Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Էրիկ Էսրայիլյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը՝ որպես համահիմնադիր 09/30/2024   11:47  |  ԼՐԱՀՈՍ

 

Հայտնի բժիշկ, պրոդյուսեր, ձեռներեց եւ մարդու իրավունքների պաշտպանն իր առաջնորդությամբ կօգնի «Ավրորային» շարունակելու իր առաքելությունը

Էրիկ Էսրայիլյանն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն է միացել՝ որպես համահիմնադիր: Էրիկ Էսրայիլյանը հայտնի բժիշկ է, «Էմիի» առաջադրված կինոպրոդյուսեր, ձեռներեց եւ բարերար: Որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ եւ 2024 թ. «Ավրորայի» լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ՝ դոկտոր Էսրայիլյանն իր ունեցած ազդեցությունն ու առաջնորդական փորձը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, արդյունաբերության, բարեգործության եւ մարդու իրավունքների պաշտպանության, կկիրառի իր նոր դերում եւ կաջակցի նախաձեռնության զարգացմանը՝ գործունեության տասնամյակին ընդառաջ եւ հետո:

«Երբ Ռուբեն Վարդանյանը, երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանը եւ ես 2015 թ. համահիմնադրեցինք «Ավրորան»՝ ի պատիվ եւ խորին երախտագիտություն նրանց, ովքեր վտանգեցին իրենց կյանքը՝ փրկելու մեր հայ նախնիներին, մենք այն պատկերացնում էինք որպես ութամյա նախաձեռնություն՝ ոգեկոչելով ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը: «Ի պատասխան աշխարհում անընդհատ ծավալվող եւ բարդացող մարդասիրական ճգնաժամերի եւ «Ավրորայի» շոշափելի ազդեցությանը, մենք հիմա որոշել ենք ընդլայնել «Ավրորայի» գործունեությունը գալիք տասնամյակներում»:

Նուբար Աֆեյանը շարունակեց. «Էրիկը եղել է «Ավրորայի» ակտիվ եւ անբաժան աջակիցը՝ ոչ միայն որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ, այլ նաեւ որպես 2024 թ. «Ավրորայի» միջոցառումների համանախագահ: Ես ուրախ եմ, որ նա համաձայնվել է ընդլայնել իր դերը՝ որպես համահիմնադիր, եւ օգնել առաջնորդել կազմակերպությունը, որպեսզի այն կարողանա օգտագործել իր ողջ ներուժը գործունեության այս կարեւոր հաջորդ փուլում: Միասին մենք կսկսենք եւ կանցնենք բովանդակալից մի ճանապարհ, քանի որ «Ավրորան» շարունակում է գործով արտահայտել իր երախտագիտությունը՝ հույս եւ օգնություն պարգեւելով միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում»:

2025 թ. կլրանա «Ավրորայի» գործունեության տասնամյակը: Այս ընթացքում այն արդեն փոխել է մոտ 3.4 միլիոն մարդու կյանք 56 երկրում եւ տարածքում՝ ֆինանսավորում տրամադրելով 430 նախագծի, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակների արձագանքմանը, սննդի, ջրի, կրթության, բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրմանն անապահով համայնքներում: Նախաձեռնության գործունեության հաջորդ փուլի հիմքում կլինի առ այսօր գրանցված առաջընթացը՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի հիմնական ուղերձը համաշխարհային հանրությանը հասցնելու համար, որպեսզի ավելի ընդլայնի «Ավրորայի» հերոսների ադեցությունը:

«Բազմաթիվ համաշխարհային ճգնաժամերի պայմաններում ես խոնարհվում եմ աշխարհի բոլոր անկյուններում աշխատող անհատ մարդասերների անձնուրաց ջանքերի առաջ եւ այն մեծ ազդեցության, որ կարող է ունենալ մեկ անձը մարդկության վրա»,- ասաց Էրիկ Էսրայիլյանը: «Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերն «Ավրորայում» իմ սիրելի ընկեր Նուբար Աֆեյանի հետ՝ ուշադրություն հրավիրելու նրանց վրա, ովքեր վտանգում են իրենց կյանքն ուրիշներին օգնելու համար, ինչպես նաեւ ընդլայնելու մարդասիրական շարժումն այս մեծագույն կարիքի ժամանակ»:

2024 թ. սեպտեմբերի 30-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Երեւանում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարեւանությամբ, կբացի Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ: Այս արարողությանը ներկա կգտնվեն նաեւ Էրիկ Էսրայիլյանը եւ Նուբար Աֆեյանը: Այս քանդակը «Ավրորայի» երախտագիտության արտահայտումն է Ավրորա Մարդիգանյանին, որի խիզախությունն ու պատմությունը ոգեշնչել են նախաձեռնության համահիմնադիրներին: Բացի այդ, այս հուշակոթողը հարգանքի տուրք է նաեւ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 միլիոն նահատակների հիշատակին։ Բացման արարողությանը կհաջորդի մրցանակի արժանացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն  վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որն ստեղծվել է նաեւ Էրիկ Էսրայիլյանի ջանքերով եւ պատմում է Մարդիգանյանի՝ դեպի մեծ էկրան արտասովոր ճանապարհի մասին:

Էրիկ Էսրայիլյանի մասին

Դոկտոր Էրիկ Էսրայիլյանն առողջապահական գիտությունների կլինիկական բժշկության պրոֆեսոր է եւ ղեկավարում է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի մարսողական հիվանդությունների Վաչե եւ Թամար Մանուկյանների բաժանմունքը: 2012 թ. Բժշկական դպրոցի կողմից նրան շնորհվել է Լինսի հիմնադրամի կլինիկական գաստրոէնտերոլոգիայի ամբիոնի ղեկավարի պաշտոնը: 

Դոկտոր Էսրայիլյանը սերտորեն ներգրավված է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Առողջապահության, Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի, ինչպես նաեւ ամբողջ համալսարանի ռազմավարական պլանավորման գործում, այդ թվում նաեւ համալսարանի «Երկրորդ դարի խորհրդի» համանախագահն է, որը համախմբում է իր ամենահայտնի կամավոր առաջնորդներին:

Նա մի շարք բարեգործական կազմակերպությունների ղեկավար մարմինների անդամ է, այդ թվում՝ Hammer Museum-ի, XPRIZE-ի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Academy Museum-ի, Clooney Foundation for Justice-ի եւ Motion Picture & Television Fund-ի:  

Դոկտոր Էսրայիլյանը «Խոստում», «Ոչնչացնելու մտադրություն» ուսումնա-վավերագրական ֆիլմերի պրոդյուսերն է: Վերջինս առաջադրվել է «Էմմիի»՝  պատմական վավերագրական ֆիլմ անվանակարգում: Այս ֆիլմերը եւ դրանց ուղեկցող սոցիալական ազդեցության տեղեկատվական արշավներն աննախադեպ ուշադրություն են բեւեռել Հայոց ցեղասպանության թեմայի վրա՝ նպաստելով ԱՄՆ կառավարության կողմից պատմական փաստերի ճանաչմանը: Արդյունքում ստեղծվեցին Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը եւ «Խոստում» հայկական ինստիտուտը: 

2017 թ. Էսրայիլյանը դարձել է UCLA Optimist` միանալով նշանավոր շրջանավարտների եւ դասախոսների ցանցին, որը զբաղվում է համաշխարհային խնդիրների լուծմամբ: 2021 թ. նա Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից պարգեւատրվել է «Բենեմերենտի» մեդալով՝ ամբողջ աշխարհում մարդասիրական գործունեությամբ զբաղվելու համար։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Բացահայտելով եւ աջակցելով մերօրյա հերոսներին, պատմելով նրանց խիզախ աշխատանքի մասին եւ օգնելով շարունայել այն, «Ավրորան» զգալի ազդեցություն է գործել ծայրահեղ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքի վրա: Մինչեւ հիմա «Ավրորան» նախաձեռնել է եւ աջակցել 430 նախագծի 56 երկրում եւ տարածքում՝ օգնության ձեռք մեկնելով մոտ 3.4 միլիոն մարդու ամբողջ աշխարհում: Ավելին իմանալու համար այցելել www.auroraprize.com: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:03 20/08/2024  |  ԼՐԱՀՈՍՉելսի Քլինթոնը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
12:49 14/05/2024  |  ԼՐԱՀՈՍ2025 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսված է
12:13 02/05/2024  |  ԼՐԱՀՈՍՐաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորայի» Տնօրենների խորհրդին
12:08 30/04/2024  |  ԼՐԱՀՈՍԱլոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված«SHINE» ստեղծագործությունը
13:07 26/04/2024  |  ԼՐԱՀՈՍ«Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին
16:56 24/04/2024  |  ԼՐԱՀՈՍՄատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին
12:15 28/02/2024  |  ԼՐԱՀՈՍՀամդի Ուլուկայան միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
12:48 21/02/2024  |  ԼՐԱՀՈՍ«Ավրորայի» 2024 թ. հիմնական միջոցառումները տեղի կունենան Լոս Անջելեսում
12:07 24/10/2023  |  ԼՐԱՀՈՍ«Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը եւ նրանց ընտանեկան հիմնադրամը 2 միլիոն ԱՄՆ դոլար են հատկացնում Արցախից տեղահանվածներին օգնելու համար
12:31 05/06/2023  |  ԼՐԱՀՈՍ2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է. ամբողջ աշխարհից առաջադրվել է 676 եզակի թեկնածու

Արխիվ

[]