ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Փշրված արյունը լցնում ես դմակի մեջ տապակված լյարդի և թոքի վրա, ամենավերջում ավելացնում ես մանր կտրատած սոխը». Քաղաքացիները Փաշինյանի ելույթին արձագանքում են՝ նրա գրքից մեջբերումներ կատարելով 09/24/2024 17:29 | Սոցիալական ցանցեր
Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շարունակական անկման մասին ոչ միայն իրականացվող հարցումներն են վկայում, այլև Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ու նրա գրառումների արձագանքները։
Եթե դեռ հեղափոխությունից հետո՝ նրա գրառումների ներքո հավանումներն ու սրտիկները հասնում էին տասնյակ հազարների, ապա, օրինակ, նախօրեին Փաշինյանի էջում տեղադրված ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Ապագայի գագաթնաժողովին ելույթը հազիվ 2 000 հավանում ունի ու 400-ի հասնող մեկնաբանություն։
Հատկանշական է, որ հավանումներ ու սրտիկներ վարչապետի գրառումների ներքո դնում էն հիմնականում ՔՊ-ական պատգամավորները, կառավարության անդամները կամ նրանց ընտանիքների անդամները։
Փոխարենը բավական հետաքրքիր են թողնված մեկնաբանությունները, եթե նախկինում մեկնաբանությունների գերակշիռ մեծամասնությունը հիացմունքի ու աջակցության խոսքեր էին ուղղված «սրտի վարչապետին», ապա հիմա շատ է քննարդատությունն ու անվստահության մասին մեկնաբանությունները։
Օգտատեր Նադեժդա Աշդջյանն էլ նկատել էր, որ հիմնականում տեսանյութն հավանում են իշխանականներն ու գրում է. «Նիկոլի իշխանության լափամանից օգտվողները ուրախ են, ծափահարում են ,իրենց «դավաճանին»։
Մեկ այլ օգտատեր՝ Գարեգին Նալբանդյանն էլ գրել է. «Ոչինչ չասող ու անիմաստ ճառ էր: Հազիվ առիթ էր ՄԱԿ-ում բարձրաձայնել ադրբեջանցիների կողմից Արցախի եկեղեցիների ոչնչացումներն ու հայկական հետքն ու պատմական անցյալը ջնջելու փաստերը, բայց մարդամեկը անցյալ համարեց այդ ամենն ու «ապագա կա» ասելով ոչինչ չասելով հասկացրեց, որ չի կարող փոխել ոչինչ, իսկ դա բոլորս էլ գիտեինք: Այսինքն՝ գնացել էր ՄԱԿ-ի ամբիոնից ասեր, որ իր վրա հույս չդնեն: Դե զոմբիներ վրա տվեք…»։
Հատկանշական է նաև օգտատեր Դանիել Սահակյանի թողած մեկնաբանությունը, որը մեջբերում է կատարել Փաշինյանի
«Երկրի հակառակ կողմը գրքից», որից հետո էլ իր եզրակացություններ է արել։ Ներկայացնում ենք գրառումն առանց խմբագրման.
«նիկոլ նեռին պաշտողներ, եթե չորս տողից ավել իվիճակի եք կարդալ, կարդացեք և խորհեք.
(նիկոլ փաշինյան) Հատված «Երկրի հակառակ կողմը» գրքից.
«Արյունը թասի մեջ շուտով մակարդվում է, և այն խաշում են ջրի մեջ. դառնում է լյարդանման զանգված: Արյունը պատրաստելու համար նախ դմակը հալեցնում են թավայի մեջ, ապա դմակի մեջ տապակում են մանր կտրատված լյարդը, թոքը: Արյունը, ինչպես հիշում եք, խաշված է, և երբ այն տրորում ես, հեշտությամբ փշրվում է. ահա, այս փշրված արյունը լցնում ես դմակի մեջ տապակված լյարդի և թոքի վրա: Ամենավերջում ավելացնում ես մանր կտրատած սոխը, և շատ չանցած` կերակուրը պատրաստ է,- գրում է նա և շարունակում,- Հավատացեք, շատ համով է. առիթի դեպքում անպայման փորձեք, բայց շատ մի կենտրոնացեքայն մտքի վրա, որ արյուն եք ուտում. Դա խանգարում է կերակուրը օբյեկտիվ գնահատելուն»:
Կարող են ուտել թե՛ անմաքուրը և թե՛ մաքուրը, ինչպես երբ ուտում եք այծյամ ու եղջերու:
Զգո՛ւյշ եղիր, որ արյունը չուտես, որովհետև արյունն անասունի շունչն է: Շունչը մսի հետ չուտես.
այն իբրև ջուր գետնին թափիր,
այն մի՛ կեր, որպեսզի լավ լինի քեզ և քեզանից հետո քո որդիներին, բարին ու հաճելին գործելով Տիրոջ՝ քո Աստծու առջև։
այն է՝ հեռու մնալ կուռքերին զոհված կերակուրներից և արյունից, խեղդամահ արված կենդանիներից ու պոռնկությունից. ձեզ դրանցից հեռու պահելով՝ լավ կանեք։ Ո՛ղջ եղեք»։
Ձեր վարչապետը նեռի ծառանա ում հետ և դուք, պիտի այրվեք դժոխքի կրակներում...»։
Զավեն Զարդարյանն էլ դիմել է տեսանյութն ու ելույթը հավանողներին՝ նշելով, «Դուք՝ էդ սրտիկներ դնողներդ գոնե հասկանո՞ւմ եք թե աշխարհասփյուռ հայությանը ինչպես է մատերի վրա խաղացնում իրա մուտիտներով։ Թե իրոք չեք հասկանում»։
Արմինե Սարգսյանն էլ կատակել է. «Ես շատ կցանկանայի, որ ելույթը լիներ Իջևանի բարբառով, մեկ է նստածներից ոչ ոք էլի ոչինչ չի հասկանալու....»։
Լուսինե Գյուրջանն էլ գրել է. «Շրիշակից ցածր մակարդակի ելույթ»։ Մեկ այլ օգտատեր էլ կատակել է. «Սկսւմ ենք Ապագա արտահանել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ