Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Փարիզում հանդիսավոր ընդունելություն է ազմակերպվել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ 09/22/2024   17:58  |  Քաղաքական

Սեպտեմբերի 20-ին Փարիզի հանրահայտ «Գրանդ Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների մեծ սրահում կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցեցին Ֆրանսիայի կառավարության անդամներ, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, պաշտպանության և արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, ռեգիոնալ և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, հայտնի ֆրանսիացի մշակութային, հանրային գործիչներ և մտավորականներ, որոնց թվում` հանրահայտ գրող, փիլիսոփա Սիլվեն Տեսոնը, և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա էր նաև Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հհ դեսպանությոնից:

Ընդունելությունը մեկնարկեց Օ-դը-Սեն ռեգիոնի և Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախմբի կողմից Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերի բացառիկ կատարմամբ, որին հաջորդեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ժան-Նոել Բարոյի ելույթները։

Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի կապակցությամբ՝ դեսպան Տոլմաջյանն ընդգծեց, որ հայոց անկախ պետականության վերականգնումը հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների նվիրական երազանքի իրագործումն էր, իր ճակատագիրը տնօրինելու, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն ստեղծելու նրա հավաքական կամքի արտահայտությունը։ Նա նշեց, որ անկախ պետականության վերականգնմամբ սկիզբը դրվեց նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ամուր և առանձնաշնորհյալ միջպետական հարաբերություններին՝ նոր մակարդակի բարձրացնելով երկու ժողովուրդներին միավորող հազարամյա հարուստ պատմություն ունեցող բարեկամական կապերը։

Անդրադառնալով այդ բարեկամության կարևոր հանգրվաններին՝ դեսպանը մեծապես խորհրդանշական համարեց, որ Ֆրանսիայի երկու գլխավոր ազգային պանթեոններում՝ ինչպես Ֆրանսիայի միապետների աճյուններ ամփոփող Սեն-Դենիի արքայական տաճարում, այնպես էլ Ֆրանսիական Հանրապետության մեծագույն գործիչների Պանթեոնում վերջին հանգրվան գտած միակ օտարազգիները հայ ժողովրդի զավակներն են՝ Կիլիկյան Հայաստանի վերջին թագավոր Լևոն 6րդ Լուսինյանը և Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանը։

Դեսպանը շեշտեց նաև այն կարևոր դերակատարությունը, որ ունեցել է Ֆրանսիան՝ անկախությունից ի վեր՝ գործուն աջակցություն ցուցաբերելով Հայաստանին՝ ինքնիշխանության, ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև Եվրոպական միության հետ մերձեցման ճանապարհին։ Նա ընդգծել է, որ երկկողմ առանձնաշնորհյալ հարաբերությունները հիմնվում են երկու երկրների միջև հաստատված ամենաբարձր մակարդակով հաստատված քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական և տեղական իշխանությունների միջև հաստատված գերազանց համագործակցության, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական, իսկ վերջին շրջանում նաև՝ ռազմական սերտ գործընկերության վրա։ Նա շեշտել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերություններն ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան՝ վերափոխվելով իրական ռազմավարական գործընկերության։

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ դեսպանը նշեց, որ հայ ժողովուրդն իր անկախ պետականության վերականգնման և ամրապնդման ճանապարհին անցել է տառապանքների և փորձությունների միջով և այսօր ևս շարունակում է առերեսվել գոյաբանական սպառնալիքների։ Նա հիշատակեց մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրագործված էթնիկ զտումը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 հազար բնիկ հայ բնակչությունը հարկադրված էր լքել իր հազարամյա հայրենիքը։

Դեսպանը երախտագիտություն հայտնեց Հայաստանի համար այս դժվարին պահին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աներկբա աջակցության, հայ ժողովրդի հետ լիակատար համերաշխության ու անսասան բարեկամության համար։ Դեսպանը կարևորեց նաև ֆրանսահայ համայնքի դերը Ֆրանսիայում Հայաստանի հանդեպ ձևավորված համակրանքի կապիտալի և երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։

Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով նախարար Ժան-Նոել Բարոն իր ելույթում անդրադարձավ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ուժի կիրառման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանմանը։ «Ֆրանսիան ոչինչ չի մոռանում. ո՛չ միջազգային իրավունքի խախտումներն ու ուժի անարգել կիրառումը՝ չնայած ընթացող բանակցային գործընթացին և խաղաղության տանող ուղիների առկայությանը, ո՛չ էլ այն անչափելի մարդկային տառապանքը, որ այդ գործողությունները հարուցեցին»։ Նախարարը հավելեց, որ Ֆրանսիան շարունակելու է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին, որն այսօր նրանց կողքին է։

Շարունակելով խոսքը՝ նախարարը վերահաստատեց Ֆրանսիայի հանձնառությունը՝ շարունակելու ջանքերը Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի և հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ, որոնք իրենց արտացոլումն են գտել նաև ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ։

Անդրադառնալով երկու ժողովուրդներին միավորող առանձնահատուկ բարեկամությամբ, եղբայրությամբ և համերաշխությամբ բնորոշվող կապերին՝ նախարարը վերահաստատեց Ֆրանսիայի աներկբա հանձնառությունը՝ գործելու հօգուտ Հայաստանի ինքնիշխանության, դիմակայունության և ժողովրդավարության ամրապնդման։ «Ֆրանսիան շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդարացի և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ՝ հիմնված երկու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու սահմանների անձեռնմխելիության հարգման վրա և ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների՝ կոչ անելով հնարավորինս արագ ստորագրել Խաղաղության պայմանագիրը»։

Նա իր ելույթում ընդգծեց վերջին տարիներին հայ-ֆրանսիական հարաբերություններում արձանագրված աննախադեպ առաջընթացը, այդ թվում նաև ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում՝ նշելով, որ Ֆրանսիան կշարունակի ջանքերն այդ համագործակցության առավել ամրապնդման ուղղությամբ։
Ելույթներից հետո Օ-դը-Սեն ռեգիոնի և Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախմբի կատարմամբ հնչեցին Շառլ Ազնավուրի «Քեզ համար,

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:41 17/09/2024  |  Միջազգային լրահոսՖրանսիայում հաստատել են Մակրոնի դեմ իմպիչմենտ սկսելու գործընթացի բանաձեւը
13:50 17/09/2024  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍՆ-ի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև ստորագրվել է ֆրանսերենի դասավանդման խթանման հուշագիր
11:45 14/09/2024  |  ՔաղաքականՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն գալիս է Հայաստան
17:07 08/09/2024  |  Միջազգային լրահոսՓարիզը Բաշկիրիայի ղեկավարի ընտրություններում ցույց է տվել 100 տոկոս մասնակցություն
18:27 05/09/2024  |  ՔաղաքականՖրանսիայի նորանշանակ վարչապետը 2021-ին այցելել է Արցախ. ադրբեջանական լրատվամիջոցները «աղմկում են»
16:04 05/09/2024  |  Միջազգային լրահոսՖրանսիան նոր վարչապետ ունի
15:43 02/09/2024Թուրքիան ժամանակավորապես դադարեցնում է ուսումը ֆրանսալեզու դպրոցներում
23:07 26/08/2024  |  Միջազգային լրահոսՄակրոնը մերժել է ձախերի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում
13:22 25/08/2024  |  Միջազգային լրահոսԴուրովի օգնությամբ ցանկանում են տվյալներ ստանալ հատուկ ռազմական գործողության վերաբերյալ․ գործարարին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում
16:33 24/08/2024  |  Միջազգային լրահոսՖրանսիայում սինագոգի դիմաց պայթյուն է որոտացել

Արխիվ

[]