ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայտնի են «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթողները 10/02/2024 15:02 | ԼՐԱՀՈՍ
«Հայաստան 2041» հիմնադրամն այսօր Մատենադարանում հայտարարեց «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող 10 նախագծերը, որոնց հեղինակներից յուրաքանչյուրը կստանա 10.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ իրագործելու հայկական ժառանգության պահպանմանն ու հայ համայնքների հզորացմանն ուղղված իր գաղափարը:
«Ուժեղ Սփյուռք» ծրագիրը մեկնարկել է 2023 թ.` նպատակ ունենալով դրամաշնորհների տրամադրման միջոցով խրախուսել հայկական ժառանգության պահպանումը, հայկական մշակույթի զարգացումն ու տարածումը, երիտասարդների համար մասնագիտական զարգացման հնարավորությունների ստեղծումը, կապը Սփյուռքի ու Հայաստանի միջև, և աջակցել այն ծրագրերին, որոնք կակտիվացնեն հայկական համայնքների միջև փոխգործակցությունը: 174 դիմում-հայտ է գրանցվել շուրջ 26 երկրի 91 քաղաքներից՝ ԱՄՆ-ից մինչև Լիբանան, Ավստրալիայից մինչև Արգենտինա:
«Ինչպես ծրագրի անունն է հուշում, դրամաշնորհների միջոցով մենք ուզում ենք հզորացնել Սփյուռքը և ոգեշնչել հայկական համայնքների ներկայացուցիչներին, որոնք ունեն նորարար գաղափարներ և դրանք իրագործելու համար քաջալերման կարիք, - ասաց Նուբար Աֆեյանը՝ «Հայաստան 2041» հիմնադրամի համահիմնադիրը: «Սրանով մենք նաև մեր երախտագիտությունն ենք ուզում հայտնել բոլոր այն հայերին, որոնք միշտ ակտիվ ու նվիրական աշխատանք են տանում Սփյուռքում և հավատարիմ են մնում իրենց արմատներին ու ժառանգությանը: Օգնելով այս հայերին՝ մենք հույս ունենք ավելի պայծառ ապագա կառուցել Հայաստանի և մեր համայնքների համար», - շարունակեց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր 174 հայտատուներին մասնակցության համար եւ շնորհավորելով հաղթող նախագծերի հեղինակներին։
Անհատների, խմբերի և կազմակերպությունների ներկայացրած հայտերից լավագույն 20 նախագծերի հեղինակները ծրագրի շրջանակում հնարավորություն են ստացել մշակելու իրենց գաղափարները՝ տարբեր ոլորտներում փորձառություն ունեցող մասնագետների հետ:
Հետագայում այդ 20 նախագծերը դիտարկել են Հանձնաժողովի անդամները՝ Flagship Pioneering ընկերության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ղեկավար և ռազմավարական խորհրդատու Անդրե Անտոնյանը, Բրյուսելի ազատ համալսարանի (ULB) Տնօրենների խորհրդի նախագահ Պիեր Գյուրջյանը, Sante’ Arme’nie համահիմնադիր և գանձապահ Նադյա Գործունյանը, գրող և անկախ խորհրդատու Սառա Բ. Իգնատիուսը, և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, և ներկայացրել իրենց տեսակետները Հոգաբարձուների խորհրդին:
«Հայաստան 2041» հիմնադրամի «Ուժեղ Սփյուռք» ծրագրի 2024թ. դրամաշնորհները տրվում են հետեւյալ նախագծերին.
1. Ազատ 3D. 3D տպագրված աջակցող միջոցներ անկախ կյանքի համար
«Թերապիստներ Հայաստանի համար» կազմակերպություն
Նյու Յորք, ԱՄՆ
2. Արցախյան արձագանքներ. մեր նախնիների մոռացված երաժշտությունը
Դավիթ Հարությունյան
Փարիզ, Ֆրանսիա
3. Իմ լեզուն իմ ինքնությունն է. հայկական այբուբենը Ժնևի այգում
Ռուզաննա Թարվերդյան
Ժնև, Շվեյցարիա
4. Կամրջելով մշակույթներ և հիմնելով կապեր Սթենֆորդում
Սթենֆորդի համալսարանի «Հայ ուսանողների ասոցիացիա»
Սթենֆորդ, ԱՄՆ
5. Հիշողությունների քարտեզագրում՝ արձանագրելով հայ մտավոր ժառանգությունն Ստամբուլում
«Հրանտ Դինք» հիմնարկ
Ստամբուլ, Թուրքիա
6. Հյուսված ժառանգություն՝բացահայտելով հայկական գործվածքների ավանդույթները
ժամանակակից արվեստագետների հետ
«ՕՔՐԱ» սոցիալական ձեռնարկատիրություն
Երևան, Հայաստան
7. Ճանապարհ. Սփյուռքի հետազոտությունների հարթակ
Ալեքսանդր Վ. Գևորկյան
Նյու Յորք, ԱՄՆ
8. Մենթորության ծրագիր
Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցություն (AESA)
Գլենդել, ԱՄՆ
9. Սովորե՛ք հայկական մշակույթն ու պատմությունը խաղի միջոցով
«Կորիզ» կրթական ծրագիր ՓԲԸ
Երևան, Հայաստան
10. Փաստավավերագրական ֆիլմ. Երուսաղեմի հայկական թաղամասը փրկելու
Հայաստանի և Սփյուռքի համատեղ ջանքերը
Արտյոմ Երկանյան
Երևան, Հայաստան
«Ուժեղ Սփյուռք» ծրագրի 2024թ. դրամաշնորհ ստացած նախագծերը պետք է իրականացվեն առավելագույնը 18 ամսվա ընթացքում՝ մինչեւ 2026 թ. գարուն:
«Հայաստան 2041» հիմնադրամի մասին
«Հայաստան 2041» հիմնադրամի նպատակն է հզորացնել Հայաստանը և հայությանը՝ կայուն զարգացման համար կառուցելով համընդհանուր տիրույթ` երկրում և երկրից դուրս: Այն արդեն մշակել է տարբեր նախագծեր Հայաստանի ապագայի և Հայաստանն ավելի բարգավաճ և առաջադեմ պետություն դարձնելու համար: «Հայաստան 2041» հիմնադրամը գործում է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի շրջանակում, որն աջակցություն է ստանում «Աֆեյան» հիմնադրամից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/24/2024 19:29 Սալաֆիական ահաբեկիչները մարտեր են մղում Ադրբեջանի անտառներում. «Բաց մի՛ թողեք»Տեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/02/2024 08:29 ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու . «Ժողովուրդ»
- 10/02/2024 08:19 Ով կփոխարինի Գրիգոր Մինասյանին․ «Հրապարակ»
- 10/02/2024 08:12 Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է. «Ժողովուրդ»
- 10/02/2024 08:07 Գլխավոր դատախազն ու ՆԳՆ նախարարը ՔՊ-ին բացատրություններ կտան․ «Հրապարակ»
- 10/02/2024 08:03 Ով է եղել Սամվել Բաբայանի և ադրբեջանցիների միջնորդը․ «Հրապարակ»
- 10/02/2024 08:00 Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա. «Ժողովուրդ»
- 10/02/2024 07:56 Էլ մուկ, էլ ձուկ. ԱԺ աշխատակազմի ղեկավարի մականունը պարզելու հետքերով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
Մեկնաբանություն
- 10/02/2024 15:40 Խաղաղ հավաքին ընդառաջ նման հայտարարության տարածումը 2 նպատակ ունի. Վարդանյան
- 10/02/2024 14:29 Դատավորի խախտված իրավունքները վերականգնվել են, հօգուտ դատավորի բռնագանձվել է մի քանի մլն դրամ
- 10/02/2024 12:14 Ադրբեջանական շարունակվող հանցանքները Սյունիքում. հազարներով հատվում են «Շիկահող» արգելոցի ծառերը, ոչնչացվում է կենդանական աշխարհը. Թաթոյան
- 10/01/2024 13:58 Ադրբեջանցիների 85%-ից ավելին կողմ են «Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն» ստեղծելուն․ խաղաղությունն ակնհայտ է
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/02/2024 16:04 Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
- 10/02/2024 14:07 Վայոց ձորի մարզում տղամարդը, ծառ կտրելիս, ծառի մի հատվածն ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ
- 10/02/2024 13:12 Երևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում
- 10/02/2024 10:32 51 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել. 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/02/2024 14:40 Նկուղում հայտնաբերված կտավը, պարզվել է, իրապես Պիկասո է
- 10/01/2024 13:49 78 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը
- 09/30/2024 21:55 Ղրղզստանից ներգաղթյալը հանդիպման է հրավիրել ռուս աշակերտուհուն եւ փորձել բռնաբարել նրան
- 09/30/2024 17:48 Կատուն վիճակախաղի շահած տոմս է բերել տուն