ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորները գիտեն Տաթևիկ Գրիգորյանի ու Անդրեասյանի հանդիպման ժամանակ Արման Հովհաննիսյանին արդարացիորեն պատկանող պաշտոնի շուրջ բազարների ու համաձայնությունների մասին․ Աթանեսյան 09/26/2024 13:06 | Մեկնաբանություն
Իր մերձավոր շրջապատին Տաթևիկ Գրիգորյանն ամիսներ առաջ է հայտնել իր վերաքննիչ դատարան գնալու մասին. դա այն դեպքում, երբ ինքը գիտեր, որ ցուցակում իրենից առաջ, իրենից շատ արժանի դատավոր կա՝ Արման Հովհաննիսյանը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը․
«Դատավորները պարտավոր են առաջին հերթին արհամարհել անբարոյականությունը։
Ով մի փոքր անգամ ուսումնասիրել է մեր ներկայիս քաղաքական վերնախավի պահվածքը, վարքագիծը, կհաստատի, որ առաջին ակնառու բաներից է այս մարդկանց մոտ ամոթի զգացողության պակասը, իսկ ոմանց մոտ` դրա իսպառ բացակայությունը, սուտ խոսելը, անբարոյականությունը։ Անբարոյականություն ասելով տվյալ պարագայում թեթևաբարո վարքագիծը նկատի չունեմ, այլ արհամարելը մարդկանց մեծամասնության պահանջմունքները, շահերը, որոնք արտահայտվում են տարերայնորեն ձևավորված և ընդհանուր ճանաչում գտած պատվիրանների ու գնահատականների ձևով և ամրապնդվում են մասսայական օրինակի, սովորույթի, ավանդույթի, հասարակական կարծիքի ուժով։ Ասելիքս բնավ էլ չի վերաբերում անօրինական դատելուն, կալանավորելուն՝ դա այլ պատմություն է, խոսքը հենց դատավոր գործընկերների հանդեպ որոշ դատավորների ցուցաբերած վարքագծի մասին է։
Դրանցից առաջինը, անշուշտ, արդեն վճռաբեկ դատարանի դատավոր, նույն ինքը Վրաստանի գյուղատնտեսության նախարարության «Շրոմա» եթերայուղային մշակման խորտնտեսության նախկին իրավաբան և «վերաքննիչ․․․» չատում վարչապետի ու նրա կնոջ վարքագծի վերաբերյալ պրիվատ խոսակցությունը վարչապետի սեղանին դրած, գործընկեր 4 դատավորի փուռը տված, դատավորներից մեկի տեղի վրա աչք ունեցող ու հիմա այդ պաշտոնը զբաղեցնող Ռուբիկ Հրանտի Մխիթարյանի մասին է: Լավ 5-10 տարի հետո, որ այս մարդու թոռները հարցնեն, թե պապի, ո՞նց եղավ, որ դարձար Վճռաբեկի դատավոր, այս մարդը ի՞նչ է ասելու, ասելու է՝ գործ տվեցի, ընկերներիս ծախեցի դրա համար էլ դարձա՞։ Լավ հերն էլ անիծած, թե ինչ կասի իր թոռներին, բա իր հետ աշխատող դատավորներ, դուք ո՞նց եք վերաբերվում այս մարդուն. կա՛մ դուք էլ նմանների նման վարքագիծը նորմալ եք համարում՝ ասել է թե՝ պաշտոնի համար ընկերներին դավաճանելը ի՞նչ է որ, կա՛մ էլ դուք պիտի ձեր վարքագծով ցույց տաք, որ նա «իզգոյ» է, որ նման արժեհամակարգով մարդը տեղ չունի ձեր շարքերում։ Իրավաբան լինելուց առաջ, մարդը, դատավորը պետք է բարոյական լինի, իսկ ընկերոջը ծախելը, ընկերոջ պաշտոնի վրա աչք ունենալը ես չգիտեմ ինչպես է տեղավորվում այդ սահմաններում։
Բայց երանի թե Ռուբիկ Մխիթարյանը եզակի լիներ։ Օրերս ականատես եղանք մեկ այլ նման դրսևորման՝ խոսքը ոչ ավել, ոչ պակաս Հրայր Թովմասյանի գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանի մասին է։ Ընդամենը «պատահականությամբ» կամ «զուգադիպությամբ» այս դատավորի՝ Հրայր Թովմասյանի գործով խորհրդակցական սենյակ գնալուց մի «կես» ժամ առաջ, դատավոր Արման Հովհաննիսյանի անունը հանվում է առաջխաղացման ցուցակից, ասել է թե, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու է դառնում հենց Տաթևիկ Գրիգորյանը։ Ես չեմ ուզում խոսել նման որոշման անօրինական լինելու մասին, դրան դեռ կհասնենք, սակայն իրավական առումով, միայն այս փաստի ուժով Տաթևիկ Գրիգորյանը պարտավոր էր հետ գալ խորհրդակցական սենյակից ու ոչ թե վախվորած պահվածքով ու ձայնով դատավճիռ կարդար, այլ գար ու ինքնաբացարկ հայտներ։ Եթե անգամ ամենաանաչառն է եղել այս դատավորը, միայն այս հանգամանքը բավարար էր, որ անաչառ դիտորդի մոտ նա դադարեր լինել անաչառ դատավոր։ Անաչառ դիտորդը նման իրավիճակը գնահատում է որպես Տաթևիկ Գրիգորյանին՝ իր մատուցած ծառայությունների դիմաց տրված վարձատրություն։
Բայց երանի հանրային ընդունված նորմերին հակասող դրսևորումը միայն սա լիներ։ Իր մերձավոր շրջապատին Տաթևիկ Գրիգորյանն ամիսներ առաջ է հայտնել իր վերաքննիչ դատարան գնալու մասին. դա այն դեպքում, երբ ինքը գիտեր, որ ցուցակում իրենից առաջ, իրենից շատ արժանի դատավոր կա՝ Արման Հովհաննիսյանը։ Այսինքն` ինքը գիտեր, որ իր մատուցած ծառայությունները գնահատելու համար Հովհաննիսյանին հանելու են ցուցակից։ Ինքը գիտեր, որ ինչու են իրեն հանում գործերի բաշխման ցուցակից, ինքը գիտեր, որ պատահական չի, որ վարույթ չեն հարուցում վաղեմության ժամկետն անցած գործը 5 տարի քննելու համար։ Ինքը գիտի ու գիտեն իրա շրջապատի դատավորները, գիտեն իր ու Կարեն Անդրեասյանի հանդիպման մասին, գիտեն այդ հանդիպման ժամանակ Արման Հովհաննիսյանին արդարացիորեն պատկանող պաշտոնի շուրջ բազարների ու համաձայնությունների մասին։ Մի խոսքով, գիտեն Տաթևիկ Գրիգորյանի ով լինելը։
Ասածս ինչ է. ես Տաթևիկի, Ռուբիկի ու իրենց նման դատավորների գործընկերներից չեմ պահանջում, անգամ չեմ ակնկալում, որ անարդար դատական ակտի համար նրանց պետք է արհամարհեն, բայց, հարգելի դատավորներ, եթե մի քիչ թասիբ, նամուս դեռ ունեք, եթե մի քիչ դեռ դատավոր եք, արհամարհեք նրանց, արհամարհեք՝ նրանք ձեր բարևին անգամ արժանի չեն։ Արհամարհեք ոչ թե նրա համար, որ նրանք վատ դատավորնեն են, այլ նրա համար, որ դուք բարոյական մարդիկ եք՝ անկախ ձեր թույլ տված դատական սխալներից։
Ու թե դատական իշխանությունը իր մեջ դեռ ուժ ունի, դուխ ունի, պիտի չթողնի, որ անբարոյականությունը «առաջխաղացում» ունենա։ Տղերք, տիկնայք, անբարոյականությանը եթե չես հակադրվում, նա հաղթում է»,- գրել է Աթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից