ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի օդու փոշու քանակությունը 5-6 անգամ գերազանցում է նորման. Մինչդեռ Ավինյանն ամեն բան անում է, որ իր քաղաքաշինական ծրագրերը շարունակվեն․ բնապահպան 09/23/2024 20:44 | Բնապահպանական իրավունք
Երևանի օդում փոշու քանակությունը 5-6 անգամ գերազանցում է նորման, օդի աղտոտվածության բոլոր հնարավոր սահմանները մենք հատել ենք։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանն՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանը լեգենդ է որակել հնչող մտահոգություններն առ այն, որ Երևանում օդի որակը շատ վատն է։ Ըստ նրա՝ քաղաքապետարանի 117 սարքերը հերքում են դա, մինչդեռ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տվյալները վկայում են հենցի օդի աղտոտվածության մասին։ Ավինյանի կարծիքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ երկու պետական հիմնարկ իրարամերժ տեղեկություն են տալիս։
Բնապահպանը նշում է, որ քաղաքում անկառավարելի շինարարական աշխատանքներ են իրականացվում՝ քաղաքապետարանը, քաղաքաշինության կոմիտեն տրամադրում են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները հետագա շինարարական աշխատանքների համար, ուստի պետք է հնարավորինս մեղմ ներկայացնել քաղաքի իրական էկոլոգիական իրավիճակը։ «Քաղաքապետարանը, ցանկանալով հետագայում էլ շարունակել էս խայտառակ վիճակը շինարարության ոլորտում, տալ թույլտվություններ, այսօր նման հերքումներով է հանդես գալիս ու փորձում իրավիճակը խեղաթյուրել, այստեղ ես կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում»։
Ադամյանը ընդգծեց, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը բավական լավ հագեցած է սարքավորումներով և, որ կարևոր է՝ ունի նաև փորձ օդի աղտոտվածության մոնիթորինգի բնագավառում։ «Ես ուզում եմ հստակ լինի, թե ինչու է քաղաքապետը այսօր փորձում օբյեկտիվ տվյալները խեղաթյուրել ու համոզել, թե հիդրոմետի տվյալները լավը չեն, իսկ իրենցը՝ ճիշտ են։ Քանի որ որոշում է կայացվել հիդրոմետի տվյալները հրապարակային դարձնել՝ ես համոզված եմ, որ երևանի քաղաքապետրանում խնդիր է դրվել այդ տվյալները ստվերել։ Մինչդեռ, քաղաքապետը չունի մասնագիտական կրթություն ունեցող մարդիկ և չի կարող հստակ տվյալներ ներկայացնել»;
Նրա դիտարկմամբ՝ քաղաքապետն այս քայլով փորձում է այնպես անել, որ Երևանում կանգ չառնեն շինարարական աշխատանքները։
«Ես հորդորում եմ Շրջակա միջավայրի նախարարությանը, Առողջապահության նախարարությանը, նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին, որպեսզի իրեն հանդես գան հայտարարությամբ և ցույց տան իրական պատկերը, որն իրոք՝ Երևան քաղաքում վախեցնող է»,- եզրափակեց բնապահպանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ