ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին 09/25/2024 18:03 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի գործարար համայնքը և առաջատար մասնագետները մեկ օրով հավաքվել են Երևանի կենտրոնում` քննարկելու Telcell ընկերության բաժնետեր դառնալու հնարավորությունները: Սեպտեմբերի 24-ին Telcell ընկերությունը ֆինանսական ոլորտի առաջատարների հետ քննարկեց և թափանցիկությամբ ներկայացրեց բաժնետոմսերի գնման հնարավորությունները։ Միջոցառումն արձանագրեց. լավագույն ժամանակը հիմա է` 2024-ին Telcell բաժնետեր դառնալը հնարավոր է:
«Ուրախ եմ, որ մեր ընկերության բաժնետեր դառնալու առաջարկն այսչափ հետաքրքրություն է առաջացրել։ Սա ցուցիչն է նրա, որ Telcell ընկերության գրանցած տարիների կայուն աճը տեսանելի է նաև հանրությանը, և դա ոգևորիչ է։ Գործընկերների վստահությունն, իհարկե, ամենակարևորն է, բայց մենք այսօր ցանկանում ենք առավել բաց ու թափանցիկ ներկայացնել դրա հիմքերը՝ ի դեմս մեր գրանցած ցուցանիշների։ Գաղտնիք չէ, որ առաջինը լինելով տերմինալային բիզնեսում` 17 տարիների ընթացքում մենք ոչ միայն կարողացել ենք պահպանել մեր առաջատար դիրքերը խիստ մրցակցային դարձած շուկայում, այլև դիվերսիֆիկացրել ենք մեր պորտֆելը մի շարք ռազմավարական ուղղություններով՝ ստեղծելով էկոհամակարգային բիզնես։ Դրա արդյունքում մեր օգտատերերի քանակը 5 տարվա կտրվածքով աճել է շուրջ 25 անգամ, իսկ շրջանառության ծավալները՝ շուրջ 14 անգամ։ Անդրադառնալով ընկերության թողարկված բաժնետոմսերին՝ պետք է նշեմ, որ ընկերությունն արել է առավելագույնը, որպեսզի մարդիկ ցանկանան այստեղ ներդրում կատարել ոչ միայն այն պատճառով, որ Telcell-ը ազգային վճարահաշվարկային դիրքավորմամբ և մեծ հեռանկարով ընկերություն է, այլ նաև նրա համար, որ այս առաջարկը պետք է համարել ողջամիտ և շահավետ ֆինանսական որոշում»,- ասել է «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:
Հաջորդիվ Արտյոմ Ղազարյանը հյուրերին է ներկայացրել Telcell ընկերության նոր թողարկված բաժնետոմսերի գնման առաջարկը: Միջոցառման ժամանակ հրավիրված պանելային քննարկմանը խոսել են ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում նաև Telcell ընկերության խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը, ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը, «Արմբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը և «Ֆինարմ» ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը։
«Մեր շրջանառությունը վերջին 7 տարիների ընթացքում գրանցել է միջինում տարեկան 28 տոկոս աճ, և այս տարի արդեն մեր կանխատեսումներով պետք է ունենանք մոտ 2,2 մլրդ դրամի շահույթ: Այլ կերպ ասած՝ կանխատեսում ենք, որ կունենանք ոչ պակաս, քան 20 տոկոս աճ՝ համեմատած 2023-ի հետ»,- ընկերության ֆինանսական ցուցանիշերը ներկայացնելիս ասել է Telcell ընկերության ֆինանսական տնօրեն Թամարա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 18-ին Telcell ընկերությունը հայտարարել է շուրջ 1,5 մլրդ ընդհանուր արժեքով բաժնետոմսերի հրապարակային առաջարկի մասին, որոնց վաճառքի վերջնաժամկետը 2024թ. նոյեմբերի 30-ն է։ Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, իսկ արժեթղթերի պահառությունը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Մեկ բաժնետոմսի արժեքը 400 ՀՀ դրամ է, իսկ նվազագույն քանակը առաջին գնման դեպքում՝ 10 բաժնետոմս։ Քաղաքացիները բաժնետոմսեր կարող են գնել Telcell Wallet հավելվածում, ինչպես նաև «Արմբրոկ» ներդրումային ընկերության գրասենյակում։ Ավելի մանրամասն տեղեկության համար կարող եք այցելել invest.telcell.am կայքը։
«Թել-Սել» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
www.telcell.am / invest.telcell.am / 060 27 22 22
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից