ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է պատրաստ լինել հակառակ տեսակետ լսելուն 10/04/2024 18:47 | Վերլուծություններ
Ներկա իշխանությունը, իսկ իշխանություն ասելով հիմնականում նկատի ունենք առաջին դեմքին, շատ հստակ գիտի, թե ինչ է ուզում։ Ուզում է սեփական իշխանությունը պահել, և այն հնարավորինս երկարաձգել ուզում է ցանկացած իշխանություն։
Այս մեկը սակայն՝ ոչ միայն հայության կյանքի գնով է ուզում, այլև՝ Հայաստանի՝ պետության կենսունակության ու գոյության գնով։ Հայաստանի լինելը իր չլինելն է, իսկ ինքը մտածում է՝ եթե ես չեմ լինելու՝ Հայաստանն էլ չի լինի։ Մի խոսքով՝ ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ․․․ Այսպես են մտածում Նիկոլն ու իր շրջանակը։
Իսկ ի՞նչ է ուզում հավաքական ընդդիմությունը։
Բայց որպեսզի պարզենք, թե ի՞նչ է ուզում հավաքական ընդդիմությունը, նախ պիտի պարզենք՝ կա՞ արդյոք հավաքական ընդդիմություն։
Ակնհայտ է՝ այսօր չկա այն։ Ինչ-որ պահ, իշխանափոխության, Փաշինյանի հեռացման համատեքստում կողք-կողքի հայտնվեցին նույն սրահում անհամատեղելի հին ու նոր կուսակցություններ, քաղաքական ուժեր։ Բայց այսօր ընդդիմությունը փսորված է, տարրալուծված է և, ըստ ամենայնի, կարծես նույնիսկ իր անելիքը չգիտի։
Իսկ այդ վիճակը շատ ցայտուն է, տեսանելի...
Ընդ որում, տեսանելի ոչ միայն քաղաքական մտածողությամբ անձանց համար, այլև՝ հանրության․․․
Գիտեք, տեսանելի է նաև այն տխուր հանգամանքը, որ քաղաքական դեմքերը և ուժերը որոշակի հակասությունների պատճառով չկարողացան կոնսոլիդացվել և քաղաքական կերպարի՝ վարչապետի թեկնածուի բեռան տակ մտավ Սրբազանը:
Սրբազանի վերջին՝ հեռուստատեսային ուղերձից և հմեկապետրոսական հարցազրույցից հետո մի տեսակ հակասական կարծիքներ են հայտնվում...
Ի վերջո, քաղաքական այր չլինելով՝ նա այսօր քաղաքական հայտ է ներկայացրել: Միայն թե կարծես դեռ պատրաստ չէ դրան, պատրաստ չէ հակառակ տեսակետ լսելուն, սուր հարցադրումներ անող լրատվամիջոցների հարցերին պատասխանելուն...վերջապես՝ քննադատական խոսք լսել նույնպես պիտի սովորել:
Ոչ միայն Սրբազանի, այլև ողջ թիմի ուշադրությունն ենք ուզում հրավիրել հետևյալ խնդրին: Տեսեք, մենք ներկա իշխանությանը բազմիցս և շարունակ քննադատում ենք ձեռքի հետ, ոտքի վրա պետություն «ղեկավարելու» համար: Իրապես, այս առումով վիճակը խայտառակ է՝ սկսած կադրերից, կադրերի բացակայությունից, ավարտած՝ մենիշխանության դրսևորմամբ, ազգադավ քաղաքականությամբ:
Փաստորեն, տվյալ դեպքո՞ւմ էլ գործ ունենք ընդդիմության հընթացս արվող քայլերի հետ...
Ի վերջո, օդում կախված հարցը, թե ո՞վքեր են Սրբազանի կողքին կանգնածները, ի՞նչ պատասխանատվություն են նրանք ստանձնել...
Քննադատության թիրախում այսօր Սրբազանն է, բայց չէ՞ որ դրա պատճառը մեծ հաշվով իր թիմն է:
Թիմն է, որ պիտի հաշվարկ արած լիներ հարցազրույց տալ-չտալու, տալու դեպքում հնարավոր հարցերի շրջանակի , դրանց պատրաստ լինելու, հակադարձելու, չձախողվելու կարևորությանը, եւ, ընդհանրապես, իշխանության թատրոնին Սրբազանի մասնակցությունը։
Իհարկե, հեռու ենք այն մտքից, թե միտումնավորության դրսևորումներ կան Սրբազան շարժման և Սրբազանի շուրջ, բայց...
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ