ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թող Աստծո կամոք նվիրագործվի մեր ազգային երազանքը և կրկին ղողանջեն Արցախի եկեղեցիների զանգերը․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձը 09/19/2024 12:03 | ԼՐԱՀՈՍ
Արցախի թեմի առաջնորդի ուղերձը 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգականիրադարձությունների տարելիցի առթիվ.
«Սիրելի՛ արցախցիներ.
⠀
Այսօր լրանում է մեկ տարին այն ողբերգական իրադարձությունների, որ տեղի ունեցան մեր ժողովրդի հետ։ Հակառակ մեր ժողովրդի հերոսական մաքառումներին՝ իննամսյա շրջափակման, սովի ու կարիքի մեջ գտնվելով և արտաքին աշխարհից օգնություն չստանալով, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ու դրան հաջորդած օրերին Ադրբեջանը պատերազմական գործողություններով և ցեղասպանական քաղաքականության միջոցով ամբողջությամբ ռազմակալեց ու հայաթափեց հայ ժողովրդի բնօրրան Արցախի Հանրապետությունը: Տեղի ունեցավ ավելի քան 120.000 արցախահայերի բռնագաղթը։
⠀
Ողբերգական այս իրադարձություններին գումարվեց Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունը, որի հետևանքով անմեղ զոհ դարձան ու վիրավորում ստացան բազմաթիվ հայորդիներ։ Այնուհետև գերեվարվեցին մեր անկախ պետականության խորհրդանիշներ հանդիսացող Արցախի պետական այրերը։ Ինչպես որ ամեն աղոթքի մեջ մենք հիշատակում ենք մեր հերոս նահատակների հոգիներին, այնպես էլ մեր աղոթքը պետք է լինի, որ օր առաջ ազատություն ստանան Բաքվի բանտերում գտնվող մեր գերիները։
⠀
Սրտի մեծագույն ցավով ենք արձանագրում տեղի ունեցածը, սակայն, քավ լիցի, թե կսկիծն ու տառապանքը մեզ համար վերաճեն հուսահատության, և Աստծուց ու մեր հայրենիքից երես թեքենք։ Այո, մեծ ու աննկարագրելի է այն կորուստը, որ կրել ենք մենք, թե՛ որպես հավաքականություն, և թե՛ որպես անհատներ։ Թշնամու ցեղասպան քաղաքականությանը զոհ են գնացել մեր զավակների կյանքերը, մեր տներն ու օջախները, մեր արյունն ու քրտինքը։ Ավելին, մենք մարդկային ու նյութական կորուստներից բացի կորցրել ենք մեր հոգևոր ինքնության ու մեզ՝ մեր հողին կանգուն պահող հիմնաքարերը։ Մեր սուրբ Հայրենիքի կորստի հետ միասին մենք կորցրել ենք մեր վանքերը, եկեղեցիները, հարազատների գերեզմանները։
⠀
Սակայն, սիրելի արցախցիներ, սա մեզ պետք է տա նոր ուժ, նոր հույս առ Աստված և նոր վստահություն մեր ազգային միասնականության մեջ, որպեսզի երբեք սեպտեմբերի 19-ը չդառնա լոկ հիշատակի օր։ Այն պետք է դառնա մեր կյանքը վերաիմաստավորելու, մեր ինքնությունը վերագտնելու, առ Արցախ վերադառնալու գաղափարի շուրջ համախմբվելու օր։ Հիրավի, արդարադատ ու ողորմած է մեր Տեր Աստված։ Եվ հավատով ու հույսով լցվելու և սիրով ամրանալու դեպքում է, որ կարող ենք հոգու խռովքով, բայց և պարզերես կերպով թերթել մեր պատմության այս ամոթալի էջը և վերաշարադրել նոր սկիզբ, ուղենշել վերելքի ու ազգային զարթոնքի նոր հորիզոններ։
⠀
Փառք Աստծո, որ Հայաստանի մեր քույրերն ու եղբայրները աներկբայորեն ջերմ ընդունելություն ցույց տվեցին մեզ՝ չթողնելով, որ մենք Մայր Հայրենիքում մեզ օտարականներ զգանք։ Մեր հայրենակիցների ջանքերով է նաև, որ արցախցին կարողանում է այսօր Հայաստանի Հանրապետությունում ինտեգրվել հանրային կյանքին՝ միաժամանակ պահպանելով իրեն յուրահատուկ դիմագիծը։
⠀
Հավատավո՛ր զավակներ, թող մեր սրտերում ու հոգիներում երբեք չմարի վերադարձի հույսի ճրագը։ Այն ամեն գնով պետք է վառ պահել՝ անընդհատ զորացնելով սիրո, ողորմության և նվիրումի գործերով։
⠀
Հավատալ և գործել. այս է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների։ Ժամանակն է լծվելու մեր ազգային նվիրական իղձերի իրականացմանը, ամեն գնով, պատեհ ցանկացած առիթ օգտագործելու, որպեսզի արդարությունը վերահաստատվի մեր կյանքում, որպեսզի Արցախ աշխարհը կրկին մասը դառնա Մայր Հայրենիքի՝ այն Հայաստանի, որին ձգտել ու ձգտում ենք բոլորս։
⠀
Առ Աստված իմ աղոթքներն ու սրտի խորքերի ամենանվիրական իղձերն ուղղված են մեկ բանի՝ կրկին հայացած տեսնել Արցախը։ Եվ իմ պարտքն է՝ հայրաբար նույն հորդորը հղել ամենքիդ, որ դուք ևս ձեր կյանքի ուղիներում միշտ ամուր պահեք այդ նույն իղձը։
⠀
Թող Ամենակալ Տերն Իր շնորհները առատորեն բաշխի մեր ժողովրդին՝ պարգևելով ուժ, եռանդ և եղբայրասիրության առատ պտուղներ։ Թող Աստծո կամոք նվիրագործվի մեր ազգային երազանքը և մոտ ապագայում կրկին ղողանջեն Արցախի եկեղեցիների զանգերը՝ իրենց զավակներին կանչելով մայրական օրրան։ Թող մշտապես վառ մնա մեր հերոսացյալ հայորդիների հիշատակը, և թող անիրավ գերության մեջ գտնվող մեր զավակները կրկին ազատության պարգևին արժանանան։ Ամեն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի