ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական կամք է պետք ՀՀ իշխանությունների կողմից, որպեսզի ծաղրածու չդառնանք ամբողջ աշխարհի առջև. Գագիկ Բաղունց 09/19/2024 10:51 | Քաղաքական
Այն ողբերգությունը որ տեղի ունեցավ մեկ տարի առաջ Արցախում, ցավոք հայ ազգի համար այդպես էլ դաս չհանդիսացավ։ նախ մենք պետք է հստակ հասկանանք, ընմռնենք, որ տեղի ունեցածը, ինչպես էլ այն անվանենք, ցեղասպանություն, թե էթնիկ զտում, թե բռնի տեղահանում՝ դա հանդիսանում է մեկ դար առաջ տեղի ունեցած մեծ եղեռնի շարունակությունը։ Այս մասին Արցախի վրա հարձակման և Արցախի համաթափման տարելիցին Եռաբլրում ասաց Արցախի Ազգային Ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։
«Խոսելով երկրի անվտանգության մասին, որը երկու բաղադրիչ է ենթադրում՝ հզոր բանակի ստեղծում և զուգահեռ խաղաղության օրակարգ, իշխանությունները շեշտը դնում են միայն խաղաղության օրակարգի վրա, հույսներս դնելով որ դրանով կարելիէ ապահովել երկրի անվտանգությունը։ Մինչդեռ ես այսօրվա իշխանությունների քաղաքականությունը նմանեցնում եմ այսպես կոչված «Շվեդական սինդրոմին», երբ զոհը փորձում է սեր ըմբռնում դրսևորել ահաբեկչի նկատմամբ, մինչդեռ հստակ կարելի է ասել, որ նման դրսևորումը Թուրքիայի և Ադրբեջանի նման հարևանների դեպքում, չի կարող արդյունք տալ։ Այսինքն, մենք այլ կերպ պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը»։
Դիտարկմանը, թե պարբերաբար մեղադրանքներ են հնչում, որ Արցախը չկա, քանի որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը փաստաթուղթ ստորագրեց՝ Բաղունցն ասաց՝ փաստաթուղթն իրավական ուժ չունի, իսկ դրա ստորագրումը ստիպված քայլ է եղել 120,000 արցախցիների կյանքը փրկելու և Արցախից դուրս բերելու համար։
«Ոչ ոք Արցախի Ազգային Ժողովը ցրելու կամ լուծարելու իրավասություն չուներ։ Անգամ նախագահը, այս քայլը կատարվել է արցախահայությանը փրկելու նպատակով։ Մենք շարունակում ենք կրել մեր պատասխանատվությունը արցախահայության հանդեպ և անելու ենք ամեն ինչ, որպեսզի և քաղաքական իրավուքնները ապահովենք և սոցիալ տնտեսական խնդիրների լուծմանն առավելագույնս նպաստենք»։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից Արցախի նախագահի և արցախցի այլ պաշտոնյաների դեմ իրականացված գործողություններին ու արված հայտարարություններին, Բաղունցը նշեց՝ իր համար զարմանալի է, որ պետական մակարդակով կատարվում են քայլեր, որոնք կարելի է այլ հարթակում լուծել՝ փոխըմբռնման ու բանակցությունների միջոցով՝ հաշվի առնելով համապատասխան իրավական ակտերը։ «Նման պարտիզանական գործողությունները վայել չէ որևէ պետական կառույցի: Հայ ազգի երկու հատվածների միջև անընդունելի է նման պահվածքը, վերաբերմունքը: Քաղաքական կամք և պատասխանատվություն է պետք ՀՀ իշխանությունների կողմից, որպեսզի մենք ծաղրածու չդառնանք ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առջև: Մենք հստակ կարող ենք ասել, որ արցախյան կողմը պատրաստ է բոլոր տեսակի քաղաքակիրթ հարաբերություններին»:
Անդրադառնալով արցախցիների՝ ԼՂ վերադարձի և առհասարակ Արցախի հարցը փակելուն՝ Բաղունցը նշեց, որ այդ հարցը հնարավոր չէ փակել և խնդիրն իրենք մշտապես պահելու են օրակարգում։
Հարցին՝ որքանով է բավարար համարում ՀՀ իշխանությունների ջանքերն՝ ուղղված Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակմանը, նա պատասխանեց․ «Բավական է ասել, որ այնպիսի հզոր հնարավորություն, որ ունի ՀՀ իշխանությունը՝ բանակցային գործընթացքում առանցքային խնդիրներից մեկը դարձնել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը, չի օգտագործվում, ինչը կարծում եմ լուրջ բացթողում է»։
Նա նշեց, որ իրենք ևս որոշակի քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ և չնայած շատ ավելի թույլ մեխանիզմներ ունենալու հանգամանքին, այնուամենայնիվ փորձում են հարցն անընդհատ օրակարգում պահել՝ միաժամանակ հիշեցնելով, որ բոլորովին վերջերս են հայտարարություն տարածել այս թեմայով, ինչպես նաև հանդիպել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից