Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց ԼՂ ժողովրդի վրա․Արցախի ՄԻՊ-ի փաստարկված ելույթը՝ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում 09/20/2024   18:32  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում։

«Հանձնաժողովին ներկայացված իմ գրավոր վկայության մեջ ես ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ փաստեր և մանրամասներ։

Ես այսօր ելույթ կունենամ և որպես Լեռնային Ղարաբաղի բնակիչ, որն իր և իր ընտանիքի օրինակով տեսել և իր վրա զգացել է Ադրբեջանի կողմից համակարգային կերպով վարված ցեղասպանական քաղաքականության հետևանքները, վախի և ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի ներքո բռնությամբ տեղահանվել իր հայրենիքից, և որպես Օմբուդսման, որը, իր առաքելության բերումով դարձել է մարդկության դեմ ուղղված սարսափելի հանցագործությունների վկան և փաստագրողը։

Երբ 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը կեղծ էկոլոգիական պատճառներով շրջափակեց Լաչինի միջանցքը, ես երեք ամիս չկարողացա վերադառնալ տուն, ես մարդու իրավունքների պաշտպան էի, որը չէր կարողանում գնալ այն ժողովրդի մոտ, որի իրավունքները պետք է պաշտպաներ։ Երեք ամիս անց ես կարողացա վերադառնալ Արցախ անտառային ու լեռնային ճանապարհներով՝ այնպիսի ճանապարհներով, որոնցով անցնելը խիստ վտանգավոր էր։
Հեռվից շրջափակման իրական դժոխքն այդքան շոշափելի չէր, որքան տեղում, երբ քո աչքերով ես տեսնում այդ աղետի հետևանքները։ Երբ իմ աչքերով տեսա, թե ինչպես են մարդիկ, այդ թվում 30 հազար երեխաներ, ցուրտ պայմաններում առանց գազի, էլեկտրականության պարբերական անջատումներով, ամենօրյա հացի փնտրտուքներում, փորձեցի առավել շատ պատմել աշխարհին՝ հույս ունենալով ջարդել անտարբերության այն պատը, որ ստեղծվել էր Արցախի ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Բայց ապարդյուն։
Ես տեսել եմ սովահար աչքերով ինձ նայող մանուկների և նրանց տառապող ծնողներին։ Ես տեսել եմ դեղորայքից զրկված քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց և ամենօրյա հացի համար պայքար տվող տարեցների և հաշմանդամների։ Ես տեսել եմ բազմամարդ հացի հերթեր, և այդ հերթերից դատարկաձեռն տուն վերադարձող մարդիկ։ Ես լսել եմ արցախցի բժիշկներին, որոնք անընդհատ ահազանգում էին հղիների մոտ թերսնման և վիժման դեպքերի մասին։
Միևնույն ժամանակ ես տեսել եմ իրենց իրավունքների համար ամեն օր պայքարող մարդիկ, որոնց միակ նպատակը սեփական հողում արժանապատիվ ապրելն էր։

Եվ գնալով այդ դժոխքը ավելի էր սարսափելի դառնում։ Հունիսի 15-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում տեղադրված անցակետից ամբողջության կտրեց Արցախը արտաքին աշխարհից։ Անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախ եկող հումանիտար փոխադրումները դադարեցվեցին Ադրբեջանի պահանջով։ Օրեցօր տեղում եղած պաշարները սպառվում էին, իսկ նոր մատակարարումներ չէին իրականացվում։

9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա սեպտեմբերի 19-ին՝ մեկ տարի առաջ այս օրը։ 24 ժամ շարունակ ռմբակոծություններն ու հրետակոծությունը չէին դադարում, Ադրբեջանը ավերում էր ամեն ինչ, կտրում համայնքների միջև ճանապարհները՝ չթույլատրելով անգամ մահացածների դիակները տեղափոխել Ստեփանակերտ։ Ադրբեջանական հարձակումներից խուսափելու համար մարդիկ անտառային ճանապարհներով տեղահանվում էին իրենց տներից և փորձում ապաստան գտնել Ստեփանակերտում։ Ստեփանակերտի փողոցները լցվել էին բռնի տեղահանվածներ, որոնք ուղղակի գիշերում էին փողոցներում, առանց պատշաճ սննդի կամ հագուստի։

Սեպտեմբերի 24-ից սկսած ֆիզիկական ոչնչացման իրական վտանգի ներքո Արցախի ամբողջ բնակչությունը լքեց Արցախը։ Անհուսության և քաոսի մատնված մարդիկ, որոնք թողնում են իրենց տները՝ չիմանալով ինչ է սպասվում իրենց։ Ֆրիդոմ հաուսը այդ իրադարձությունները որակում է որպես էթնիկ զտում, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան՝ որպես ցեղասպանություն։


Մենք բռնի տեղահանվեցինք մեր հայրենիքից բոլորի աչքի առաջ, բոլորի։ Ռուս խաղաղապահների աչքի առաջ, որոնք 2020 թվականին եկել էին խաղաղություն ապահովելու Արցախում, Ամերկայի միացյալ նահանգների աչքի առաջ, որը հարձակումից մի շաբաթ առաջ հայտարարում էր, որ չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա նոր հարձակումը, Եվրոպական Միության աչքի առաջ, որը ամենաբարձր մակարդակով իրավունքներ և անվտանգություն էր բանակցում Ադրբեջանի հետ։ Քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, որը իր անտարբերությամբ նայեց, թե ինչպես է հազարամյակների բնիկ հայ ժողովուրդը արամախիլ արվում Արցախից, մաքուր հայկական հողից, որը բռնապետ Ստալինի որոշմամբ է բռակցվել Ադրբեջանին։ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի աչքի առաջ, որի կայացրած որոշումները Ադրբեջանն անտեսում էր՝ մնալով անպատիժ։
Բռնի տեղահանությունից մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է ապրել տառապանքների մեջ՝ ամեն օր տեսնելով, թե ինչպես է Ադրբեջանը ոչնչացնում մեր տները, գետնին հավասարեցնում մեր բնակավայրերն ու սրբավայրերը, մաքրում հայկական հետքը Արցախից, բանտարկված պահում մեր գերիներին, այդ թվում ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Եվ ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվում շարունակվող հանցագործությունների համար, այլ իրավունք է ստանում կազմակերպելու COP29-ի նման հեղինակավոր միջոցառում։ Արդյո՞ք սա է քաղաքակիրթ մարդկության պատասխանը Ադրբեջանին գործած հանցագործությունների համար։

Հարգելի գործընկերներ,
Այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է բախվել բազմաթիվ մարտահրավերների, որոնք հաղթահարելու համար ես առաջարկում եմ հետևյալը՝

- Ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար պատշաճ միջազգային աջակցություն։ Սահմանափակ ռեսուրսներ ունեցող Հայաստանի Հանրապետության կողմից բռնի տեղահանված անձանց տրամադրող աջակցությունը բավարար չէ՝ հասցեագրելու տեղահանվածների կարիքները, ինչի հետևանքով հազարավոր տեղահանվածներ ապրում են չքավորության մեջ՝ բախվելով սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրների, որոնցից կառանձնացնեի բնակարանային ապահովման և արժանապատիվ աշխատանքի խնդիրը։

- Թիրախային պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ իրականացրած ագրեսիաների և դրանց ընթացքում գործած միջազգային հանցագործությունների համար։ Ադրբեջանի անպատժելիությանը պետք է վերջ դրվի տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

- Ջանքեր պետք է գործադրվեն Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման համար։ Մենք ականատես ենք լինում, որ բացառապես իրավական գործիքակազմով հնարավոր չէ հասնել արդյունքի և միայն ուժեղ միջազգային ճնշմամբ է հնարավոր պարտադրել Ադրբեջանին ազատ արձակել ապօրինաբար պահվող անձնանց և տեղեկություններ տրամադրել անհետ կորած անձանց վերաբերյալ։

- Ադրբեջանի նկատմամբ միջազգային համապարփակ ճնշում է անհրաժեշտ նաև կանխելու համար Ադրբեջանի կողմից Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմն ու հանրային ու մասնավոր սեփականության ոչնչացումն ու յուրացումը։

- Անհրաժեշտ է ստեղծել միջազգային համապատասխան հարթակ, որտեղ կհասցեագրվի Արցախի ժողովրդի հավաքական, արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրացման հնարավորությունները՝ կատարելու համար ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի հրամանը։ Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերն այսօր բացակայում են, ինչը անթույլատրելի է։ Ավելին, Մարդկանց խեղված ճակատագրերի, խախտված իրավունքների և հանցագործների խրախուսման վրա ստեղծված խաղաղությունը չի կարող արդար, կայուն և արժանապատիվ լինել։
Շնորհակալություն»,- նշել է Գեղամ Ստեփանյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:03 20/09/2024  |  ՄեկնաբանությունԻնձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները զոհվել Ադրբեջանի ավիահարվածներից. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց հետ
16:36 19/09/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախի նախկին ու ներկա ՄԻՊ-երը դիմում են ներկայացրել Հաագայի դատարանի դատախազին՝Ադրբեջանի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ուսումնասիրություն սկսելու պահանջով
16:07 19/09/2024  |  Ցեղասպանություն՝ Արցախում2023 թվականի սեպտեմբերի 19-ը սեւ տառերով կգրվի հայոց պատմության մեջ՝ որպես Արցախի հայաթափման, նոր ցեղասպանության սկիզբ
11:24 19/09/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախի հայաթափումից մեկ տարի անց Փաշինյանը կառավարության նիստում անգամ զոհերի հիշատակը չհարգեց
11:03 15/09/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախցի երեխաների համար ճամբարներ կազմակերպելը Հունգարիայի կողմից ուղղակի երեսպաշտություն է և էժանագին «հումանիտար ժեստ», որին պետք չէր տրվել. Արցախի ՄԻՊ
17:39 02/09/2024  |  ԼՐԱՀՈՍՌազմագերիների և պատանդառված անձանց վերադարձնելու ուղղությամբ իրավական առումո որոշակի քայլեր արվել են, քաղաքական առումով կա պասիվություն. Ստեփանյան
15:10 02/09/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ժողովրդի՝ Արցախում ֆիզիկական գոյության միակ և օրինական ճանապարհը ինքնորոշման իրավունքի իրացումն է. Ստեփանյան
22:33 04/06/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախցիների նկատմամբ ատելության խոսքն օրեցօր նորանոր դրսևորումներ է ստանում. Գեղամ Ստեփանյան
12:16 31/05/2024  |  ՄեկնաբանությունԱրդեն վարքագիծ է՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ որոշումներ կայացնել առանց պատշաճ հանրային քննարկման. Արցախի ՄԻՊ
14:31 10/05/2024  |  Սոցիալական ցանցերԴիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս ․․․Արցախի ՄԻՊ-ի ուղերձը ուսանողներին

Արխիվ

[]