ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոքրիկներից յուրաքանչյուրը մի հարսիկ էր ընտրել ու իր փոքրիկ թաթիկը տվել նրան. Արցախի մեծ հարսանիքի մասնակցի հուշերից 09/19/2024 19:12 | ԼՐԱՀՈՍ
Հիշում եմ Սոս Սարգսյանի խոսքերը, որ արցախյան այս մեծ հարսանիքով մեր թշնամու ողնաշարին հարված հասցրեցինք աննկարագրելի են զգացողություններս այդ հարսանիքից, բառերով նկարագրել չի լինի, - «Փաստինֆո»-ին պատմեց մեծ հարսանիքի մասնակից Վարդուհի Մանուկյանը։
Հիշեցնենք, որ բարերար Լեւոն Հայրապետյանի նախաձեռնությամբ 16 տարի առաջ Արցախում կազմակերպվեց խմբակային մեծ պսակադրություն, որին մասնակցեց 674 զույգ։ Պատմական ու հիշարժան այդ իրադարձությունը տեղի ունեցավ 2008թ. հոկտեմբերին՝ Գանձասարում, Շուշիում եւ Ստեփանակերտում։
Միջոցառումից հետո Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայազգի մի շարք գործարարներ եւ բարերարներ՝ Լեւոն Հայրապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Սարկիսովը, Դանիլ Խաչատուրովը, Աշոտ Խաչատրյանը, Գագիկ Զաքարյանը, Սեյրան Կարապետյանը, Գոռ Նահապետյանը, Կարեն Մկրտչյանը, Արարատ Թավադյանը, Վլադիսլավ Ղասումյանը եւ Սամվել Սարգսյանը որոշեցին շարունակել աջակցել նորաստեղծ ընտանիքներին:
Վարդուհին մասնագիտությամբ լրագրող է, իսկ ամուսինը՝ օպերատոր, ծնունդով Շուշիից։
«Մասնակցել բառի մեջ չեք կարող գտնել այն ողջ իմաստը, զգացմունքները, որոնք ապրեցի ես այդ օրը։ Կյանքում չէի տեսել այդքան սպիտակ զգեստով հարսներ, այդքան փեսաներ։Մեզ ամենուր դիմավորում էին»,- հիշում է Վարդուհին՝ նշելով, որ միջոցառումը կազմակերպվել էր շատ բարձր մակարդակով, նկատի էին ունեցել գրեթե ամեն ինչ, անգամ բժիշկներ էին հրավիրել՝ հերթապահության համար, քանի որ հարսիկներ կային, որոնք Արցախի հեռու շրջաններից էին եկել, մազերն ու դիմահարդարումը չփչացնեու կամ առավոտյան շուտ հասնելու համար կամ ուղղակի լարվածությունից չէին քնել գիշերը, չէին հասցրել սնվել եւ ուշաթափվում էին։
Վարդուհու խոսքերով՝ դա միայն լարվածության կողմն էր, մնացածն աննկարագրելի գեղեցիկ էր ու հպարտության զգացողությունը մինչ օրս ունի։ «Երբեք չէի մտածի, որ կլինի այն, ինչ եղավ 2020թ.ից սկսած ու մեկ տարի առաջ։ Միևնույն է այդ հրաշքը, որ ես պսակադրվել եմ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկչում, ինձ նման մի քանի հարսներ պսակադրվել են Վանք գյուղում՝ Լևոն Հայրապետյանի քավորությամբ, մնացել ու կմնա ինձ հետ որպես վառ հիշատակ իրենից ու երջանկության անմոռանալի հուշ Արցախից»,- ասաց մեր զրուցակիցը ու նշեց, որ Վանք գյուղում ու Ղազանչեցոցում պսակադրվողներին միավորել էին Ստեփանակերտում, որտեղ տեղի ունեցավ մեծ հարսանեկան արարողությունը։
«Չկա նման հարսանիք որևէ մեկի կյանքում, որը ունեցել ենք մենք։ Գիտե՞ք, ամենից սիրունը ո՞րն էր, որ երեխաներն իրենց համար հարսիկ էին ընտրել, վազում էին, մոտենում, ամեն մեկը մի հարսիկի էր տալիս իր փոքրիկ թաթիկը ու հետը քայլում, կարծես այդ փոքրիկները ևս մեզ ուղեկցեին»,- պատմեց Վարդուհին ու ավելացրեց, որ դրանից հետո այդ երեխաների նման սիրուն բալիկներ ունենալու երազանք ուներ և կատարվեց։
Հայկական ավանդական հին հարսանիքներում, ինչպես նշեց Վարդուհին, փոքրիկ էին տալիս հարսի գիրկը՝ որպես պտղաբերության խորհրդանիշ ու տարոս, իսկ իրենց հետ փոքրկիները ուղղակի քայլում ղին, ուղեկցում։
«Հիմա իմ պատանի դարձած երեխաներին ցույց տալու, դաստիարակելու, պատմելու թեմա ունեմ, դա է ինձ համար ամենից կարևորը», - նշեց Վարդուհի Մանուկյանն ու ընդգծեց՝ «Արցախը կազմակերպված, սիրուն երկիր էր, շատերը շատ համեստ էին ապրում, չէին էլ մտածում, որ մի օր չի լինելու իրենց այդ հանգիստ, երջանիկ կյանքը, որ մի օր նման սարսափելի պատերազմ կլինի, ԱԹՍ-ների հեղեղ ու չնայած դրան, իրենց ու Հայաստանից իրենց միացած տղաները կդիմակայեն 44 օր ու հետո էլ կլինի այն, ինչ մեկ տարի առաջ եղավ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի