ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս հոգեվիճակով հասարակությունը ո´չ նոր է ուզում, ո´չ նախկին, ոչ՝ ներկա. Հովհաննիսյան 10/04/2024 10:55 | Քաղաքական
Քաղաքագետ Վահե Հովհաննիսյաննն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Միքայել Սրբազանը հանրային սուր բանավեճի լավ հնարավորություն բացեց։ Կարող ես համաձայնել, կարող ես՝ ոչ. էականը դա չէ, այլ այն, որ սա լավ առիթ է՝ խոսելու հասարակության վիճակի մասին։ Ի վերջո, երբ ասում ենք՝ հասարակությունը սա´ է ուզում, սա´ է պահանջում, պետք է փորձել հասկանալ, թե ի´նչ է այսօրվա հասարակությունը։ Ո՞ւմ անունից է այս բանավեճը։
Մենք իրոք լավ չենք ճանաչում պարտության հային։ Խորհրդային 70 տարիները և անկախության 30 տարիները մեզ մոռացնել էին տվել պարտության հոգեվիճակը։ Պարտությունը մեզ օտար թվացող, ուրիշներին բնորոշ բան էր թվում։
Հիմա մենք առերեսվում ենք պարտության հայի և պարտության հասարակության հետ։ Իսկ եթե պարտության հայը ոչինչ չի՞ ուզում, կամ սարսափելի վատ բա՞ն է ուզում։ Մենք գիտե՞նք նրա դեստրուկցիայի ուժը, պոտենցիալը։
Առաջին անգամ սրա մասին մտածել եմ նոյեմբերի 9-ից հետո՝ Արցախի հասարակության անկումը տեսնելով։ Դա արդեն նախկին հպարտ ու ռացիոնալ Արցախը չէր։ Ու նաև սա´ հանգեցրեց ճգնաժամային կառավարման ձախողման, պատմական սուղ ժամկետում պատմական փլուզումների։
Վախենում եմ ասել, բայց իմ տպավորությամբ՝ մեր հավաքական միտքն արդեն համակերպվել է պետության կորստի հետ։ Նույնիսկ առողջ շերտերը, նույնիսկ պայքարողներն արդեն թերահավատ են մեր երկրի հեռանկարի հանդեպ։ Նոր լիդերության հիմնական խնդիրը հենց այս հոգեվիճակը փոխելն է։ Նոր լիդերության թիրախը այս խնդիրն է, և եթե մենք սա ընդունենք, ապա բանավեճը՝ նախկին թե ներկա, կզրոյացվի։
Այս հոգեվիճակով հասարակությունը ո´չ նոր է ուզում, ո´չ նախկին, ոչ՝ ներկա։ Իսկ այդպես՝ մեզ կառաջնորդի աղետը։
Այստեղ գալիս է ամենակարևոր ու ամենաբարդ պահը. ինչպե՞ս փոխել պարտված հասարակության հոգեվիճակը։ Բագրատ Սրբազանն իր շարժման ամենասկզբում այդ պրոցեսը բավականին հաջող սկսեց, և հուսահատության թոթափման մեծ ալիք գնաց հասարակության ներսում։ Սա շարժման էմոցիոնալ փուլն էր։
Ինչպե՞ս է պետք շարունակել այդ փուլը, որպեսզի մարդիկ իրոք հավատան պետության հեռանկարին։ Այստեղ արդեն մարդիկ ակնկալում են ռացիոնալ քաղաքական առաջարկներ և հստակ քայլերի շարք, որոնց կհավատան։ Կհավատան, որ այդ քայլերի արդյունքում երկիրը կունենա հեռանկար։
Մենք կորցրել ենք ամբողջական հասարակության պատկերը։ Այսօր Հայաստանը փախստականների մի մեծ ճամբար է հիշեցնում, որը սպասում է զանազան անցակետերի բացման ու չմորթվելու ինչ-որ երաշխիքների։ Այսօրվա աշխարհը, սակայն, երաշխիքներ չի տալիս, նայեք մերձավոր Արևելքին։
Ամբողջական հասարակության փոխարեն մենք ունենք տարբեր ենթամշակույթների բաժանված մարդկային զանգված. «Մեծարգոների ենթամշակույթ», «անտարբերների ենթամշակույթ», «հույսը կորցրածների ենթամշակույթ», «պայքարողների ենթամշակույթ», «գնացողների ենթամշակույթ» և այլն։
Նոր լիդերության խնդիրներից է՝ այս հատվածները վերամիավորել ամբողջական հասարակության մեջ՝ ստեղծելով ներքին հաշտեցման հնարավորություն և միասնական նպատակներ։ «Նախկին թե ներկա» հակադրությունն այս պարագայում դուրս է մղվում, գալիս է միակ հարցը՝ ո՞վ կկարողանա դա անել։ Նախկի՞ն կլինի, ներկա՞, ապագա՞, դա չի էականը, այլ՝ կկարողանա՞ արդյոք։ Ո՞վ կկարողանա վերականգնել այս հասարակությունն այնպես, որ այն նորից հավատա ինքն իրեն ու սկսի վերականգնել սեփական պետությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի