ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես իրավիճակին համարժեք եմ արձանագնքել․ Վահե Միսակյանի գործի քննությունը ԲԴԽ-ում ավարտվեց 09/23/2024 19:19 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը, թեև պնդում է, թե Վահե Միսակյանը դիտավորությամբ է ձգձգել Վազգեն Մանուկյանի դատավարությունը, սակայն գործի քննության արդյունքում այդպես էլ չպարզվեց՝ ինչ շարժառիթով։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում այսօր ավարտվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը։
Ըստ ներկայացված միջնորդության՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է դատախազության հաղորդման հիման վրա՝ Վազգեն Մանուկյանի գործով իբրև դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։ Մասնավորապես, Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Դատավոր Միսակյանը, գործը ստանալով 2021 թվականի մարտին, դատավճիռ է հրապարակել 2024-ի հունիսին։ Նա Մանուկյանին մեղավոր է ճանաչել և դապարտել 400․ 000 ՀՀ դրամի չափով տուգանքի։ Նշենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 4-ի որոշմամբ դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել, որի «մարման» ժամկետը երկու տարի է, հետևաբար, չի բացառվում, որ խնդիր է դրված դատավորի լիազորությունները դադարեցնելու։
Այսօրվա նիստում դատավորը և նրա ներկայացուցիչ Արա Ղազարյանը ներկայացրին իրենց դիրքորոշումը՝ վարույթի վերաբերյալ։ Փաստաբան Արա Ղազարյանը նկատեց՝ լիազոր մարմինը չի ներկայացրել վերաբերելի և բավարար հիմքեր՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հանրային անհրաժեշտությունը հիմնավորելու համար, իսկ մի շարք առանցքային հիմնավորումներում վկայակոչված փաստական հանգամանքներն իրականցությանը չեն համապատասխանում, դրանք հերքվել են։ Նրա խոսքով՝ որոշման մեջ չի կատարվել հանրային ու մասնավոր շահերի համադրում, փոխհավասարակշռում, չի վերլուծվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հանրային իրական պահանջի առկայությունը տվյալ գործի շրջանակներում։ Լիազոր մարմնի կարգապահական վարույթ հարուցելու անհրաժեշտությունը հիմնավորվում է դատաքննության երկարատևությամբ՝ առանց հաշվի առնելու օբյեկտիվ ու վերաբերելի հանգամանքներ՝ օրինակ` դատավորի ծանրաբեռնվածությունը, անձնական և մասնագիտական բարեվարքությունը, որոշման հնարավոր ազդեցությունը հանրային ու մասնագիտական հեղինակության վրա, վիճահարույց գործի՝ օրենքով սահմանված կարգով լուծված լինելու հանգամանքը, դատաքննության ողջամիտ ժամկետի իրավունքի խախտման մասին բողոքի բացակայությունը դատավարության մասնակիցների կողմից և ընթացիկ դատական գործի պայմաններում կարգապահական վարույթ հարուցելու իրավաչափությունը․«Արդյունքում կայացվել է կարգապահական վարույթ հարուցելու անհամաչափ որոշում, որը անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությանը։ Նման հանգամանքում տեղի է ունեցել դատավոր Միսակյանի մասնավոր կյանքի, պատվի, բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի անհամաչափ միջամտություն, որը երաշխավորված է իրավունքով՝ ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով»։ Շարունակելով ներկայացնել պատասխանը՝ Վահե Միսակյանը նկատեց, որ առաջին հայացքից խնդրահարույց է, եթե կարող էին չորս նիստով ավարտել քննությունը, ապա ինչու է այդքան երկար տևել, բայց արդյո՞ք արդարադատությունը միայն դատական նիստերի ընթացքում է իրականացվում։ Բացի այդ, Միսակյանը նկատեց, որ իրեն վերագրվում է դիտավորություն՝ նիստերի հետաձգման մեջ, սակայն ինքն այդպես էլ չտեսավ շարժառիթի մասին որևէ հիմնավորում։ Անդրադառնալով ծանրաբեռնվածությանը՝ Միսակյանը նշեց, որ ծանրաբեռնվածության բարձր ցուցանիշ ունի, ինչն ավելի վաղ ներկայացրել էր լիազոր մարմնին, իր վարույթում 160-ից ավել միայն քրեական գործեր կան, 2021թ սկսած իր դատական օրական նիստերը եղել են 6-8 նիստ, եղել են նաև միջնորդություններ, ողջամտորեն՝ այս ծանրաբեռնվածության պայմաններում նիստերը հետաձգվել են 2-3 ամիս ժամանակահատվածում, բացառություն չի եղել նաև նշված քրեական գործը։ Բացի այդ, այս գործը չի եղել կալանավորական, մեղադրյալը եղել է ազատության մեջ, հետևաբար, առաջնահերթություն է տրվել՝ կալանավորական գործերով առավել սեղմ ժամկետներում նիստեր նշանակելու առումով։ Միսակյանն ընդգծեց՝ դատական քննությունը միայն նիստեր նշանակելն ու դատական ակտ հրապարակելը, կայացնելը չէ, այդ պրոցեսին նախորդում է՝ ստացված գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալը, պատրաստվելը, միջնորդություններ քննարկելը, լուծելը, օրենսդրությունն ուսումնասիրելը, առավել ևս, որ այս գործը մեծ պրակտիկա չուներ, վիճակվում էր՝ ազատ խոսքը, ինչը պարտավորեցնում էր լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել։ Ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ դատավորը նաև արտաժամյա է աշխատել։
Դատավորը, եզրափակելով պատասխանի ներկայացումը, նշեց, որ փաստացի հերքվում են լիազոր մարմնի պնդումները, թե ինքը ջանասիրություն չի ցուցաբերել, գործը վերաքննիչ դատարանում է, բողոք չի ներկայացրել դատախազությունը, իսկ պաշտպանության կողմը չի վիճարկել գործի քննության ողջամիտ ժամկետների խախտում։
Արա Ղազարյանն իր եզրափակիչ ելույթում նկատեց՝ միջազգային մարմինների կողմից բազմիցս նշվել է, որ կարգապահական վարույթները նպատակը ոչ թե պատժելը կամ անձին համակարգից հեռացնելն է, այլ՝ վարքագիծ փոխելը։
«Բոլորս գիտենք, որ ՀՀ-ում դատավորները ծանրաբեռնված են, բայց անտրտունջ աշխատում են, ինչպես՝ պարոն Միսակյանը։ Հիմա, եթե ԲԴԽ-ն որոշի կարգապահական պատասխանատվության ենթարկել, ապա խնդրում ենք հիշել, որ պարոն Միսակյանը պետք է համակարգին»,- ասաց Արա Ղազարյանը՝ նշելով, որ հնարավո՞ր է արդյոք հասնել այնպիսի որոշման, որ և վերաբերմունքի փոփոխություն լինի, և չկորցնենք այս արժեքավոր մարդուն, որովհետև նա բարձր ցուցանիշներ է ցուցաբերել, անցել ճանապարհ՝ 20 տարի ամենացածր աստիճանից հասնելով նվաճումների։ Ղազարյանն ընդգծում է՝ Միսակյանը վարքագծի խախտում թույլ չի տվել, գուցե՝ ինչ-որ տեղ հապաղել է, բայց արդյոք դրա հանրային հետաքրքրվածությունն ու անհրաժեշտությունն այնքան սուր է, որ տույժ նշանակվի, թե կարելի է բավարարվել քննարկումով։
«Պետք է պահել դատավորին համակարգում, քանի որ նա արժեք է, պետությունը նրա վրա ռեսուրս է ծախսել»,- նշեց Ղազարյանը՝ ընդգծելով, որ այստեղ առկա չէ վարքագծի խախտում, կա՝ մեծ ծանրաբեռնվածություն և գուցե հաշվարկները որ ճիշտ անել։
Վահե Միսակյանն էլ եզրափակիչ ելույթում նկատեց՝ մոտիվացիա, միտում չի ունեցել ձգձգելու, ինքն առնվազն իր հետ ազնիվ է, կան գործեր, որոնք երկար են քննվում, փորձում է հնարավորինս պահել այդ բալանսը, կան նույնիսկ գործեր, որոնք այլ դատավորներից են փոխանցվել․ «Ես իրավիճակին համարժեք եմ արձանագնքել, փորձել եմ ամեն ինչ անել, որ նիստերը չհետաձգվեն։ Նիստերը հետաձգվել են օբյեկտիվ անհրաժեշտությամբ»։
ԲԴԽ-ում գործի քննությունն ավարտվեց։ Խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի սեպտեմբերի 30-ին, ժամը՝ 11։15-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ