ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շինարարության պատճառով քիմիայի ինստիտուտում պատ է փլվել, քաղաքապետարանից, ՆԳՆ-ից ասել են՝ «հա լավ, մարդու բան չի եղել» (տեսանյութ) 09/26/2024 21:20 | ԼՐԱՀՈՍ
Ազատության պողոտայում տեղակայված Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել, քաղաքապետարանի դիմաց, այնուհետև ակցիան շարունակել են Գլխավոր դատախազության մոտ, այցելել նաև ԿԳՄՍ նախարարություն։ Բոլոր տեղերում պահանջը նույնն է՝ դադարեցնել ինստիտուտի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը:
«Փաստինֆոյի» հետ զրույցում ինստիտուտի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը նշեց, որ քաղաքապետարանում հանդիպել են քաղաքապետարանի իրավաբանական վարչությանը պետի հետ։ «Քաղաքապետարանում կարճ-կոնկրետ ասում են՝ օկ է, որ էդտեղ շինարարություն տեղի ունենա, ու ընդհանրապես բոլոր հնարավոր ու անհնար ձևերով քաղաքապետարանն աջակցում է շինարարությանը։ Ըստ էության՝ իրենց իրավաբանական վարչությունը ոնց ուզում՝ մեկնաբանում է դատական ակտի ուժի մեջ մտնելը։ Իրենք հիմք են ընունում «ուժի մեջ չի մտել» ձևակերպումը»։
Նա տեղեկացրեց, որ ինստիտուտի տարածքում շինարարության օրինականության հարցը վիճարկում են դատարանում։ Առաջին ատյանում կայացված որոշումն այս պահին բողոքարկում են Վերաքննիչում։ «Իրենք ասում են՝ ինչ իմանանք՝ բողոքարկել եք, թե ոչ, վստահ լինելու համար պետք է մուտք արվի, մինչդեռ դատարանում կարող է այդ գործընթացը 3 ամիս տևի։ Ըստ էության՝ ամեն ինչի վրա քաղաքապետարանը աչք է փակում, ամեն ինչին աջակցում է։ Աջակցում է, որովհետև որոշ օղակների շահեր համընկնում են։ Երբ պետք էր՝ ինստիտուտի տարածքով անցնող ջրանցքը պատմամշակութային կոթողների ցանկից հանել՝ հանեցին, երբ պետք էր՝ գոտիականություն փոխել՝ փոխեցին, երբ պետք էր՝ շինթույլտվության մեջ նշել են ինստիտուտի շենքը որպես հասարակական նշանակության՝ նշեցին, մինչդեռ քիմիական մասնաշենքի դեպքում սանիտարական այլ պահանջներ ու նորմեր են գործում, հասարակականի դեպքում՝ այլ։ Այսինքն, այստեղ կորռուպցիոն սխեմաներ են գործում, որոնց արմատները կարծում եմ, շատ ավելի վերևներում պետք է փնտրել»։
Անդրադառնալով դատախազության մոտ տեղի ունեցած ակցիային՝ նա նշեց, որ իրենք 4 ամիս առաջ դիմել էին դատախազություն՝ խնդրելով զբաղվել իրենց խնդրով, սակայն դիմումի մեջ ընթացակարգային վրիպումներ են թույլ տվել, ու այդ հիմքով իրենց դիմումը մերժվել է։
«Չգիտես, ինչու մեր գործն ամեն անգամ հայտնվում է նույն դատավորի մոտ ու ամեն անգամ դատավորը մյուս կողմի օգտին է որոշում կայացնում»։
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում պահանջելուն՝ Հակոբյանն ասաց, որ մի քանի ամիս առաջ նախարարը այցելել է ինստիտուտ։ «Խնդրին ծանոթացավ, սիրուն-սիրուն նկարներ արեց ու ոչ մի շարժ կամ արձագանք։ Հիմա ուզում ենք հասկանալ՝ միայն նկարներո՞վ էր այդ ամենն ավարտվելու, թե նաև իրավիճակի լուծում տալուն ուղղված քայլեր են անելու»։
Անդրադառնալով ինստիտուտի հարակից տարածքում շինարարության հետևանքներին՝ նա նշեց, որ աշխատակիցները ահուսարսափով են գնում աշխատանքի։ «Հիմնական մասնաշենքի ճաքերը գնալով մեծանում են։ Հարակից մասնաշենքում միջնապատ է փլվել, քաղաքապետարանը, ոստիկանությունն ու ԱԻՆ-ը եկել են՝ ասում են, հա լավ, մարդու բան չի եղել, լավ է շաբաթ-կիրակի է եղել՝ մարդու բան չի եղել։ Եթե մարդու բան չի եղել, ուրեմն ամեն բան նորմա՞լ է, սյուր իրավիճակ է, ու քաղաքապետարանն ամեն կերպ աջակցում է այս իրավիճակին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ