ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» -ի արվեստի կլաստերը 10/02/2024 16:54 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի թատրոնի և կինոյի պետականինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» նախագծի արվեստի կլաստերը:
Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրել է «Ակադեմիական քաղաք»-ի գաղափարը, նախագծի կապը Թամանյանական նախագծի հետ: Վարչապետի խոսքով, շատ կարևոր է հասկանալ, որ ի սկզբանե Երևան քաղաքի փոքր կենտրոնը, եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո ձևավորվել է որպես Ակադեմիական քաղաք, բայց ժամանակի ընթացքում Երևան քաղաքի տրամաբանությունը մի փոքր փոխվել է: «Շատ կարևոր է արձանագրել, որ այդ փոփոխությունների ընթացքում և համատեքստում գիտակրթական միջավայրը կորսվել է: Ի՞նչ է տեղի ունեցել գիտակրթական միջավայրի հետ՝ այն, ինչ ի սկզբանե նախատեսվել է որպես մի ամբողջություն, դարձել է կտրտված, հատվածական», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Այս համատեքստում Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ «Ակադեմիական քաղաքը» միայն շենքերի և լոգիստիկայի փոփոխությանը չի վերաբերում, այլ նաև կրթական միջավայրի տեմպի փոփոխությանը:
Շարունակելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նպատակ է դրված կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը Հայաստանի Հանրապետությունում, միջազգային չորս վարկանիշային աղյուսակներում ունենալ չորս բուհ առաջին 500-յակի մեջ և ապահովել բարձրագույն կրթության և գիտության զարգացման ժամանակակից միջավայր: Այս համատեքստում, վարչապետը խոսել է նաև հանրային կրթության կարևորության, կրթությանը զուգահեռ հետազոտության անհրաժեշտության, առողջ ապրելակերպին նպաստող սպորտային ակտիվության ապահովման, մշակութային կենտրոնների ստեղծման և ընդհանրապես՝ մարդու զարգացման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների ստեղծման մասին, որոնք ներառված են «Ակադեմիական քաղաք»-ի հայեցակարգում:
«Այս ծրագիրն իրականացնելու համար շատ կարևոր է, որ այն դառնա ուսանողների և դասախոսների ծրագիր, որովհետև Կառավարությունը՝ Կառավարություն, այո՛, իր առաջնորդող դերը պիտի կատարի, բայց շահառուներն ուսանողներն են և դասախոսները»,- նշել է վարչապետը և հավելել, որ «Ակադեմիական քաղաք»-ի գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ հարց է առաջացել՝ արդյոք Հայաստանի Հանրապետության Կառավարությունը բավարար չափով ֆինանսավորո՞ւմ է կրթությունը, և բացասական պատասխանի հետևանքով Կառավարությունն իր առաջ խնդիր է դրել ֆինանսավորումն ավելի կոնկրետ և թիրախային իրականացնել:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախատեսվում է «Ակադեմիական քաղաք»-ում միջազգային չափանիշներին համապատասխան նոր ազգային ստադիոնի կառուցում, երկաթուղու ապահովում, շրջանաձև երկաթուղային երթևեկության ապահովում:
Անդրադառնալով արվեստի կլաստերին՝ վարչապետը նշել է, որ այն միավորելու է արվեստի ոլորտի բուհերը և առաջին հերթին ապահովելու է ստեղծագործելու միջավայր: Նիկոլ Փաշինյանը հատկապես ընդգծել է, որ մշակութային կլաստերում նախատեսվում է կառուցել դահլիճ, որը նախատեսված է լինելու և՛ կինոդիտումների համար, և՛ օպերաների համար, ծառայելու է և՛ որպես համերգասրահ, և՛ որպես ցուցասրահ: ««Ակադեմիական քաղաք»-ի ամբողջ գաղափարը նրանում է, որ արվեստի կլաստերում Արվեստի համալսարանի ուսանողն իր սովորածը կոմերցիալիզացնելու հնարավորություն ունենա»,- նշել է վարչապետը և հավելել. ««Ակադեմիական քաղաք»-ի առանցքային գաղափարը հենց դա է՝ սովորել և իրացնել սովորածը, վաճառել սովորածը»:
Այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:
Լոնդոնի Արվեստների համալսարանի գլոբալ ներգրավվածության տնօրեն Իան Սթորեյն իր հերթին ներկայացրել է բուհի գործունեությունը, ստեղծված կրթական պայմաններն ու հնարավորությունները, կրթական միջավայրը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ