Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ՌԴ-ն ՀՀ-ում հեղաշրջում էր պատրաստվում անել 70-նն անց պապիկների միջոցո՞վ. Սերոբ Գասպարյանի և մյուսների գործը հարուցվել է ՔՊ-ական պատգամավորի հաղորդման հիման վրա 09/25/2024   20:20  |  ԼՐԱՀՈՍ

Իշխանությունն իբրև զավթելու գործը, որով կալանավորված է «Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը, հարուցվել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հաղորդման հիման վրա։ Սերոբ Գասպարյանի պաշտպանական խմբի անդամ Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ որքան էլ տարօրինակ հնչի պնդումը, բայց Գասպարյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական չէ։

«Պարզապես, պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ այս խեղճ անձանց տարել են ՌԴ, որ վերապատրաստեն և գան՝ զինված հեղաշրջում կատարեն։ Գործի ակունքը սա է, ոչ ծանրակշիռ ՕՀՄ-ներ են եղել, ոչ փաստական ծանրակշիռ տվյալներ են եղել, որ անձինք նման գործողություններ են արել։ Այսինքն՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ԱԱԾ-ին ասել է՝ տեսե՞լ եք այս տղերքին տարել են ինչ անեն, այս պայմաններում ի՞նչ անի ՔԿ-ն, բա գործ չհարուցի՞։ Գործը քաղաքական է այն ասպեկտով, որ որոշ պաշտոնյաներ ցանկացել են հատուկ ընդգծել իրենց ծառայությունն՝ իշխանություններին։ ՔԿ-ն էլ ՝ առանց ստուգելու հիմքը՝ հարուցել է»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դժբախտաբար նախաքննական գաղտնիքով կաշկանդված են, շատ խոսել չեն կարող, բայց վարույթի հիմքում ծիծաղ առաջացնող փաստական տվյալներ են։ Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ Սերոբ Գասպարյանի մեղադրանքն ապօրինի է, բայց քաղաքական չէ, որովհետև գործը հարուցվել է ոչ թե քաղաքական իշխանության ցուցումով, այլ՝ ինչ-որ պաշտոնյայի՝ կիսատեղեկության հիման վրա։

«Ոչ զենք կա հայտնաբերված, ոչ գրագրություն կա հայտնաբերված, իսկ Մարիա Զախարովան էլ պատասխանել է, որ սա հերթական ֆեյք նյուզն է, այսինքն՝ հերթական ֆեյք քրեական գործն է։ Դա է պատճառը, որ մենք հարկադրված արդարություն ենք փնտրում «օտար» ափերում, դիմել ենք՝ Լավրովին, Բելոուսովին, Կոպիրկինին, որ հաստատեն՝ մերոնք ձեր մոտ եկե՞լ են վերապատրաստման, որ գան զինված հեղաշրջում կատարեն, ունե՞ն այնպիսի ռազմաբազա, ինչի մասին ՔԿ-ն խոսում է հաղորդագրությամբ»,- նշեց Կոչուբաևը՝ հավելելով, որ այս հարցերի պատասխանները ստանալուց հետո գործը փակուղում կհայտնվի, Գասպարյանն էլ՝ հերթական տեղեկատվական սպեկուլյացիայի զոհը դարձավ, որովհետև Արմեն Խաչատրյանը մեջների «ամենահայրենասերն» էր․ «Զինված հեղաշրջումն էլ երկու 70-ն անց պապիկները պետք է կատարեին, որոնց Սերոբ Գասպարյանը տարել էր ՌԴ՝ վերապատրաստման։ Լպրծուն գործելաոճ ընդամենը, թե «պարոն վարչապետ, տեսեք ինչ հետևողական ենք մենք, ինչ տվյալ ստացանք՝ տվեցինք ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն էլ ինչպիսի հետևողականությամբ բացահայտեցին դեպքը, իրենք խնդիրը ստեղծել են, իրենք՝ բացահայտել, իրենք էլ՝ քննում են»։

Դիտարկմանը, որ փաստացի մեղադրում են ՌԴ-ին, Կոչուբաևը նշեց՝ նման միտում տեսել է, բայց այն անձինք, որոնք այդ մասին խոսում են՝ ՌԴ ուժը չեն պատկերացնում։

«Եթե ՌԴ-ն ցանկանար այստեղ զինված հեղաշրջում աներ, ապա վստահաբար 70-նն անց պապիկների միջոցով չէր անի։ Բացի այդ, հստակ երևում է, որ արտաքին դիվանագիտության տեսանկյունից՝ մեր պաշտոնյաները, թող ներեն ինձ, իմբիցիլ են, եթե ասում են՝ 70 տարեկան պապիկների միջոցով ՌԴ-ում զինված հեղաշրջում էր նախապատրաստվում»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ 70 տարեկան պապիկների ցուցմունքների հիման վրա՝ հայ-ռուսական հարաբերությունները կասկածի տակ առնելը նորմալ չէ։

Կոչուբաևը վստահեցրեց՝ նախաքննական գաղտնիքի շղարշը բարձրացնելուց հետո բոլորը լիաթոք ծիծաղելու են։

Հիշեցնենք, որ ՔԿ-ն սեպտեմբերի 18-ին հայտարարել է՝ իշխանության յուրացման նախապատրաստման ենթադրյալ դեպքի մասին։ Ըստ ՔԿ-ի՝ շուրջ երեք տասնյակ խուզարկությունների, հարցաքննությունների արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև ԼՂ նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ, ինչի համար նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, ՌԴ-ում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների: Քրեական վարույթի շրջանակներում երեք անձ կալանավորվել է, յոթ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Կալանավորված անձանց թվում Սերոբ Գասպարյանն է, արցախցի Արմեն Մնացականյանը, որը Ռոստովից ՀՀ էր ժամանել՝ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:01 24/09/2024  |  Մամուլ«Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ»
16:11 23/09/2024  |  ԼՐԱՀՈՍՍերոբ Գասպարյանի փաստաբանները դիմել են Սերգեյ Լավրովին, Անդրեյ Բելոուսովին և Սերգեյ Կոպիրկինին
17:19 21/09/2024  |  ԼՐԱՀՈՍԿալանավորվել է «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Սերոբ Գասպարյանը
17:40 19/09/2024  |  ԼՐԱՀՈՍՍերոբ Գասպարյանը չի ընդունում մեղքը, նա այն անձը չէր, որ կարող էր նման բան կազմակերպել․ փաստաբան
10:55 19/09/2024  |  Քրեական խրոնիկոնՍպիտակցի Հայկոյի որդուն կալանավորելու պահանջով դատախազի վճռաբեկ բողոքը մերժվել է
16:55 18/09/2024  |  ԼՐԱՀՈՍ«ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ-ում հեղաշրջման փորձ անելու մեղադրանքին
15:04 18/09/2024  |  ՔաղաքականԻշխանության յուրացման ենթադրյալ նախապատրաստման գործերով թիրախում հերոսական ուղի անցած ազատամարտիկներն են․ կալանավորվել է Սերոբ Գասպարյանը. Ով է հաջորդը
11:07 09/08/2024  |  Դատական ռեպորտաժներՎճռաբեկ և Սահմանադրական դատարանների անկախության խնդիրներ և քաղաքական ազդեցության ռիսկեր. ուղիղ
11:38 04/07/2024  |  ՄեկնաբանությունԱրաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել է
16:25 11/05/2024  |  Վարչական իրավունքՍևակ Խաչատրյանն ազատ արձակվեց, զենք-զինամթերք նրա մոտ չի հայտնաբերվել. փաստաբան

Արխիվ

[]