ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞ւմ շահերն է պաշտպանում ՔԿ նախագահ Քյարամյանը. Դադարեցվե՞լ են ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները, ինչու է ՔԿ-ն լռություն պահպանում 09/27/2024 17:27 | ԼՐԱՀՈՍ
Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցը պաշտպանության տակ է վերցրել մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարած Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Անցած 4 տարիների ընթացքում իրավապաշտպանները բազմիցս բարձրաձայնել են ադրբեջանցիների կողմից կատարված մարդության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների մասին։ Այդ թվում՝ հայտնի են բազմաթիվ դեպքեր գերիների խոշտանգման, բռնի անհետացման, նաեւ դիակապտության մասին։
«Փաստինֆոն»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ՔԿ՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել, թե քանի քրեական վարույթ է նախաձեռնվել՝ գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց, զինվորականների խոշտանգման, սպանության դեպքերի հատկանիշներով, քանի անձ է տուժող ճանաչվել, արդյոք նույնականացվել են գերության մեջ հայտնված անձանց նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած ադրբեջանցի զինծառայողները, եթե այո, ապա քանի անձի նկատմամբ է քրեական հետապնդում իրականացվում և ինչ հատկանիշներով, արդյոք հետախուզում է հայտարարված նրանց նկատմամբ, ադրբեջանական ԶՈՒ քանի՞ հրամանատարի նկատմամբ է հետապնդում իրականացվում և ինչ հատկանիշներով, եթե իրականացվում է։
«Փաստինֆո»-ն հարցումն ուղարկելուց 20 օր անց ՔԿ-ից գրություն է ստացել տեղեկության տրամադրումը մերժելու մասին՝ նախաքննության գաղտնիությամբ։
«ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում իրականացվող քրեական վարույթների շրջանակներում քննության առկա են դարձվել 2020թ․ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիվ պատերազմի և դրան հաջորդած ագրեսիաների ակտերի ընթացքում ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքները, այդ թվում՝ սպանությունները, խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքը և այլն»,- նշել են ՔԿ-ից, ապա ավելացրել, որ մյուս հարցադրումների մասով տեղեկության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։
Եւ սա այն դեպքում, երբ հարցմամբ հայցվել էր բացառապես թվային տվյալներ, ինչը ուղղակի չի կարող համարվել նախաքննական գաղտնիք։ Ավելին, հետախուզվողի անձի մասին տեղեկությունն ինքնին չի կարող լինել նախաքննական գաղտնիք, քանզի նրա անունն ու նկարը պետք է տարածվի հայտնաբերվելու համար։
Հատկանշական է, որ մի քանի ամիս առաջ «Փաստինֆո»-ն կրկին հարցում էր ուղարկել ՔԿ, որին պատասխանելով նույն ԶՔԳՎ-ն հայտնել էր, որ Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Թե ինչ է փոխվել այս ընթացքում, արդյոք արդեն դադարեցրել են քրեական հետապնդումները՝ ադրբեջանցիների նկատմամբ, ինչով պայմանավորված էլ այժմ գաղտնիք է համարվում տեղեկությունը, թե պարզապես իրավապահները որոշել են կրկին այս իշխանությունների հետ մեկ ալիքի վրա լինել՝ պարզ չէ։
Ի դեպ, ՔԿ նախագահը նույնպիսի ջանասիրությամբ չի մտածում նախաքննական գաղտնիության մասին ու պարբերաբար հայտարարություններ են անում պատերազմի ընթացքում հայ զինվորականներին վերագրվող ինչ-որ արարքների մասին՝ մտայնություն ձեւավորելով, թե մեր զինվորականները ռազմական հանցագործներ են, հրապարակվում են նաեւ մեղադրյալի կարգավիճակում գտնվող զինվորականների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, մինչդեռ ադրբեջանցիների պարագայում դա ոչ հրապարակման ենթակա տեղեկատվություն է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ