ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հասարակությունը պետք է պատասխանի հարցին՝ չե՞ն ուզում հայ լինել, չե՞ն ուզում Հայաստանում լինել, պատրա՞ստ են ենթարկվելու Ադրբեջանից հնչող ցանկացած պահանջի, միայն թե ուտեն, խմեն, լավ ապրեն. Խաչիկյան 09/27/2024 21:03 | Քաղաքական
Որևէ երկրի ղեկավար չի կարող ասել, որ կփոխի իր Սահմանադրությունը, եթե որևէ միջազգային կամ առավել ևս երկկողմանի պայմանագիր չհամապատասխանի Սահմանադրությանը, այն էլ նման կոնտեքստում, երբ դա պարտադրված է թշնամու կողմից։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանն՝ անդրադառնալով ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, որ եթե խաղաղության պայմանագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը, ապա սահմանադրական փոփոխությունների կարիք կլինի։
«Ես նման բան երբևէ չեմ տեսել և չեմ լսել։ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը խոսում է ՄԱԿ-ի ամբիոնից և որևէ խոսք չկա գերիների մասին, Արցախի էթնիկ զտման մասին, Հայաստանի՝ գրավված տարածքների մասին, դրանց մասին խոսում է Մակրոնը»,- նկատեց քաղաքագետը։
Դիտարկմանը, թե սովորաբար տեղի է ունենում հակառակ գործընթացը, ՍԴ-ն ուսումնասիրում է այս կամ այն միջազգային պայմանագրի կամ օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը, մինչդեռ այս դեպքում Փաշինյանը հակառակն է պնդում ՄԱԿ-ի ամբիոնից՝ Խաչիկյանն ասաց, որ Փաշինյանը ենթարկվում է ճնշմանը ու գործում է ճնշումների ներքո։ «Ստացվում է, նա ընդունում է, որ մենք ֆաշիստական երկիր ենք, ու պատրաստակամ է փոխել Սահմանադրությունը։ Այսպիսի ձախողված պետություն գուցե գտնենք Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, բայց մեր պետության կողմից նման հայտարարությունը շատ տարօրինակ է։
Նա բարձր ասում է, որ ենթարկվելու է Ադրբեջանի բոլոր պահանջներին, տեսնում ենք, որ այդ պահանջների ցուցակը չի ավարտվում, հաջորդը Սյունիքն է, հետո էլ արդեն Երևանում կսկսեն փոխել փողոցների անունները, հետո էլ ապամոնտաժելու են Ծիծեռնակաբերդը, Նեմեսիսի արձանը, և այլն։ Մենք օկուպացվում ենք Ադրբեջանի կողմից և դա անում է այս խումբը, որը ենթարկվում է թշնամու ազդեցությանը, իսկ մեր հասարակությունը լռում է»։
Անդրադառնալով Փաշինյանի մինչ այս հնչեցրած հավաստիացումներին, թե միայն սահմանադիրը, այսինքն, ժողովուրդը կարող է որոշել՝ փոխել Սահմանադրությունը, թե ոչ՝ Խաչիկյանը նշեց, որ եթե վերադառնանք 2018 թ-ը և տեսնենք, թե ինչ խոստումներ էին մեզ տրվել այն ժամանակ և դրանից հետո՝ մի ամբող օրը կարող է բավարար չլինել։ «Սկսած նրանից, թե ինչպես են Արցախի հարցի լուծման տարբերակների մասին բարձրաձայն հրապարակելու, որ այդ լուծումը պետք է համապատասխանի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների շահերին, թե ինչպես սադրեցին այս պատերազմը, թե ինչպես Արցախի մնացյալ հատվածը տարան կորստյան, ամեն քայլափոխի մենք լսում էինք ստեր, հետո կատարված փաստից հետո մենք իմանում էինք, թե ինչի մասին է խոսքը։ Ես որևէ կշիռ չէի տա այս խոսքերին։ Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է լինելու վաղը՝լսեք Ալիևին, նա ավելի լուրջ է, ավելի հավասարակշռված է, նա ուժի դիրքից է խոսում, իսկ մեր կառավարությունը չկարողացավ ուժի բալանսը փոխել ի շահ մեզ»։
Նա նաև ընդգծեց, որ Սահմանադրությունից կարող է վեր դասվել որևէ պայմանագիր, միայն եթե ստեղծվում են ինտեգրացիոն միություններ, նման պարագայում, հնարավոր է , որ կամավոր մի շարք պետություններ ինչ-որ փոփոխություններ մտցնեն Սահմանադրության մեջ, բայց Սահմանադրության փոփոխությունը արտաքին ճնշման տակ, այն էլ թշնամու ճնշման տակ նշանակում է, որ դուք պետություն չեք, դու կապիտուլիացիա եք հայտարարել ու ենթարկվում եք արտաքին պետության կամքին։ Իսկ Ալիևը այդպես էլ ասում է, ասում է՝ պայմանագիր ֆաշիստների հետ չեն կնքում, ֆաշիստները ենթարկվում են։ Նա մատ թափ տվեց մեր վրա ու ասաց՝ դուք ֆաշիստ եք։ Սա աննախադեպ է, կամ էլ մենք պետք է հայտարարենք, որ կապիտուլիացիայի ենթարկված ֆաշիստական պետություն ենք, որ հայ չենք ուզում լինել, Հայաստան չենք ուզում լինել, որ պատրաստ ենք ենթարկվելու ցանկացած պահանջի Ադրբեջանից, ուտենք, խմենք, լավ ապրենք։
Եթե մենք դա ենք ուզում, ապա թերևս հասարակությունը նաև պետք է պատասխանի հարցին, թե ուզո՞ւմ է նման հասարակություն լինել, ուզո՞ւմ է Ալիևի պահանջով փոխել Սահմանադրությունը, հրաժարվել հայկականություն խորհրդանշող ամեն բանից, եթե հասարակությունը պատրաստ է կուշտ փորի համար հրաժարվել հայկականություն խորհրդանշող ամեն բանից, ու որևէ սրբություն այլևս չկա, ապա ընդունենք, որ մենք արժանի ենք այս իշխանությանն ու այն ամենին, ինչ մեզ հետ կատարվում է ու դեռ կատարվելու է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան