների արդյունքում Դատախազության լիազորությունները պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում ընդլայնվել են: Ներկայումս դրանք ներառում են ոչ միայն պետական, այլ նաև համայնքային շահերի պաշտպանության հայցերի հարուցումը: Դատախազության նշված լիազորություններն ընդգրկում են հասարակական հարաբերությունների լայն շրջանակ, որոնք ներառում են պետական և համայնքային սեփականության պաշտպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, այն դպրոցների և նախադպրոցական հաստատությունների շենքերի, պուրակների, հրապարակների և այլ տարածքների օտարման, սեփականաշնորհման գործընթացի ուսումնասիրությունը, որոնք ենթակա չեն օտարման։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում 2020 թվականից մինչ օրս Դատախազությունը նախաձեռնել է 537 ստուգում։ Դատարան ներկայացված երեք գործով արդեն իսկ կայացվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ որոշումներ՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության։
Ներկայում դատարանները քննում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 107 հայց, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 1 մլրդ 440 մլն դոլարը։ Այս հայցերը առնչվում են ոչ միայն դրամական միջոցներին, այլ նաև անշարժ և այլ տեսակի գույքին, իրավաբանական անձանց բաժնետոմսերի բռնագանձմանը, ընդհանուր առմամբ՝ շուրջ 2000 օբյեկտներ։
2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի սեպտեմբերը, Դատախազության պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքը, ինչպես նաև դրամական միջոցներն ընդհանուր առմամբ գերազանցում է 30 միլիոն դոլարը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով կնքվել է 8 հաշտության համաձայնություն, ինչի արդյունքում պետությանը վերադարձվել է ավելի քան 5 միլիարդ դրամ, որը համարժեք է ավելի քան 12 միլիոն դոլարի։
Այս թվերը հստակ ցույց են տալիս, որ Դատախազության պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորություններն արդյունավետ մեխանիզմ են կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով պետության համար բացասական հետևանքները չեզոքացնելու համար։
Կցանկանայի նշել նաև միջազգային-իրավական համագործակցության դերը պետության սահմաններից դուրս բերված ակտիվների վերադարձի ոլորտում։ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված բազմակողմ և երկկողմ համաձայնագրերը Հայաստանի իրավապահ մարմիններին հնարավորություն են ընձեռում իրավական օգնություն հայցելու և տրամադրելու:
Օտարերկրյա պետության իրավասու մարմինների հետ Գլխավոր դատախազության սերտ համագործակցության շնորհիվ բացահայտվել է հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված և պետության սահմաններից դուրս հանված գույք։ Քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցության ընթացքում մի շարք երկրներում մեզ հաջողվել է բացահայտել նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվներ, որոնք ներկայումս սառեցված են։
Այս գործընթացն ուղղված է ինչպես հանցագործությունների կանխարգելմանը, այնպես էլ հակաօրինական գործողությունների հետևանքով պատճառված վնասի վերականգնմանը, մասնավորապես՝ Հայաստանից հափշտակված գույքի վերադարձմանը: Այս գործընթացը շարունակական է և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դատախազության առաջնահերթություններից մեկը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից