ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ն Անկախության հռչակագրի սկզբունքային կետերը ճանաչել է չգործող, զարտուղի ճանապարհով հրաժարվեցին հռչակագրից․ սահմանադրագետ 09/30/2024 20:27 | Քաղաքական
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցով ՍԴ տխրահռչակ որոշմամբ Անկախության հռչակագրի սկզբունքային կետերը ճանաչել է չգործող։ Այս մասին «Փաստինֆո»-ի տաղավարում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՍԴ-ն սեպտեմբերի 26-ին հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցով որոշումը՝ ճանաչելով այն ՀՀ Սահմանադրությանը համապատասխան։
Սահմանադրագետը, սակայն, նկատում է՝ կանոնակարգը նոր ծագած փաստաթուղթ չէ, այն մի շարք գործընթացների հետևանք է և շարունակություն, հանձնաժողովների ընթացքում արդեն 10 հանդիպում է եղել, որի արդյունքում կա ստորագրված կանոնակարգ, սակայն մինչ այդ՝ ապրիլի 19-ին, արդեն ՀՀ տարածքից տարածքներ են հանձնվել, միջպետական սահման է որոշվել և այդ գործընթացի վերաբերյալ արձանագրությունը չի ներկայացվել ներպետական վավերացման, ինչը գալիս է հաստատելու այն պնդումները, որ այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական են, այս բոլոր փաստաթղթերը ենթակա էին վավերացման։ Գոհար Մելոյանը գտնում է, որ ՍԴ-ն կանոնակարգի սահմանադրականության հարցը քննարկելիս պետք է նաև մայր փաստաթղթերի հարցը քննարկեր։
Անդրադառնալով ՍԴ որոշմանը՝ Մելոյանը նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ իշխնությունները տարօրինակ հապշտապություն են ցուցաբերել՝ կանոնակարգի վավերացման համար, թեև լրջագույն խնդրահարույց կետեր են եղել՝ թե՛ ՀՀ ինքնիշխանության վերավեբերյալ, թե՛ տարածքային փոփոխություններին, ամբողջականությանը, որոնք ակնհայտ հակասահմանադրականություն են պարունակում։
«Կանոնակարգի նախաբանում, բացի այն, որ հղում է կատարվում չարչրքված Ալմա Աթայի սկզբունքին, շարունակում է հետևյալ միտքը, որ նախատեսվելիք Խաղաղության պայմանագրով հնարավոր են նոր սկզբունքի հռչակումներ, որոնք գերապատվելի կարող են լինել՝ Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքից։ Ակնհա՞յտ է, չէ՞, թե դա ում շահերից է բխելու, որովհետև «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը ոչ ոք դեռ չի չեղարկել։ Անորոշ կարգավորումներ են նախատեսում, որը մեր ինքնիշխանության վրա կարող է ազդեցություն ունենալ»,- ասաց Գոհար Մելոյանը՝ նշելով, որ ՍԴ-ն, ունենալով ահռելի պրակտիկա՝ անորոշության հարցերի վերաբերյալ, որևէ գնահատական չի տվել դրան, միայն արտատպել է։
Սահմանադրագետը նաև նկատեց, որ տվյալ կանոնակարգը ուժի մեջ է մտնում երկու պետություններում վավերացվելուց հետո, մինչդեռ, Ադրբեջանում պատգամավորներն անգամ ծանոթ չեն կանոնակարգին։ Մելոյանն ընդգծեց՝ եթե անգամ ՀՀ ԱԺ-ն վավերացնի փաստաթուղթը, միևնույն է, այն չի կարող գործող համարվել, քանի դեռ՝ Ադրբեջանում այն չի անցել գործընթացները, ՀՀ-ն չի կարող դրա հիման վրա միանձնյա գործընթացներ իրականացնել։ Մելոյանը նկատեց՝ ՍԴ-ն իր որոշման ծանրակշիռ հատվածը նվիրել է Անկախության հռչակագրին՝ հիմնավորելով, որ այն այլևս ուժի մեջ չէ ՀՀ-ում՝ իր ամբողջականության մեջ, դրա հիմնաքարային սկզբունքները, որոնք պետականության ակունքներն են, ՍԴ-ն այլևս չգործող է ճանաչել, հիմնավորել, որ ԳԽ-ն այլևս գործող ինստիտուցիոնալ մարմին չէ, թե մեր Սահմանադրություններում արտացոլված չեն այդ հենասյունային սկզբունքները։
«Մինչդեռ, հստակ է, որ ունենք միայն մեկ Սահմանադրություն, որը փոփոխությունների է ենթարկվել»,- նշեց Մելոյանը՝ նկատելով, որ նախաբանը փոփոխելի չէր, դրանք կարող են փոփոխվել միայն նոր Սահմանադրության դեպքում՝ հանրաքվեով, մինչդեռ, այժմ զարտուղի ճանապարհով ՝ խուսափելով հանրաքվեից՝ ՍԴ-ն դիցուք ԼՂ-ին վերաբերող կետի վերաբերյալ նշել է, թե հետագայում ՍԴ-ի կողմից անդրադառնալու կարիք չկա, այն այլևս գործող չի համարվում։
Ընդ որում, Անկախության հռչակագիրը ՍԴ-ն անվանել և զուգահեռ է իրականացրել՝ նշելով, որ այն «վերածվել է զավակին խշռող ծնողի», ապա շարունակել միտքը, որ այլևս Անկախության հռչակագրի այդ դրույթներն այլևս չեն գործում, ինչը վերաբերում է նաև Հայոց Ցեղասպանության պահանջատիրությանը։
Մելոյանի խոսքով՝ վիրավորական է, որ անգամ Ադրբեջանն է ավելի մեծ ակնածանքով վերաբերում ՀՀ Անկախության հռչակագրին, իրավական ակտերին, քան՝ ՀՀ իշխանությունները և ՍԴ-ն։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից