ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քառօրյայի ժամանակ պետությունն ամեն ինչ ճիշտ կազմակերպում էր, հրետավորին չէին ուղարկում հետևակ, իսկ 44- օրյայի ժամանակ մարդուն ուղարկում էին՝ առանց հրամանատարի, ուղղորդումներ տալիս հեռախոսով 09/27/2024 20:10 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Մի քանի պատերազմ տեսնելով հնարավոր է հստակ տարբերել, թե ինչ է անում օրվա իշխանությունը։ Մենք, իհարկե, պատերազմին նախորդած ժամանակահատվածում արդեն կանխատեսում էինք, մտահոգություններ ունեինք, գիտեինք, որ պատերազմ, ամենայն հավանականությամբ, լինելու է, քանի որ կային կուտակումներ, բայց հստակ օրը չգիտեինք, - «Փաստինֆո» ի հետ զրույցում ասաց Արցախյան 3 պատերազմների մասնակից Իգոր Սարգսյանը։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո նկատվում էր պատերազմի բովով անցած պրոֆեսիոնալներին հեղինակազրկելու գործընթաց, բայց Ադրբեջանի հարձակման մասին լուրը ստիպեց բոլորին մի կողմ դնել վիրավորանք ու վատ կանխատեսումները եւ պատրաստ լինել դիմակայության։
«Ինչ-որ հիասթափություններ զգացած մեր տղաներին նորից ոգեկոչեցինք, որովհետեւ կար դրա կարիքը, նորից պետք էր պատերազմել, տրամադրել երկիրը, Արցախը պաշտպանելու ու դա արեցինք»,- պատմեց Իգորը։
Նրա փոխանցմամբ՝ իրենց (դաշնակցական - խմբ) վաշտերը նախօրոք էին կազմված՝ միշտ պատրաստ մեկնելու առաջնագիծ՝ ի տարբերություն մի շարք այլ հայ կամավորների, որոնք շտապում էին զինվորագրվելու, ջոկատներ ձեւավորելու՝ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար։ Դաշնակցական վաշտերի տղաները պարբերաբար հավաքվում ու զորվարժություններ են անում, իսկ վերջին անգամ ՀՀ զինված ուժերի հետ համատեղ զորավարժություն արել էին նախքան իշխանափոխությունը։
«27-ի առավոտյան բոլորին զանգել կանչել էինք։ Արամ Մանուկյանի արձանի մոտ շատ արագ հավաքվեցին, լսեցին ՀՅԴ Բյուրոյի այդ ժամանակվա ներկայացուցչին, նրանց մի մասը կուսակցականն էլ չէր, հայրենասեր համակիրներ էլ կային, որոնք մեզ էին վստահում, քանի որ կանոնավոր բանակի հետ կապը, մեր կարգապահությունը քառօրյայի ժամանակ տեսել էին։ Ոգեկոչեցինք ու ուղարկեցինք առաջնագիծ»,- պատմեց Իգոր Սարգսյանը՝ նշելով, որ տարբեր օրերի տարբեր վաշտերի են ուղարկել։
Նրա փոխանցմամբ՝ առաջին վաշտը սահմանագիծ է մեկնել սեպտեմբերի 28-ին, ու տեսնում էին, որ մի բան այն չէ, այլ իարվիճակ է, նման չէր քառօրյային։ «2016 թվականի ապրիլի քառօրյայի ժամանակ պետությունն ամեն ինչ ճիշտ կազմակերպում էր, գնացողները գիտեին, թե ում հրամատարությամբ են գնում և ըստ մասնագիտության ուղղորդում կար, հրետավորին չէին ուղարկում հետևակ։ 44- օրյայի ժամանակ այդտեղ էլ խնդիր կար՝ պիտանի մասնագետին, լրիվ այլ զենքի տիրապետողին, այլ զենքով էին ճանապարհում ու այլ ուղղությամբ։ Երբեմն մարդը լավ գիտեր մի տեղանքը, բայց նրան լրիվ այլ վայր էին ուղարկում։ Ես որպես բանակի հետ ՀՅԴ վաշտերի կազմակերպչական կապի պատասխանատու, դա նկատում էի»,- ասաց 3 պատերազմի մասնակիցը՝ ավելացնելով, որ իշխանությունները մինչ պատերազմն էին մասնագետներին հեռացրել ապագա պատերազմը կառավարելու կարևոր պաշտոններից, թրծված հրամատարներից քչերն էին մնացել։
Ինչպես նշեց մեր զրուցակիցը՝ նաև կոչերի ձևն էր տարօրինակ ՝ կամավորներին կոչ էին անում գալ, շատերը հասնելով Արցախի որևէ տեղանք, զանգում, ասում էին, որ իրենց հրամանատար չեն տվել, ասել են՝ ձեր միջից մեկին ընտրեք կռվեք, շատերին հեռախոսով էին ուղղորդում , գյուղապետերին ասում էին ջոկատներ կազմեք, գնացեք, մարդիկ չգիտեին, որտեղ , ինչ տեղանքում են գտնվում, ինչ անեն։ «Ես ինքս շատերի ուղորդել եմ մեր վաշտեր, որ գոնե հրամանատար ունենան, մտնեն որևէ ստորաբաժանման կազմ ու իրենց անելիքը հստակ իմանան, որպեսզի գործ անեն , ոչ թե անտեղի զոհվեն»,- նշեց Իգորն ու ընդգծեց.«ինքս Շուշիի ազատագրման մասնակից եմ, Շուշին գրավել անհնար էր, եթե իրական պաշտպանություն կազմակերպեին։ Մենք կարողացել էինք ազատագրել՝ հստակ ռազմավարական ծրագրի շնորհիվ, լիարժեք ռազմավարական օպերացիայի ու պրոֆեսիոնալ հրամանատարության շնորհիվ՝ երջանկահիշատակ Կոմանդոսի հրամանատարությամբ։
Նա պատմեց, որ Շուշիին մոտեցել էին 4 ուղղությամբ, բայց 1992 թ. ազատագրելու հարցում մեզ օգնել էր նաեւ ադրբեջանցիների շրջանում եղած քաղաքական խնդիրներն ու անկազմակերպվածությունը։ «Շուշին անառիկ էր, Շուշին ժայռի վրա է , այն ազատագրելու համար մագլցում ես մի քանի կողմից եթե ներսից մարտը ճիշտ է կառավարվում ու իրական ձևով է կազմակերպվում, ապա քաղաքն անառիկ է։ Կարելի է ասել, որ տեղերով փոխվել էինք՝ 44 օրյայի ժամանակ մեզ մոտ կար քաղաքական ղեկավարության խնդիր, պատերազմը տարվում էր պատրության», - ասաց Իգոր Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ