ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր աչքի առաջ խորտակվում են միասնության վերջին հույսերը՝ վերջնականապես խարխլելով մեր պետականության հիմքերը. Անանյան 09/25/2024 11:59 | Մեկնաբանություն
Մեր ազգը երբեք այսքան պառակտված չի եղել, որքան հիմա։ Աճող հակասությունների և շարունակվող պառակտումների մեջ մենք տեսնում ենք, որ մեր աչքի առաջ խորտակվում են միասնության վերջին հույսերը՝ վերջնականապես խարխլելով մեր պետականության հիմքերը:Այս մասին գրել է Դավիթ Անանյանը.
« Սրբազան պայքարի նկատմամբ անվստահությունը և դրա ֆոնին քաղաքական կրքերն ու սրված սոցիալական լարվածությունը վկայում են մտահոգ փոքրամասնության և անտարբեր մեծամասնության միջև խորացող անջրպետի մասին, իսկ դրա մետ մեկտեղ քաղաքական իշխանության և դրա միանձնյա դերակատարի նկատմամբ ջախջախված վստահությունն ու ձևավորված ատելությունը ստեղծում են հանրային քաոսի պատկեր, որտեղ պառակտվածությունը վերից վար է և՝ ձախից աջ:
Բայց ամենավատն այն է, որ մենք ինքներս ենք նպաստում այս կործանմանը։ Ներսում լինելով անհաղորդ, դրսում մենք մեր թշնամիների համար աշխատում ենք ոչ թե կուրորեն, այլ բաց աչքերով, ասես ինքնաոչնչացման անգիտակից մղումով։ Յուրաքանչյուր քայլ (այդ թվում՝ միջազգային ամենաբարձր ամբիոնից սեփական օրակարգերը թողած անիմաստ խաղաղասիրություն քարոզելը, կամ դահիճի տանը դահիճի ձեռքից դահիճի հեղինակած գիրքը խոնարհ ժպիտով ընդունելը), քայքայում է մեր ազգային անձեռնմխելիությունը՝ դարձնելով մեզ ենթակա սեփական անկարողությանն ու արտաքին մանիպուլյացիաներին և ազդեցությանը:
Պատմության պարույրը կրկնվում է։ Երևի այս ենք եղել միշտ։ Համենայն դեպս դրա մասին են վկայում Գարեգին Նժդեհի մարգարեական խոսքերը՝ կարծես գրված այսօրվա համար․
«․․․ Մենք պառակտված ենք։ Նման ժողովուրդը նվազ է ուշադրություն դարձնում արտաքին՝ իրական թե հավանական, վտանգի վրա։ Հայության հայացքն ուղղված չէ արտաքին թշնամուն, որ հարկադրված լինի չափավորելու կամ իսպառ արգելելու ներքին տարակարծությունները։ Երբ ազգերն այսօր եռում են հոգով, գիտության նորագույն զենքերով իրենց միտքն ու բազուկն են զինում՝ ցեղամիջյան անողոք պայքարում հաղթանակելու կամ հաջողությամբ դիմագրավ լինելու համար, հայությունը շարունակում է կորովաթափ լինել ներքին անփառունակ ճակատների վրա․ նա պատրաստվում է վաղվա մահաբեր պարտության համար։
Մի ժողովուրդ, որի որոշ տարրերը, կարծեք, արդեն հաշտվել են իրենց ցեղի գլխովին կորչելու մտքի հետ և ցուցադրում են մահվան դատապարվածի հոգեբանություն։ Սրանք արևելյան ճակատագրապաշտությամբ ամեն ինչ թողել են բախտի կամքին և անհանգստանալու պատճառ չունեն։ Կան և այնպիսինները, որոնք ուզում են և՛ անկախ հայրենիք ունենալ, և՛ վաղը պարտված տեսնել արտաքին թշնամուն, բայց նախապատրաստվելու փոխարեն խոսում են ու գրում միայն։ Եվ գրեթե բոլորն էլ շարունակում են զարմանալ միամտորեն, թե ինչու՞ է աշխարհն անտարբեր մնում մեր Գողգոթայի հանդեպ, թե ինչու՞ ենք մենք սպեղանի սպասում, բայց նորանոր վերքեր ստանում։»։
Իրավիճակն իրոք ճակատագրական է։ Միայն անմիջական ու ամբողջական զարթոնքը կարող է բերել համախմբմանն ու վերածնմանը միտված կուրսի ընտրությանը և մեկնարկին։
Այդպիսի ընտրությունը, սակայն, պիտի լինի համաժողովրդական ու համազգային»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից