ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեկ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում 45 հատ առողջ հաստաբուն բարդիները ոչնչացնողին պատվիրատուն վճարել է 15 հազար դրամ 10/04/2024 18:57 | Քրեական խրոնիկոն
Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում Դավիթաշեն վարչական շրջանում բնության նկատմամբ տեղի ունեցած վանդալիզմի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հովհաննիսյանը պարզել է, որ ժամը 12:00-ի սահմաններում Դավիթաշեն 3-րդ թաղամասի 1-ին տան հարակից տարածքում ապօրինի ծառահատումը իրականացրել է Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Ռաֆիկ Ադամյանը՝ նշված տան սեփականատեր 51-ամյա Վահե Մաթոսյանի պատվերով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ դրա դիմաց Վ. Մաթոսյանը Ռ. Ադամյանին է վճարել 15 հազար դրամ, ով էլ բենզինային շարժիչի սղոցով կտրել է 45 հատ բարդի տեսակի հսկայական առողջ ծառ: Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:Կազմած փաստաթղթերը և նշված անձինք ոստիկանության Մաշտոցի բաժնից ներկայացվել են քննչական բաժին:Պարզվել է նաև, որ ընդհանուր վնասը կազմում է 1 մլն 600 հազար դրամ:
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 3-ին բնության նկատմամբ վանդալիզմ էր իրականացվել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Փիրումյան 1 հասցեում ծառերի սպանդ է իրականացվում։Ժամանել էին ՀՈԱԿ-ի աշխատակիցները՝ տնօրեն Արմեն Բեգոյանի գլխավորությամբ։Ժամանել էր նաև Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։Մինչ ժամանել էին Կանաչապատման ՀՈԱԿ-ի և Դավիթաշենի թաղապետարանի աշխատակիցները, արդեն մոտ 45 հսկայական բարդիներ հիմքից կտրել էին։
Ահազանգով ժամանել էին ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, ովքեր ծառերի սպանդի հեղինակներին բերման էին ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։Վարչական շրջանի ղեկավար Ա. Հովասափյանի հանձնարարականով թաղապետարանի աշխատակիցները հերթապահություն են իրականացրել, մինչև ժամանել են քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, որպեսզի կտրված ծառերը տեղափոխեն անվտանգ վայր։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվելու էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ, հավանաբար, կնախաձեռնվի քրեական վարույթ։Ծառերի սպանդի՝ ժողովրդի լեզվով ասած «գլավարը» արդարացել էր, թե իմ տան մոտ ընկած ծառերն են ու քանի որ վերջին ժամանակահատվածում անընդհատ բարդիներ են տապալվել ու ընկնելուց հետո ծառերի արմատները արդեն հասնում էին իմ տուն, դրա համար կտրել եմ տվել, որ տեղն ուրիշ սակուրաներ տնկեմ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից