ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» 09/20/2024 08:10 | Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին 24 տարիներին ղեկավարելով Նաիրի համայնքը՝ Նորայր Սարգսյանը 28 մլն դրամով ավելացրել է իր տարեկան եկամուտները վերջին 2 տարում։
Նախ նշենք, որ Նաիրի խոշորացված համայնքի մեջ ներառված են 7 բնակավայրեր՝ Արագյուղը, Բուժականը, Զովունին, Զորավանը, Սարալանջը, Պռոշյանը եւ Քասախը։ 7 բնակավայր համակարգող Նորայր Սարգսյանը 1999 թվականից Եղվարդի համայնքապետն է եղել, և այժմ էլ՝ խոշորացումից հետո, շարունակում է ղեկավարել արդեն Նաիրի համայնքը։
Համայնքապետի պաշտոնում սա Նորայր Սարգսյանի 8-րդ պաշտոնավարումն է։ Այս տարիների ընթացքում համայնքի ղեկավարը դարձել է միլիոնատեր։ Մասնավորապես, Նորայր Սարգսյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն՝ նրա տարեկան եկամուտը կազմել է 32 մլն դրամ։
Սարգսյանն ունի 10 անշարժ գույք՝ 5 հողամաս, 3 հողին ամրակցված անշարժ գույք, 2 արտադրական նշանակության շինություն։ Անշարժ գույքերը ձեռք են բերվել տարբեր տարիների՝ ժառանգության կամ գնման եղանակով։ Խոշորացված համայնքի ղեկավար Սարգսյանը հայտարարագրել է 1982 թվականի արտադրության տրակտոր «ՄՏԶ-82» մակնիշի։ Համայնքի ղեկավարի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում եղած առաջին հայտարարագրի համաձայն, որ ներկայացվել է 2022 թվականին, անշարժ գույքերը փոփոխության չեն ենթարկվել։
Համայնքի ղեկավարի կանխիկ դրամական միջոցները կազմել են 29 մլն դրամ, սակայն 2021 թվականի հաշվետու տարվա հայտարարագրում առկա տվյալներում կանխիկ դրամական միջոցներն աճել են գրեթե 16 մլն դրամով։ Տեղեկացնենք, որ 32 մլն դրամ հաշվետու տարվա եկամտից 5 մլն 316 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է, որը ստացել է ՀՀ Կոտայքի մարզի «Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից։ 708 հազար դրամը կենսաթոշակ է ՀՀ միասնական սոցիալական ծառայությունից։
Եկամտից 14 մլն 215 հազար դրամը 3 տարածքների վարձատրությունից ստացված եկամուտն է. այդ ընկերություններն են ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ՏՈՒՆ «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ» ընկերությունը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»-ը և «ՍՄԵԼԼՈ» ընկերությունը: Նորայր Սարգսյանը, սակայն, թաքցրել է 4,5 մլն դրամ եկամտի աղբյուրը և տեսակը՝ գրելով՝ «այլ եկամուտ»։
Հարկ է նշել, որ համայնքապետ Նորայր Սարգսյանի՝ 2021 թվականի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 4 մլն 735 հազար դրամ: Ստացվում է, որ համայնքապետի հաշվետու տարվա եկամուտը 3 տարում աճել է 28 մլն դրամով»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 19․ 09․ 24 թ համարում։
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/20/2024 08:23 Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ»
- 09/20/2024 08:20 Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ»
- 09/20/2024 08:17 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ»
- 09/20/2024 08:14 Թիկնապահներից էլ է վախենում․ «Հրապարակ»
- 09/20/2024 08:10 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ»
- 09/20/2024 08:04 ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցել․ «Հրապարակ»
- 09/20/2024 07:55 Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
Մեկնաբանություն
- 09/19/2024 17:42 Մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր Թովմասյան
- 09/19/2024 16:24 ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
- 09/19/2024 13:20 Ին՚չ լրատվություն էր տալիս մեկ տարի առաջ այս օրը ՀՀ ՊՆ -ն . Մանուկյան
- 09/18/2024 18:29 «Գայլ» անունով ներկայացող հաքերը սքրինշոթեր է հրապարակել կառավարության բաց ftp սերվերից ու փրկագին պահանջել՝ սկզբում 2,5 միլիոն դոլարի, ապա 30 հազար. Արթուր Պապյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/19/2024 22:39 «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել
- 09/19/2024 22:26 1 օրվա ընթացքում արձանագրվել է 10 վթար, 2 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել վնասվածքներ
- 09/19/2024 19:34 Էջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
- 09/19/2024 17:25 Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/19/2024 21:21 Ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա պատանու հետ․ Նա մեղադրվել է նաև թմրանյութեր և պոռնոգրաֆիկ նյութեր տրամադրելու մեջ
- 09/19/2024 18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար
- 09/18/2024 22:51 Բացահայտվել են մինչև 27 տարեկան մարդկանց գլխավոր սեռական խնդիրները
- 09/17/2024 22:18 Բժիշկը բացահայտել է ավելորդ քաշի ավելացման քիչ հայտնի պատճառը
Հետաքրքիր է իմանալ
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
- 09/13/2024 21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում