ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, ազատ արձակել հայ գերիներին 10/04/2024 11:10 | ԼՐԱՀՈՍ
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների շուրջ 60 անդամներ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի և սենատոր Էդ Մըրքիի նամակին՝ կոչ անելով ԱՄՆ իշխանություններին COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, ապօրինի պատանդառության, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման համար։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։
Մեկնաբանելով երկկուսակցական նամակը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Չենթարկելով Ադրբեջանին պատասխանատվության Արցախի ցեղասպանական էթնիկ զտումների համար՝ համաշխարհային առաջնորդները պարտավոր են օգտագործել COP 29-ը որպես հնարավորություն՝ ուսումնասիրելու Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը և դիմակայելու դրա ցեղասպան ռեժիմի ջանքերին՝ կանխելու իր պատերազմական հանցագործություններն ու վայրագությունները: Մենք արձագանքում ենք երկկուսակցական նամակում առաջ բերված պատասխանատվության կոչին և միանում վաթսուն օրենսդիրներին, ովքեր ստորագրել են այդ կոչը` պահանջելով, որ Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի, որպեսզի Ալիևի հանցավոր և կոռումպացված ռեժիմը ստիպված լինի ապահովել մարդու իրավունքներն ու միջազգային իրավական պարտավորությունները՝ մինչև COP 29 կլիմայական գագաթնաժողովը»։
Հոկտեմբերի 3-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում ԱՄՆ սենատորներն ու ներկայացուցիչները մասնավորապես նշել են. «Քանի որ COP 29-ը մոտենում է, մենք պահանջում ենք, որպեսզի պետքարտուղարությունը ճնշում գործադրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի շոշափելի միջոցներ ձեռնարկվի տարածաշրջանային խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային օրենքներին և նորմերին հավատարմության պահպանման գործում»: Նրանք ընդգծել են՝ «չնայած ճնշող ապացույցներին և միջազգային դատապարտմանը՝ Ադրբեջանը, էթնիկ զտումների և այլ գործողությունների համար, չի բախվել բովանդակային հետևանքների»:
Ամերիկյան օրենսդիրները պետդեպարտամենտին կոչ են անում նաև պահանջել բոլոր քաղբանտարկյալների, պատանդների և ռազմագերիների՝ ներառյալ էթնիկ հայերի, անհապաղ և անվերապահ ազատ արձակում՝ COP29-ին ընդառաջ բարենպաստ դիվանագիտական միջավայր ունենալու համար։
ԱՄՆ սենատորներն ու ներկայացուցիչները հաստատել են՝ «Ադրբեջանի մահաբեր հարձակումը Լեռնային Ղարաբաղում 2020 թ․, Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը և 2023 թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի տեղահանությունը բացահայտորեն խախտում են միջազգային իրավունքը և շարունակում մարդկային տառապանքը։ Նրանք շեշտում են. «Տեղահանված քաղաքացիական անձինք պետք է ապահով և անվտանգ վերադարձի իրավունք ունենան»:
Նամակի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://anca.org/assets/pdf/100324_PalloneMarkey_COP29.pdf
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը խորապես համոզված է՝ COP 29-ի գագաթնաժողովն աննախադեպ հնարավորություն է ընձեռում՝ ուսումնասիրելու Ադրբեջանի մարդու իրավունքների վիճակը, խրախուսելու պատասխանատվությունը ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար, ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն վերադառնալու բանակցությունների սեղան, երաշխավորելու ռազմագերիների ազատ արձակումը։ Այդ ճնշումը կարող է նպաստել նաև Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությունը, տեղահանված հայերի՝ իրենց տները վերադառնալու հիմնարար իրավունքի իրացմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ