Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հանրայինի ու «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղերը «տնավորվել են» նախարար Սիմիդյանի քրոջ տանը .«Հետք» 09/26/2024   15:40  |  ԼՐԱՀՈՍ

«Հետք»-ի հաղորդմամբ՝ լուսանկարում երեւացողը շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի քրոջ՝ Արաքսի Սիմիդյանի տունն է Լոս Անջելեսի Նորթ Հոլիվուդ (North Hollywood) թաղամասում: Այս տանն է գրանցված Նիկոլ Փաշինյանի կնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղը: Ա. Սիմիդյանը դրա ֆինանսական ղեկավարն է: 2024 թ. մարտին այս նույն հասցեում գրանցվել է First Channel America-ն, որը Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամերիկյան դուստր ընկերությունն է: Ա. Սիմիդյանն այստեղ գործադիր ու ֆինանսական ղեկավար է, նաեւ քարտուղար:

Մինչ այս Սիմիդյանը որեւէ կապ չի ունեցել մեդիաոլորտի հետ, փոխարենը, ըստ «Հետքի» աղբյուրի, ջերմ հարաբերություններ ունի Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Բացի դրանից՝ Փաշինյաններն ու Սիմիդյանները հին ծանոթներ են:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը, որը նախկինում փոխկապակցված էր Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, էթիկական ու շահերի բախման ռիսկեր չի տեսնում այն բանում, որ Հայաստանի հարկատուների գրպանից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության ամերիկյան մասնաճյուղի ղեկավարը ՀՀ ներկա իշխանություններին փոխկապակցված անձ է, իսկ մասնաճյուղն էլ գրանցվել է նրա տանը:

Ինչի՞ց սկսվեց այս պատմությունը. Օղլախչյանի բացահայտումն ու Շիրինյանի արձագանքը
Լոս Անջելեսում գործող ARTN հեռուստաընկերության սեփականատեր Ռոբերտ Օղլախչյանը 2019-ի սեպտեմբերին հայտարարեց, որ իր ձեռքի տակ առկա փաստաթղթերի համաձայն՝ 2014 թ. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն առանց մրցույթ հայտարարելու 5 տարով վերահեռարձակման իրավունք է տվել ամերիկյան Panarm, Inc ընկերությանը: Վերջինս հիմնադրվել էր հենց 2014-ին Լոս Անջելեսում (2023-ին տեղափոխվել է Գլենդել): Չնայած դրա ղեկավարը Ստեփան Ներսիսյանն է, ըստ Օղլախչյանի եւ մամուլի հրապարակումների, այն կապ ունի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ: Վերահեռարձակման ամսական վարձավճարը 2.500 դոլար էր, տարեկան՝ 30.000 դոլար, իսկ 5 տարվա կտրվածքով՝ 150.000 դոլար:

Ռ. Օղլախչյանն այս բացահայտումն արել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 2019-ին վերակնքել է Panarm-ի հետ պայմանագիրը եւս 5 տարով՝ մինչեւ 2024 թ.: Նոր պայմանագրով վերահեռարձակման ամսավճարը դարձել էր 4.000 դոլար, տարեկան՝ 48.000, 5 տարվա համար՝ 240.000 դոլար:

Նկատենք, որ թե՛ 2014-ին, թե՛ 2019-ին Panarm-ը իրավունք էր ստացել վերահեռարձակել Հանրային հեռուստաընկերության «Առաջինի միջազգային ալիք» ծրագիրը (արբանյակային):

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ներկայում՝ Հանրային հեռարձակողի խորհրդի) նախագահ Արա Շիրինյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է 2019-ի գարնանը, արձագանքելով Ռ. Օղլախչյանի հայտարարությանը, հայտնել էր, որ Panarm-ի հետ պայմանագիրը վերակնքելուց առաջ Հանրային հեռուստաընկերությունն առաջարկ չի ստացել որեւէ ընկերությունից, չնայած ինքը 2019-ի ամռանը մամուլում բազմիցս հայտարարել է վերահեռարձակման նոր պայմանագիր կնքելու ցանկության մասին (Շիրինյանի գլխավորած խորհուրդը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» եւ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ների կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմինն է):

«Վերահեռարձակման իրավունք ստացած ընկերությունը (Panarm-ը - հեղ.), բացի տարեկան 48․000 դոլար վճարից, հոգում է պայմանագրից բխող ծառայության մատուցման բոլոր ծախսերը, այն է՝ ամերիկյան կաբելային ընկերությունների եւ վերգետնյա հեռարձակողների միջոցով «Առաջին ալիքի» հաղորդումների տարածումը, իր աշխատողների վարձատրությունը եւ այլն։ Այդ ծախսերը, որոնք մի քանի անգամ գերազանցում են վերահեռարձակման իրավունքի (լիցենզիայի) համար վճարվող գումարը, Panarm, Inc ընկերությունը փոխհատուցում է՝ «Առաջին ալիքի» ծրագրում գովազդ տեղադրելով եւ կրում է բոլոր ռիսկերը դրանք չփոխհատուցելու պարագայում, ինչը աշխարհում ընդունված պրակտիկա է,- հայտարարել էր Արա Շիրինյանը,- եւ չնայած վերոնշյալ հանգամանքներին՝ հաշվի առնելով հայ հանրության արդեն բորբոքված սպասելիքները՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ընդունում է պարոն Օղլախչյանի ժամկետանց առաջարկը եւ պատրաստ է կնքել վերահեռարձակման պայմանագիրը ARTN հեռուստաընկերության հետ 2019 թ. նոյեմբերի 1-ից՝ նույն պայմաններով, ինչ Panarm, Inc ընկերության հետ՝ փոփոխելով միայն լիցենզիայի համար նախատեսված վճարի չափը՝ բարձրացնելով այն տարեկան 48.000-ից մինչեւ 1 մլն դոլար, ինչը 5 տարվա համար կազմում է 5 մլն դոլար, ինչպես եւ խոստացել է պարոն Օղլախչյանը: Հասկանալով առաջարկի բիզնես ռիսկերը՝ Հանրային հեռուստաընկերությունը բանակցելու է Panarm, Inc ընկերության հետ պայմանագրի հնարավոր չեղարկման հետեւանքների շուրջ: Ուստիեւ սպասում ենք Ռոբերտ Օղլախչյանի գրավոր արձագանքին»:

Ա. Շիրինյանը վերջերս «Հետքին» հայտնել է, որ 2019-ի սեպտեմբերին արված այս հրապարակային առաջարկը Ռ. Օղլախչյանի կողմից մինչ օրս գործնական արձագանք չի ստացել, չնայած Հանրային հեռուստաընկերությունը հիմա էլ պատրաստ է նրա հայտարարած պայմաններով վերահեռարձակման իրավունքը տրամադրել ARTN-ին:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը մեզ նաեւ փոխանցել է, որ Հանրային հեռուստաընկերությունը պայմանագրեր եւ պայմանավորվածություններ ունի 40-ից ավելի ընկերությունների հետ, որոնք անվճար վերահեռարձակում են իրականացնում աշխարհի տարբեր երկրներում: Ըստ Շիրինյանի՝ ամերիկյան Verizon Communications ընկերությունն է, որ իրականացնում է վճարովի վերահեռարձակում. վճարը ձեւավորվում է ըստ բաժանորդների թվի, հետեւաբար գումարը տատանվում է: 

2021-ի հունիսից Հանրային հեռուստաընկերությունը Երեւանում սկսեց հեռարձակել «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը: Նույն տարվա հուլիսի 1-ին ընկերությունը տեղեկացրեց, որ հայտարարում է բաց մրցույթ՝ ԱՄՆ տարածքում «Առաջինի լրատվական ալիքի» վերահեռարձակման համար։ «Մրցույթի նպատակն է ձեռք բերել հուսալի գործընկեր եւ գրավիչ առաջարկ՝ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին «Առաջինի լրատվական ալիքը» հասանելի եւ մատչելի դարձնելու համար»,- ասվում էր Հանրայինի հայտարարության մեջ։ 

«Հետքն» Արա Շիրինյանից տեղեկացել է, որ այս մրցույթով հետաքրքրվողներ չեն եղել: 

Ի վերջո, Հանրային հեռուստաընկերությունը որոշեց մասնաճյուղ հիմնել ԱՄՆ-ում՝ այդ երկրում ինքնուրույն հեռարձակում իրականացնելու համար:

Հիմա արդեն Հանրայինն է վճարում Panarm-ին
Հանրայինի ամերիկյան դուստրը՝ First Channel America-ն (թարգմանաբար՝ «Առաջին ալիք Ամերիկա»), պետական գրանցում է ստացել այս տարվա մարտի 27-ին:

Այդ փաստով պայմանավորված՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ապրիլին լուծել է Panarm-ի հետ 2019-ին վերակնքված պայմանագիրը, որի ժամկետը լրանալու էր գալիք նոյեմբերին: Սակայն դրանով Հանրայինի ու Միքայել Մինասյանի անվան հետ կապվող Panarm-ի հարաբերությունները չեն խզվել: 

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ First Channel America-ն հեռարձակվելու է մեծ սփռում ունեցող ամերիկյան Spectrum ցանցում: Այս ապրանքանիշը պատկանում է Charter Communications, Inc. կորպորացիային: 

Ներկայացնում ենք գործարքի վերաբերյալ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին ուղղված մեր հարցերն ու պատասխանները:

-Հայտնի է, որ First Channel America-ն հեռաձակվելու է ամերիկյան Spectrum ցանցում: Սա կաբելայի՞ն, թե՞ այլ տիպի ցանց է: 

-Սա Կալիֆոռնիայի տարածքում եւ հատկապես հայ համայնքի շրջանում ամենալայն տարածում ունեցող կաբելային ցանցն է, որով սփռվում են տեղական հայկական հիմնական ալիքները:

-Charter Communications, Inc.-ի հետ պայմանագիր է կնքել First Channel America-ն, թե՞ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: 

-Քանի որ հեռարձակման բոլոր սլոթները զբաղված էին, Հանրային հեռուստաընկերությունը Panarm, Inc-ի հետ կնքել է պայմանագիր եւ նույն գնով վերավարձակալել Panarm, Inc-ին պատկանող հեռարձակման այն սլոթը, որով նախկինում ցուցադրվում էր «Արմենիա» հեռուստաընկերության ծրագիրը: Պայմանագիրը կնքվել է նույն գնով, որով Panarm, Inc-ը վարձակալում է այդ սլոթը Charter Communications, Inc.-ից: 

-Հեռարձակման համար հայկական կո՞ղմն է վճարում Charter Communications-ին, թե՞ հակառակը: 

-Charter Communications, Inc.-ին վճարում է Panarm, Inc-ը, իսկ վերջինիս՝ Հանրային հեռուստաընկերությունը:

-Որքա՞ն է հեռարձակման տարեկան վճարը:

-Հեռարձակման ամսական վճարը 25.000 դոլար է, տարեկան կազմում է 300.000 դոլար:

First Channel America-ն՝ ՔՊ-ին փոխկապակցված անձի տանը

Արա Շիրինյանի տեղեկացմամբ՝ First Channel America-ի միակ հիմնադիրը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն է: 

Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան ընկերությունը գրանցողը (incorporator) եղել է Արաքսի Սիմիդյանը, որը ՀՀ շրջակա միջավայրի նախարար, ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանի քույրն է: Ավելին՝ Սիմիդյանն ընկերությունը գրանցել է իր առանձնատան հասցեում (8241 Babcock Avenue, North Hollywood): Տան սեփականատերերն են նա եւ Արտեմ Առաքելյանը (տես ստորեւ):

Նույն հասցեում է «տնավորվել» նաեւ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրած ու ղեկավարած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղը՝ My Step Foundation Inc.-ը: Վերջինս ստեղծվել է 2019-ի փետրվարին ու նախապես գրանցված էր Բեվերլի Հիլզում (Beverly Hills), սակայն ավելի ուշ տեղափոխվել է Ա. Սիմիդյանի տուն: 

Եթե Սիմիդյանը First Channel America-ի գործադիր (CEO, chief executive officer) ու ֆինանսական (CFO, chief financial officer) ղեկավարն է, ինչպես նաեւ քարտուղարը (secretary), ապա My Step Foundation-ում զբաղեցնում է ֆինանսական ղեկավարի պաշտոնը:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Ա. Շիրինյանն ասում է, որ First Channel America-ի հիմնադիր «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն այստեղ որեւէ ռիսկային բան չի տեսնում: 

-First Channel America-ն գրանցված է Արաքսի Սիմիդյանի առանձնատանը: Սիմիդյանը ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի քույրն է, ինչպես նաեւ ԱՄՆ-ում գրանցված «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսական ղեկավարը: Այս հիմնադրամը եւս գրանցված է Ա. Սիմիդյանի ամերիկյան տանը: Ձեր կարծիքով՝ արդյոք էթիկապես ճիշտ է, որ հանրային եւ համայնքային շահը սպասարկելու կոչված լրատվամիջոցի ղեկավարը լինի ՀՀ իշխող կուսակցությանը փոխկապակցված անձ, իսկ ընկերությունը գրանցված լինի այդ անձի տանը, որտեղ որ գրանցված է նաեւ ՀՀ իշխող կուսակցությանն առնչվող հիմնադրամը:

-Մինչեւ ընկերության գործունեության ամբողջական մեկնարկը ԱՄՆ օրենսդրությամբ հարկավոր է, որ ընկերությունը գրանցվի որեւէ հասցեում: Այդ իսկ պատճառով First Channel America-ն ժամանակավորապես գրանցված է տվյալ հասցեում: 

Շիրինյանը չի հստակեցրել, թե որքան է այդ «ժամանակավորապես»-ը, եւ երբ է նախատեսվում Հանրայինի ամերիկյան տարբերակի ամբողջական մեկնարկը, եթե դրա հիմնադրումից անցել է արդեն 5 ամիս: 

-Վերոնշյալ պայմաններում արդյոք ռիսկեր չեք տեսնում First Channel America-ի անաչառության եւ ապակուսակցական չլինելու վերաբերյալ: Արդյոք առկա չէ շահերի բախում Ա. Սիմիդյանի՝ լրատվամիջոցի ղեկավար եւ ՀՀ իշխող կուսակցությանը փոխկապակցված անձ լինելու մասով:

-Ռիսկեր եւ շահերի բախում չենք տեսնում, քանի որ «Առաջին ալիք Ամերիկա» տեսալսողական ծրագրի հաղորդացանցը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատվում է Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից:

-Ինչու՞ First Channel America-ի հիմնադիրը չի խուսափել շահերի հավանական բախում ստեղծելու իրավիճակից:

-Հիմնադիրը մշտապես ուշադրություն է դարձնում նմանատիպ հարցերին, եւ այս դեպքում շահերի ենթադրյալ բախման ռիսկեր չի տեսնում: 

Շիրինյանի տրամաբանությամբ ստացվում է, որ նորմալ եւ էթիկապես ճիշտ կլիներ, եթե, օրինակ, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն գրանցվեր, ասենք, Նիկոլ Փաշինյանի տանը կամ նրա ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության կամ Երեւանում գրանցված «Իմ քայլը» հիմնադրամի հասցեում, իսկ հեռուստաընկերության տնօրենն էլ լիներ ՔՊ-ականներից մեկի հարազատը: 

Եթե Հանրայինը լիներ ՔՊ-ի կուսակցական մեդիան, կարելի էր եւ ընկալել այն, ինչ արվել է First Channel America-ի պարագայում, բայց գոնե առայժմ գործը չի հասել Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես կուսակցական մեդիա դարձնելուն, չնայած գաղտնիք չէ, որ հարկատուների գրպանից սնվող եւ հանրային կոչվող այս լրատվամիջոցը միշտ էլ եղել է օրվա իշխանությունների խիստ վերահսկողության, երբեմն նույնիսկ մամլիչի տակ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:28 26/09/2024  |  ՔաղաքականՄենք պատրաստ ենք օգտագործել դրական տեմպը և շարունակել սահմանների սահմանազատման գործընթացը. Փաշինյան
08:10 26/09/2024  |  ՄամուլՓաշինյանը թիմակիցներին հորդորել է 2031 թ.-ի ընտրությունների մասին մտածել. վստահ է` 2026թ.-ին իշխանության են մնալու. «Ժողովուրդ»
18:59 25/09/2024  |  ՄեկնաբանությունՆիկոլի հեղափոխական քայլի մեկնարկեքը տեղի ունեցավ կազմակերպված ՊՊԾ-ի գնդի դեպքերի ժամանակ, երբ նա հայտնվեց դեպքերի վայրում ու ցանկանում էր փողոցով պրոցես սկսել. քաղաքագետ
17:11 25/09/2024  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին
16:34 25/09/2024  |  ԼՐԱՀՈՍՉորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը. մեկնարկել է հայտագրումը
08:17 25/09/2024  |  ՄամուլՊետք է լավատեսություն ներշնչել․ «Հրապարակ»
07:52 25/09/2024  |  ՄամուլԵՄ-ին անդամակցության հանրաքվե չի լինելու. Փաշինյանի հրահանգը` ընդդեմ եվրոպամետների. «Ժողովուրդ»
19:39 24/09/2024  |  ՔաղաքականՓաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահի հետ
19:15 24/09/2024  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն այսօր Նյու Յորքում կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ
17:29 24/09/2024  |  Սոցիալական ցանցեր«Փշրված արյունը լցնում ես դմակի մեջ տապակված լյարդի և թոքի վրա, ամենավերջում ավելացնում ես մանր կտրատած սոխը». Քաղաքացիները Փաշինյանի ելույթին արձագանքում են՝ նրա գրքից մեջբերումներ կատարելով

Արխիվ

[]