ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ախր, էս արձանը, առաջին հերթին, խորհրդանշում է պատմական Հայաստանը, որից խրտնած ճագարի նման փախչում են Սիրելի Առաջնորդն ու նրա սազանդարները. Կարապետյան 09/22/2024 11:46 | Սոցիալական ցանցեր
Հայկ Մարությանի թիմակից Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մեր թանկագին Անահիտ Արամազդովնային վերագրվող արձանի հետ կապված ինչ շահարկում ասես արեցին, երբ ով ասես, նրա վրա փիառվեց՝ երբեմնի Աշոտյանից սկսած մինչեւ ներկայիս քպ-ական մանրումեծ մարդիկ։ Այդուհանդերձ, մի երկու բան ունեմ ասելու սույնի վերաբերյալ։
Նախ, հանրահայտ է, որ արձանի ֆրագմենտը 19-րդ դարի վերջում է հայտնաբերվել՝ պատմական Փոքր Հայքի տարածքում, եւ մեր պատմիչ Ղեւոնդ Ալիշանի շնորհիվ, նրան մեզանում տրվել է Անահիտ անունը, որովհետեւ հին ժամանակներում այդ տարածքներում էր գտնվում Անահիտ դիցուհու գլխավոր տաճարը։ Այս վարկածը գիտական հանրության մոտ համընդհանուր ճանաչում չի ստացել։
Ինչեւէ, հիմա մենք մեր խասյաթի համաձայն, ընկել ենք ծայրահեղությունների գիրկն ու այս արձանը կամ ՄԱՅՐ
ԴԻՑՈՒՀԻ ենք համարում ու հայոց հինավուրց մշակույթի ցցուն առհավատչյա, կամ հակառակը՝ ասում ենք, որ սա հայկականության հետ ոչ մի կապ չունի, ու ընդհանրապես, սա ստից ժեշտի կտոր ա, ու որ եվրոպական թանգարաններում սրանից լիքը լցրած ա։
Իրականում, իհարկե, ճշմարտությունը գտնվում է ինչ-որ տեղ մեջտեղներում։
Սկսենք, վերջից՝ արդյո՞ք սա մի շարքային քանդակ է, որոնցից եվրոպաներում թափած ա։ Իմ զուտ դիլետանտական դիտարկումներով՝ ոչ։ Առնվազն որովհետեւ Բրիտանական թանգարանում, որտեղ ամբողջ մոլորակից ու տարբեր ժամանակաշրջաններից մի քանի միլիոն նմուշներ են ցուցադրված, այս քանդակը ամենաճանաչվածներից է, ու վկան՝ թանգարանի շոփինգ-սրահում դրա տասնյակ պատճեններն են վաճառվում՝ տարբեր չափսերի, տարբեր նյութերից ու տարբեր գների (առաջին քոմենթի լուսանկարն արել եմ բառացիորեն տասն օր առաջ՝ Լոնդոնի Բրիտանական թանգարանում, որտեղ էլ պահվում է Անահիտին վերագրվող արձանի ֆրագմենտը)։
Երկրորդը «Անահիտի»՝ հայկական մշակույթին պատկանելության հարցն է։ Նախ, հենց Բրիտանական թանգարանում այն ներկայացված է որպես Անատոլիայից հայտնաբերված հելլենիստական քանդակ, որը հավանաբար Աֆրոդիտեին է պատկերում կամ, հաշվի առնելով տեղանքը՝ ԻՐԱՆԱԿԱՆ աստվածուհի Անահիտին։ Էստեղ հայկականության մասին որեւէ հիշատակություն չկա, ի տարբերություն, օրինակ, Ուրարտուի սրահում ներկայացված նմուշների, որտեղ շատ հստակ ներկայացված է Հայաստանի ու հայերի հետ ուրարտական ժառանգության կապը։ Բայց, օք, մենք գիտենք, որ Անահիտը, եվրոպացիների ընկալմամբ իրանական դիցուհի լինելով, սիրելի կերպար էր տեղացի ժողովուրդներից շատերի՝ հայերի, վրացիների եւ այլոց համար։ Այսինքն, ինչ-որ առումով այս քանդակը կարող է նաեւ հայերին վերաբերվել։ Ու ի վերջո, ո՞վ կարող է մեզ արգելել մեր դիցուհուն սիրել, հարգել եւ այլն։
Սակայն սա չի կարեւորը ամենեւին, այլ թե ինչպես են էս քանդակը ներկայացնում ներկա իշխանական պրոպագանդիստները՝ Սիրելի Առաջնորդ Նիկոլ Վովայի Փաշինյանի գլխավորությամբ։ Թե բա՝ «մայր դիցուհու վերադարձը» եսիմինչ։ Ախր, վերը նշված ամեն ինչով հանդերձ, էս արձանը, առաջին հերթին, խորհրդանշում է ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, որից խրտնած ճագարի նման փախչում են Սիրելի Առաջնորդն ու նրա սազանդարները։ Ընդ որում, էս արձանը հենց է՛ն «մշակութային» պատմական Հայաստանի մասին է, որի կերպարը առաջ էր մղվում սովետական կայսերական դիսկուրսում։ Ու էս օրերին նրան սենց պաթոսով բերել-թամաշա անելու ամբողջ պատմության մեջ մեկ անգամ եւս վեր է հառնում Սիրելի Առաջնորդի «սկզբունքերի», ասածների ու արածների, զգացմունքերի ու մտքի հակասական, վայրիվերո, հախուռն ու անողնաշար դրսեւորումը։ Բայց արձանն, ինչ խոսք, հանճարեղ է, ու լավ է, որ նա հիմա Երեւանում է։
Իսկ լուսանկարում պատկերված է Անահիտի արձանի թեմայով իմ 8 տարեկան տղա Արամի արած կոլաժը, որը ինձ համար պակաս հանճարեղ չէ, քան ինքը՝ արձանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել