ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա 09/23/2024 18:38 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ՀՀ դատախազության և Եվրաջասթի միջև այսօր ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածություն:
Փաստաթուղթը կարգավորում է Համագործակցության հարցերով դատախազի գործուղման, նրա գործունեության շրջանակի, մասնավորապես՝ Եվրաջասթի Կոլեգիայի նիստերին, աշխատանքային խմբի աշխատանքներին, ռազմավարական նշանակության հանդիպումներին, դասընթացներին, իրազեկման միջոցառումներին և ծրագրերին վերջինիս մասնակցության հետ կապված հարցերը:
Աշխատանքային պայմանավորվածությունը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը (ՀՀ արդարադատության նախկին նախարար), ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, այլք:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանընդգծել է, որ այս կարևոր փաստաթուղթը արդարադատության և օրենքի գերակայության ոլորտներում, ինչպես նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության ամրապնդման կարևոր ուղենիշ է: Նախարարի խոսքով՝ համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա Հայաստանի և Եվրոպական միության իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման ճանապարհին, որի նպատակն է նպաստել փոխադարձ իրավական օգնությանը և համատեղ հետաքննության ռազմավարությունների մշակմանը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր ելույթում նշել է.
«Անդրազգային հանցավորությունը քրեական արդարադատության արդի համակարգի ամենամեծ մարտահրավերն է: Լատենտային ու համագործակցված հանցավորությունը, որի ընդգրկման ծավալները դուրս են գալիս մեկ պետության սահմաններից և ներառում ընդհուպ մինչև ամբողջական տարածաշրջանի կամ մայրցամաքի աշխարհագրությունը, քրեական հետապնդման մարմինների միջև միջազգային-իրավական համագործակցության նոր որակ են պահանջում:
Հայաստանի Հանրապետության դատախազությունը գիտակցում է այս իրողությունը և հետևողական է օտարերկրյա գործընկերների հետ փոխգործակցության ուղիներն ընդլայնելու հարցում:
Գործընկերների հետ Դատախազության պրոֆեսիոնալ հարաբերությունների աշխարհագրությունն ընդգրկուն է. մենք ունենք երկկողմ կամ տարածաշրջանային, իսկ որոշ երկրների հետ՝ ՄԱԿ-ի և ԵԽ-ի շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրեր:
Եվրաջասթի հետ մեր համագործակցությունը երիտասարդ է, բայց մենք արդեն ունենք հաջողության պատմություններ, որոնք կապված են փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիոն բնույթի գործերով իրավական օգնությունների հետ:
Մենք հասցրել ենք ծանոթանալ Եվրաջասթի գործիքակազմին, համոզվել ենք դրա արդյունավետության մեջ և վստահ ենք, որ Եվրաջասթի հետ այսօր ստորագրվող Աշխատանքային պայմանավորվածությունը Հայաստանի իրավապահ մարմինների համար այդ գործիքակազմն ավելի լայն կիրառելու հնարավորություն կստեղծի: Մասնավորապես՝ Համագործակցության հարցերով դատախազի միջոցով Հայաստանի Դատախազության ներկայացվածությունը Եվրաջասթում հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և անդամ չհանդիսացող երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հետևաբար նաև հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացնել առավել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն:
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօրվա արարողակարգային միջոցառումը եզրափակում է շուրջ երեք տարի տևած բանակցությունները. դրանք սկսվել էին 2021 թվականին:
Համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում հասել ենք Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով Աշխատանքային պայմանավորվածության ստորագրման փուլին, ինչը նշանակում է, որ այսօր մեկ քայլով մոտենում ենք Համաձայնագրի դրույթների լիարժեք իրականացմանը:
Երախտագիտությամբ ընդգծում եմ Համագործակցությունը Համաձայնագրով հաստատելու հարցում Եվրոպական միության երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, շնորհակալություն եմ հայտնում հետևողական քայլերի համար: Առանձնահատուկ ընդգծումով շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը, ինչպես նաև այս օրն իրականություն դարձնելու գործում իրենց ավանդն ունեցած՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների մեր բոլոր գործընկերներին: Շնորհավորում եմ բոլորիս, մաղթում արդյունավետ համատեղ աշխատանք»:
Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը ևս կարևորել է փաստաթղթի ստորագրումը՝ այն համարելով պատմական իրադարձություն: «Եվրաջասթին միանալով՝ Հայաստանն ավելի է մոտենում իրավական ոլորտում եվրոպական արժեքներին»,- ընդգծել է Լադիսլավ Համրանն ու հաջող ընթացք մաղթել Հայաստան-Եվրաջասթ համագործակցությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ