ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձևավորվում են նվազագույնը հիմնարար լոգիստիկ երթուղու նշույլներ՝ ԵԱՏՄ-Հայաստան- Իրան կոնտեքստում. Արման Աբովյան 09/30/2024 20:03 | Քաղաքական
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի այցը Իրան, հետո՝ Հայաստան, ակնհայտորեն ցույց է տալիս, որ ձևավորվում են նվազագույնը հիմնարար լոգիստիկ երթուղու նշույլներ, խոսքը՝ ԵԱՏՄ-Հայաստան- Իրան կոնտեքստի մասին է, քանի որ Հայաստանը միակ ԵԱՏՄ պետությունն է, որը ունի ընդհանուր սահման Իրանի հետ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ Հայաստան նախատեսված այցին։ Նկատենք, որ այս այցը կարող ենք համարել բացառիկ, քանի որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան չի ժամանել Հայաստան։
Նա ընդգծեց, որ իրականում Հայաստան-ԵԱՏՄ տնտեսական հարաբերություններն իրականում վերելք են ապրում, այստեղ խնդիրը նրանում է, որ ԵԱՏՄ կամ, եթե ավելի լայն նայենք, «կիսաԲՐԻԿՍ»-ի շրջանակներում հայկական տնտեսությունը գերշահեկան իրավիճակում է գտնվում։
«Ես տնտեսագետ չեմ, բայց հնչեցրած թվերը իրենց փոխարեն խոսում են։ Տեսեք՝ ԱՄՆ-ի հետ մեր առևտրաշրջանառությունը կազմել է 345 մլն դոլար, իսկ ԵԱՏՄ պետությունների հետ՝ 14-15 մլրդ, այսինքն 30 անգամ ավելի շատ։ Սա ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ն դուրս է գալիս լոկ հետխորհրդային շրջանակներից և ընդլայնվում է դեպի Իրան։ Մենք գիտենք նաև, որ Իրանի հետ մի քանի ռազմավարական բնույթի փաստաթղթեր են ստորագրվել»,-ասաց Աբովյանն՝ ընդգծելով, որ չնայած սրան՝ քաղաքական դաշտում փոփոխություն չարժե ակնկալել։
Նրա դիտարկմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը սևեռված է հիմնականում քաղաքական բնույթի վրա։ «Այսինքն, ՀՀ իշխանությունները փորձում են տարանջատել քաղաքականությունը տնտեսությունից, բայց դա վստահաբար չի ստացվելու։ Պարադոքս է, քաղաքականության մեջ տեսնում ենք հետևողական անկում, իսկ տնտեսության մեջ՝ հետևողական վերելք։
Բայց այս իրավիճակը ժամանակի հարց է, վստահեցնում եմ, ինչ-որ պահի Ռուսաստանը հարց է տալու, իսկ ինչո՞ւ օրինակ հացահատիկ մատակարարի Հայաստանին՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում, երբ Հայաստանն ակնհայտ հակառուսական քաղաքականություն է վարում, նույնը վերաբերում է գազին ու մյուս ռեսուրսներին։ Այսինքն, հնարավոր չէ արհամարհել ու հարվածել քաղաքական առումով դե յուրե քաղաքական գործընկերոջը և հույս ունենալ, որ շուկայականից մի քանի անգամ ավելի էժան հացահատիկ, գազ կգնենք։ Միանշանակ է, որ ինչ-որ փուլում լինելու են բացասական հետևանքներ, եթե ՀՀ իշխանությունները չդադարեն սպասարկել ամերիկյան, եվրոպական, և ըստ էության՝ թուրք-ադրբեջանական շահերը»։
Անդրադառնալով այսօր Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հայտարարությանը, թե Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի վիճահարույց թեմայով անգամ պետք է աշխատել ռուս ընկերների հետ՝ Աբովյանն ասաց, որ այստեղ գաղտնիքն այն է, որ Ռուսաստանին պետք չէ Սյունիքով ենթակառուցվածքների վերահսկողությունը, այսինքն, պետք չէ Հայաստանի սուվերենությունից դուրս բերել այդ ենթակառուցվածքները։
«Ռուսական կողմին պետք է, որ վերահսկողությունը չանցնի թուքերին, ադրբեջանցիներին, եվրոպացիներին կամ ամերիկացիներին, քանի որ միջանցքն, ըստ էության, կտրում է անդադար կապը Ռուսաստանի ու Իրանի հետ, Իրանի՝ ԵԱՏՄ շրջանակում գործունեությունը դառնում է բավականին խնդրահարույց։ Այսինքն, ՌԴ-ն իր առջև վերահսկողության խնդիր չեն դնում, խնդիր են դնում, որ վերահսկողությունը չանցնի իրենց համար թշնամական պետությունների ներքո, ցավոք, այս պահին ամեն բան գնում է հենց դրան»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ