Թեմաներ
Երեքշաբթի 11 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/19/2024   19:31 Թուրքիայի բանտերում քրդերեն խոսելն արգելված է 11/19/2024   19:26 Արմավիրում կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը 11/19/2024   19:17 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալի կալանքի ժամկետը երկարացվեց 11/19/2024   19:00 Բաց մրցույթի հրավեր՝ «Փրկություն» ԲՀԿ շենքի վերանորոգման և աշխատանքների տեխնիկական վերահսկման ծառայությունների ձեռքբերման նպատակով 11/19/2024   18:55 Ինչ հագուստով դիմավորել Նոր տարին. ոճաբանի խորհուրդները 11/19/2024   18:47 Եւս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը. հայը պետք է լինի պարտված, ենթակա, գլխիկոր և մտածի միայն փորի և ժամանցի մասին. Ջուլֆալակյան 11/19/2024   18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով 11/19/2024   18:30 Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը. Հակոբյան 11/19/2024   18:22 ԳԴՀ ՆԳ նախարարության հետ համագործակցությունն ընդլայնվում է. ՀՀ ՆԳ նախարարության պատվիրակությունը ճանաչողական այցով Բեռլինում էր 11/19/2024   18:18 ՔՈԳՎ ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշարջանառության հերթական դեպքը 11/19/2024   18:16 Լավրովը մեկնաբանել է Մակրոնի հետ ձեռքսեղմումը Բրազիլիայում 11/19/2024   18:13 Հովիկ Աղազարյանը հակված չէ վայր դնել մանդատը. չի հերքել «ՔՊ» խմբակցությունից դուրս գալու հավանականությունը 11/19/2024   18:10 Հրաժարական տված պաշտոնյաները համամիտ չեն Նիկոլ Փաշինյանի գնահատականների հետ. ինչու է լռում քրեական քաղաքականության թիվ 1 պատասխանատուն՝ Աննա Վարդապետյանը 11/19/2024   17:55 ՌԴ-ում կինը 2 տարի դստերը ծեծել է արդուկով 11/19/2024   17:53 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի ԱԺ նախագահի հետ 11/19/2024   17:38 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ 11/19/2024   17:29 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ներկայացուցիչներին 11/19/2024   17:20 Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահի հրաժարականը 11/19/2024   17:10 Փաշինյանի նախկին օգնականը սուր քննադատության ենթարկեց կառավարության ներկայացրած հարկային բարեփոխումների փաթեթը 11/19/2024   17:10 Թբիլիսիում ուսանողները փողոց են փակել 11/19/2024   17:06 Բացահայտվել է 10կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք․ կալանավորվել է երկու անձ (տեսանյութ) 11/19/2024   17:00 ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր է դնում 11/19/2024   16:57 Երեք օրից Բաքվում կավարտվի COP29-ը՝ կլիմայական համաժողովը, իսկ ՀՀ-ն մինչ օրս այդպես էլ պաշտոնական հայտարարություն չի արել .գիտեք՝ ինչու՞. Հայրապետյան 11/19/2024   16:40 Գերմանիայի արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով կժամանի Հայաստան 11/19/2024   16:26 ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով 11/19/2024   16:10 Հովիկ Աղազարյանն այսօր առերես հարցաքննվել է՝ հովանավորչության և կաշառքի գործով 11/19/2024   16:01 ԿԸՀ-ն սկսել է քաղաքացիական նախաձեռնության լրացված ձևաթղթերի ստուգումը 11/19/2024   15:57 Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին 11/19/2024   15:55 Երվանդ Քոչարի թանգարանը հերքում է թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկությունը 11/19/2024   15:53 Մինչ բազում պաշտոնյաներ SMS-ով պաշտոնից են զրկվում, Ալեն Սիմոնյանը վիետնամցիների հետ նավակ է քշում 11/19/2024   15:47 Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ 11/19/2024   15:45 Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է պատրաստ լինի հրաժարական տալ. ԿԳՄՍ նախարար 11/19/2024   15:38 «Հանրային ձայնին» դիմեմ՝ դժվար գտնվի մի մարդ, առավել ևս տղամարդ, որ կխանդի կամ կնախանձի ձեզ, տղաներ. Սամվել Հակոբյան 11/19/2024   15:34 Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրա արդյունքում ստացված՝ շուրջ 7 մլն դրամի չափով փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան 11/19/2024   15:25 ԱՄՆ կոնգրեսականները Բաքվում խոսել են հայ գերիների ազատ արձակման ու արցախահայության վերադարձի իարվունքի իրացման անհրաժեշտության մասին 11/19/2024   15:22 Խ․ Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է 11/19/2024   15:17 Ովքե՞ր առաջիկայում կլքեն ՆԳՆ-ն 11/19/2024   15:03 «Հանրային ձայնի» հետ թաքուն Ամանորյա տոնակարտարությունների տենդերներ եք անում, գործարքի մեջ եք. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին 11/19/2024   14:36 Պատրաստ եմ ցանկացած ֆորմատով Հայկ Մարությանի հետ բանավեճի. Ավինյան 11/19/2024   14:25 Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցեր․ նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին 11/19/2024   14:15 Ռուստամ Բադասյանը, Արգիշտի Քյարամյանը, Սասուն Խաչատրյանն ազատվել են պաշտոնից․ որոշումն ընդունված է 11/19/2024   14:12 Հունվարի 1–ից Երևանում տրանսպորտային սակագների արտոնությունների առաջարկն ընդունվեց 11/19/2024   13:59 Փաշինյանից «sms» չեմ ստացել. հերթական ընտրություններին ենք պատրաստվում. Փամբուխչյան 11/19/2024   13:57 ՌԴ-ն երբ կարող է միջուկային զենք կիրառել. Պուտինը հաստատել է միջուկային զսպման հիմունքները 11/19/2024   13:33 ՀՀ նախագահը ստորագրեց Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոնից ազատելու հրամանագրերը 11/19/2024   13:29 Վսյո, էս պառը դուրս եկավ, նստեք, իրար վրա գրիչ մի շպրտեք. Ավինյանին չէր հաջողվում կրքերը հանդարտեցնել (տեսանյութ) 11/19/2024   13:24 ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին. քննարկվել են համագործակցության հնարավորություններ 11/19/2024   13:18 Տրոլեյբուսով 50 դրամով երթևեկող թոշակառուն չունի այդ 100-ը, դուք այդ մարդուն ի՞նչ եք առաջարկում. Աբգարյան 11/19/2024   13:11 Նոյեմբերի 24-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 11/19/2024   12:50 «Անուղղելի շառլատաններ եք», «Մի հատ բոլորդ հանգստացեք». Անի Խաչատրյանի ելույթից հետո Երեւանի ավագանու նիստում իրավիճակը լարվեց (տեսանյութ)
11/17/2024   23:00 Գնել Սանոսյանին առաջարկվել է ՆԳ նախարարի պաշտոնը. աղբյուր 11/17/2024   22:22 Վարչապետի կարգադրությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու պետական եկամուտների կոմիտեի նախագահը շտապ կանչվել են կառավարություն․ վերջիններս ազատման դիմումներ են գրել. shamshyan.com 11/17/2024   23:01 Մամուլը գրում է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հրաժարականի մասին ևս 11/18/2024   00:14 «Բոլորը մեղավոր են, բացի Նիկոլից» բեմականացումը մտավ ուժի մեջ.  Համբարյան 11/19/2024   15:17 Ովքե՞ր առաջիկայում կլքեն ՆԳՆ-ն 11/18/2024   13:36 Եկատերինբուրգում հիվանդանոց է այրվում. մարդիկ ցած են նետվում, որպեսզի փրկվեն. (տեսանյութ) 11/18/2024   16:30 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ժպ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 11/18/2024   20:11 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է այն ողջ դատական համակարգը, որը գործել է, հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Նախշքարյան 11/18/2024   07:40 Գնում եմ առանց սկանդալի, մաղձի. Կարեն Անդրեասյանը հայտարարել է հրաժարականի մասին 11/18/2024   14:08 Զոհված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 11/18/2024   19:17 Արգիշտի Քյարամյանն անցկացրել է իր վերջին խորհրդակցությունը՝ ՔԿ նախագահի պաշտոնում. ինչ մեսիջ է հղել աշխատակիցներին (տեսանյութ) 11/18/2024   11:46 Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին․ Քյարամյան 11/18/2024   17:28 Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան 11/19/2024   14:12 Հունվարի 1–ից Երևանում տրանսպորտային սակագների արտոնությունների առաջարկն ընդունվեց 11/18/2024   22:08 Ողբերգական ավտովթար՝ ՌԴ-ում՝ ազգությամբ հայերի մասնակցությամբ․ «Mercedes G500»-ը դուրս է թռել արագընթաց ավտոմայրուղուց․ կա 3 զոհ և 3 վիրավոր 11/19/2024   18:10 Հրաժարական տված պաշտոնյաները համամիտ չեն Նիկոլ Փաշինյանի գնահատականների հետ. ինչու է լռում քրեական քաղաքականության թիվ 1 պատասխանատուն՝ Աննա Վարդապետյանը 11/18/2024   21:34 Արցախից բռնի տեղահանված անձանց պետական աջակցության նոր ծրագիրը չի արժանացել հանրության հավանությանը. 78 տոկոսը դեմ է նախագծին 11/18/2024   15:30 Պաշտոնները հավերժ չեն զբաղեցնում. նորմալ պրոցես է. Արմեն Խաչատրյան 11/19/2024   08:29 Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ» 11/18/2024   20:52 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը

Դավիթ Հարությունյանը երեկ 37 էջից բաղկացած հարցեր է հղել ԲԴԽ-ին 10/01/2024   21:27  |  ԼՐԱՀՈՍ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին 37 էջից բաղկացած հարցադրումներ է հղել ԲԴԽ-ին՝ իր վերաբերյալ գործի վերաբացման դիմումի քննության շրջանակներում։

Մասնավորապես, թեև գրավոր ընթացակարգը չի նախատեսում, սակայն, նկատի ունենալով, որ ԲԴԽ-ն, մերժելով գործի քննությունը բանավոր ընթացակարգով ՝ դռնբաց ռեժիմով իրականացնելու մասին դատավորի միջնորդությունը, արձանագրել է, որ Հարությունյանը զրկված չէ հարցեր տալու, միջնորդություններ և ապացույցներ ներկայացնելու հնաավորությունից, գրավոր հարցեր ներկայացվել են։ Մենք տեղեկացանք, որ 37 էջից բաղկացած հարցադրումների շրջանակներում Հարությունյանը հարցադրումներ է հղել նաև կողմին՝ արդարադատության նախարարությանը։

Ներկայացված հարցերից մեկով, օրինակ, Հարւությունյանը հիշեցրել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի դիտարկումը՝ կապված գործի վերանայման դիմումի կապակցությամբ ԲԴԽ-ի ուղարկած ծանուցագրի հետ, թե ՍԴ-ն իր որոշման շրջանակներում գնահատական չի տվել կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության կամ բացակայության կամ տույժի տեսակի համաչափության հարցերին և պնդում է Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 24.05.2023 թվականի որոշմամբ ԲԴԽ ներկայացված միջնորդությամբ և գործի քննության ընթացքում նախարարության ներկայացուցիչների հայտնած դիրքորոշումը։ Միևնույն ժամանակ դատավորը հիշեցրել է նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանի՝ հարցազրույցներից մեկում հայտնած դիրքորոշումը, թե ՍԴ-ն անդրադարձել է այնպիսի հարցերի, որոնց անդրադառնալու լիազորությունը չուներ: Նշված հարցազրույցը սոցիալական ցանցերում «հավանել» է նաև Գրիգոր Մինասյանը, ուստի, դատավորը ցանկանում է պարզել, թե արդյոք Մինասյանն անհամաձայնություն ունի խորհրդականի գնահատականների հետ, թե ՍԴ-ն սահմանազանցում է թույլ տվել, եթե այո, ապա ինչպիսի։

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Հարությունյանը դիմում է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ գործը՝ հիմք ընդունելով ՍԴ որոշումը, որով արձանագրվել է ԲԴԽ-ի կողմից դատավորի իրավունքների խախտումը։

Մասնավորապես, դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023թ․ հուլիսի 3-ին։ Կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ նախաձեռնել էր ՀՀ ԱՆ-ն՝ ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին։ Տվյալ օրն ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը՝ նշելով, որ որևէ մեկն իրավունք չունի նման արտահայտություն թույլ տալ՝ որևէ թեկնածուի հասցեին, նման հայտարարության հեղինակը բարեվարքության խնդիր ունի։ Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կա ուղղորդում իշխանությունների կողմից, Հարությունյանը նշել էր. «Անկախ նրանից՝ ուղղորդումն ում կողմից է, եթե կանգնում ասում են՝ բացարձակ կոնսենսուս կա, այդպես չի կարող լինել։ Եթե բացարձակ կոնսենսուս է, ուրմեն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է»։ Նա նաև նշել էր, որ 20-ից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակով անօրինական կերպով դադարեցվել են։

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ում քննվել է մի շարք առերևույթ խախտումներով։ ԲԴԽ-ն նախ կամայականորեն որոշել էր դռնփակ ռեժիմով քննել միջնորդությունը, ապա՝ սանկցիա կիրառել և նիստերի դահլիճից հեռացրել դատավորին, ինչից հետո խոչընդոտել է նաև նրա փաստաբանների մասնակցությունը։ Ավելին, անգամ ձայնագրություն է տարածվել, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հորդորում կարգադրիչներին փակել դուռը, արագ ավարտում է գործի քննությունը, մինչդեռ, նույն պահին Դավիթ Հարությունյանի փաստաբանները գտնվել են ԲԴԽ շենքում և ցանկանում էին մասնակցել նիստին։ Դատավոր Դավիթ Հարությունյանը խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել է ՄԻԵԴ, որտեղ նրա գանգատը քննվում է առաջնահերթության կարգով։ Միևնույն ժամանակ, դատավորը դիմում էր ներկայացրել ՍԴ, որը 2024թ․ մայիսի 21-ին որոշում է կայացրել, որ այս գործով հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել։ Դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի որոշումը նոր հանգամանք է։

Հ․ Գ․ նշենք, որ հրապարակումն արդեն պատրաստ էր թողարկման, երբ հոկտեմբերի 1-ին պարզվեց, որ ՀՀ ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:30 18/09/2024  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ն հարցեր է հղել դատավոր Դավիթ Հարությունյանին՝ առաջարկելով գրավոր պատասխան ներկայացնել
17:14 17/09/2024  |  Դատական ռեպորտաժներԴավիթ Հարությունյանի գործի վերանայման դիմումը ԲԴԽ-ն քննում է դռնփակ ռեժիմով․ դատավորին թույլ չեն տվել մասնակցել նիստին
16:40 21/08/2024  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Հարությունյանի դիմումին դեռևս ընթացք չի տրվել․ ԲԴԽ-ից նշում են՝ ընթացք կտրվի, սակայն մանրամասներից զերծ են մնում
16:58 20/08/2024  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Դավիթ Հարությունյանը դիմել է ԲԴԽ՝ ՍԴ որոշման հիման վրա իր գործի վերանայման պահանջով
17:37 19/08/2024  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Հարությունյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն
12:35 25/05/2024  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ն յուրաքանչյուր դեպքում պետք է կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ ցուցաբերի վերջինիս բարձր կարգավիճակին համարժեք վերաբերմունք. ՍԴ որոշումը
20:25 27/01/2024  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Դավիթ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործը ՄԻԵԴ-ում կքննվի առաջնահերթության կարգով
16:19 19/01/2024  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն վարույթ է ընդունել լիազորություններն ապօրինի դադարեցված Դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումը.փաստաբան
18:02 26/12/2023  |  ՄեկնաբանությունԴավիթ Հարությունյանին հանձնվեց «Թափանցիկ ձեռք 2023» մրցանակը
16:03 26/12/2023  |  ԼՐԱՀՈՍՏարվա դատավոր է ճանաչվել Դավիթ Հարությունյանը, ում լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է

Արխիվ

[]