Թեմաներ
Հինգշաբթի 09 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/19/2024   14:44 Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրավիրվել է ՔԿ՝ ոստիկանի հետ առերեսման 09/19/2024   14:42 Թուրքիան կոչ է անում անկախ ծրագրային ապահովում մշակել Լիբանանում դիվերսիաների ֆոնին 09/19/2024   14:27 Լիբանանն արգելել է օդանավում փեյջերները 09/19/2024   14:22 Ռումինիան ցանկանում է վերանայել Չաուշեսկուի գնդակահարման դատավճիռը   09/19/2024   14:06 Չգիտեինք, որ վերջին անգամ ենք գիշերով գնում հացի հերթ. արցախցի փոքրիկ Մարիայի հուշերը (տեսանյութ) 09/19/2024   14:03 Գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է ՌԴ Դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության պատվիրակությանը 09/19/2024   13:58 Արման Թաթոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահների 09/19/2024   13:39 ՌԴ անօրինական ներգաղթյալների թոփ հնգյակում ադրբեջանցիներն ու հայերն են 09/19/2024   13:33 Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք, իրավունքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար. հայտարարություն 09/19/2024   13:29 Ավագանու որոշմամբ սահմանված նոր չափորոշիչներ՝ շինհրապարակների կահավորման համար 09/19/2024   13:20 Ին՚չ լրատվություն էր տալիս մեկ տարի առաջ այս օրը ՀՀ ՊՆ -ն . Մանուկյան 09/19/2024   13:07 Անձրևային օրերը կշարունակվեն. առանձին հատվածներում կտեղա կարկուտ 09/19/2024   13:05 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 09/19/2024   13:04 Եկեղեցուց հրավեր ստացել եմ, բայց այս օրերին գործուղման եմ կարծես. Ավանեսյան 09/19/2024   12:57 Ադամ Շիֆը առաջարկում է բռնագրավել Ադրբեջանի եկամուտներն ու դրանք ուղղել «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին» 09/19/2024   12:48 Իշխանությունների կողմից Արցախի հանձնումը Բաքվին միս ու արյուն ստացավ դեռեւս 2022 թվականի ամռանը, դակվեց հոկտեմբերին, իրականացվեց 2023թ. սեպտեմբերին 09/19/2024   12:44 Ինչպես բոլորիս մեջ, իմ մեջ կատարվում է ցավ. Ավանեսյանը՝ Արցախի հայաթափման մասին 09/19/2024   12:30 Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած իշխանությունն Արցախը հանձնելու մեջ կրկին մեղադրում է երկրորդ և երրորդ նախագահներին 09/19/2024   12:24 Տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում. Արցախի նախագահ (տեսանյութ) 09/19/2024   12:09 Արցախի հայաթափումից մեկ տարի անց․ Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ուղիղ 09/19/2024   12:08 Ճանապարհները ալիքներ են ստանում, ներմուծված բիտումը որակով չէ 09/19/2024   12:05 Այնպես չլինի՝ այնքան ծառ տնկեք, որ ներդրում անել ցանկացողին մեղադրեն բնություն ոչնչացնելու մեջ․ կառավարությունը 1,94 մլրդ դրամ հատկացրեց «Ինժեներական քաղաքի» համար 09/19/2024   12:03 Թող Աստծո կամոք նվիրագործվի մեր ազգային երազանքը և կրկին ղողանջեն Արցախի եկեղեցիների զանգերը․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձը 09/19/2024   11:55 Զգուշացնում ես, որ կպայթի, բայց դա բավարար չի. 3 անգամ որ ասել ենք, 4-րդը պետք է չլինի, արդեն պետք է գործի հարկադրանքը. Փաշինյան 09/19/2024   11:49 Սեպտեմբերի 19-ը խարան է ՀՀ իշխանության և մեր ողջ հանրության ճակատին` որպես ամոթի և խայտառակության օր. Սրբազան 09/19/2024   11:47 Արցախը չի զավթվել, Հայաստանի օրվա իշխանությունները նվիրվել են այն թշնամուն. Դավիթ Գալստյան 09/19/2024   11:34 ՀՀ ՊՊԾ պետն ու տեղակալն իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել և զենք կրել 09/19/2024   11:24 Արցախի հայաթափումից մեկ տարի անց Փաշինյանը կառավարության նիստում անգամ զոհերի հիշատակը չհարգեց 09/19/2024   11:20 Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով ԼՂ ամբողջ բնիկ հայ բնակչությունը մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը. ՀՀ ԱԳՆ 09/19/2024   11:13 Երբ ապօրինի ձերբակալվեցի, այդ օրն Արցախը մերն էր․ Մալյան 09/19/2024   11:06 Արցախի հայաթափման մեկ տարին է ` ՀՀ կառավարությունը նիստ է անում . ուղիղ 09/19/2024   11:04 Արցախի հայաթափումից անցել է 1 տարի. Արցախի պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր. տեսանյութ 09/19/2024   10:55 Սպիտակցի Հայկոյի որդուն կալանավորելու պահանջով դատախազի վճռաբեկ բողոքը մերժվել է 09/19/2024   10:51 Քաղաքական կամք է պետք ՀՀ իշխանությունների կողմից, որպեսզի ծաղրածու չդառնանք ամբողջ աշխարհի առջև. Գագիկ Բաղունց 09/19/2024   10:46 Նարեկ Մալյանն ազատ արձակվեց ՔԿՀ-ից 09/19/2024   10:41 Պարեկները Գարգառ գյուղում ավտոմեքենայից կրակոցներ են լսել․ հայտնաբերվել է ատրճանակ և կրակված պարկուճ․ կա ձերբակալված. shamshyan.com 09/19/2024   10:34 Իշխանությունն Արցախի հանձնումն արդարացնելու համար դիմում է ամենաանբարոյական քայլերին. Աբրահամյան 09/19/2024   10:21 Դատախազ Տիգրան Ենոքյանը երբևէ ներգրավված չի եղել Սերժ Սարգսյանի և այլոց վերաբերյալ քրեական վարույթով. Դատախազություն 09/19/2024   10:17 Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել 09/19/2024   08:22 Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ» 09/19/2024   08:20 Գնաց՝ չվերադառնալու պայմանով․ «Հրապարակ» 09/19/2024   08:17 Ինչ է ասում Բագրատ սրբազանը նեղ շրջապատում․ «Հրապարակ» 09/19/2024   08:13 Ագրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը կաղում է տարրական հանրահաշվից․ «Հրապարակ» 09/19/2024   08:09 Ոսկու գողություն, կնոջ առեւանգում, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստներով. «Ժողովուրդ» 09/19/2024   08:08 Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ․ «Հրապարակ» 09/19/2024   08:03 Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու. «Փաստ» 09/19/2024   08:00 Իշխանությունների հերթական խայտառակությունը. չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվել . «Ժողովուրդ» 09/19/2024   07:58 Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը. «Փաստ» 09/18/2024   23:52 Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Համաշխարհային օլիմպիադայում տարավ 7-րդ հաղթանակը 09/18/2024   23:44 Հունգարիայում ջրհեղեղի կրիտիկական փուլ է սկսվել
09/18/2024   15:04 Իշխանության յուրացման ենթադրյալ նախապատրաստման գործերով թիրախում հերոսական ուղի անցած ազատամարտիկներն են․ կալանավորվել է Սերոբ Գասպարյանը. Ով է հաջորդը 09/17/2024   23:01 «Ինձ մի՛ չափեք ձեր արշինով, իմ սկզբունքներն ու բարի համբավը շատ ավելի կարևոր արժեքներ են ինձ համար, քան՝ որևէ չափի նյութական միջոց»․ Արտակ Բեգլարյան 09/18/2024   10:40 Բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք. 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 09/17/2024   23:32 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/18/2024   16:55 «ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ-ում հեղաշրջման փորձ անելու մեղադրանքին 09/18/2024   16:14 Wildberries-ի գրասենյակի մոտ հնչած կրակոցների հետևանքով զոհ կա 09/17/2024   17:29 Ինչ հիվանդություններ է կանխում դդումը. մի քանի խորհուրդ՝ մասնագետից 09/18/2024   13:09 Ուժգին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում 09/17/2024   21:38 Հոգեկան խանգարումով քարարծիվը հարձակվել է հազիվ քայլող երեխայի վրա 09/17/2024   16:21 Արցախի Հանրապետության «լուծարումը» հաստատող փաստաթուղթ ՀՀ կառավարություն մուտք չի եղել. Փաշինյանի կառավարությունն ուղղակի չի ընդունում Արցախի գոյությունը. Հարցման հետքերով 09/17/2024   17:01 Երևան-Սևան ավտոճանապարհից 15 անձ բերման է ենթարկվել 09/19/2024   08:22 Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ» 09/18/2024   12:59 ԲԴԽ անդամներից մեկն առանց ծանոթանալու է ստորագրել որոշումը, մեկ այլ անդամ` իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ արել իմ հասցեին. Հարությունյան 09/18/2024   08:22 Փոխնախարարը անգամ իր անունն է դարձրել ՔՊ «պաշտոնաթերթի» անունով.«Ժողովուրդ» 09/17/2024   15:58 Շնորհակալ եմ ինձ էսթետիկ կյանք վերադարձնելու համար. Մամիկոն Ասլանյան 09/17/2024   18:45 Արսեն Խառատյանին Թբիլիսիի օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել Եվրոպա 09/18/2024   21:47 Ականատեսների գնահատականներով՝ հարձակվողները 30-40 հոգի էին․ Wildberries-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Մոսկվայի գրասենյակում տեղի ունեցած կրակոցների մասին 09/18/2024   19:56 ԱԱԾ-ն հայտարարություն է անում, որը այլ երկրում լուրջ քաղաքական ալիք կառաջացներ, բայց Հայաստանում մարդիկ մտածում են՝ այն իրականության համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ. Արմեն Բաղդասարյան 09/17/2024   22:18 Բժիշկը բացահայտել է ավելորդ քաշի ավելացման քիչ հայտնի պատճառը 09/18/2024   14:38 Wildberries-ի գրասենյակը գրավելու փորձի ժամանակ 3 մարդ է վիրավորվել. Բակալչուկ

Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան 09/18/2024   11:30  |  Հարցազրույց

Զրույցների շարքը, որ ամռանը նախաձեռնեցի՝ «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում, նպատակ ունի մեր այսօրվա իրականությանը բաց աչքերով նայելու։ Զրուցակիցներս հայկական իրականության ազդեցիկ դեմքերն են, լուծումներ փնտրող, իրավիճակ փոխել ձգտող, իրական քայլեր ձեռնարկող մարդիկ, որոնց հետ փորձում ենք բացել հնարավոր բոլոր հարցերը՝ չխուսափելով որևէ ցավոտ թեմայից։  Իրավիճակը իսկապես ծայրահեղ բարդ է, լուծումներ պահանջող։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.

«Բագրատ Սրբազանի հետ զրույցը ծավալուն ստացվեց, քանի որ որոշեցինք չկենտրոնանալ միայն սեպտեմբերի 22-ին սպասվող հավաքի վրա, այլ փորձել ավելի լայն նայել մեր շուրջը ու նաև մեր ներսում կատարվողին։ Կարծում եմ, որ վերջին տարիներին կատարվողը հետևանքն է նաև այն բանի, որ չենք հասցնում մտածել, հասկանալ մեզ պատահածը, դրա խորքային պատճառները։ Բաց խոսակցությունը կարևոր է, քանի որ դա է մեզ ապագայի շանս տալու։

-      Մեղավորների հասարակությունից վերաճենք արդարների հասարակության

-      Եկեղեցին՝ որպես «վերջին խրամատը պահողը»

-      Մենք կոչված ենք՝ փոխելու այս կրկնվող պատմությունը

1.     Սրբազան, տեսեք, անցավ ամառը, որի ընթացքում Հայաստանը դրսից տարբեր հրահանգներ ու սպառնալիքներ էր ստանում, թե՝ պետք է գնալ ցավոտ զիջումների, իշխանությունները արտգործնախարարության մակարդակով հասարակությանը «տեղեկացնում էին», որ հնարավոր է նոր պատերազմ։ Այդ ամենից հետո քաղաքական բարձրագույն ղեկավարությունն ամբողջ կազմով մեկնում է արձակուրդ՝ խաղաղ ամառային ռիթմի մեջ անցկացնելով օգոստոսը, և հանրությունը նույնպես արձագանքում է անհոգությամբ։ Ի՞նչ է սա նշանակում։

-         Ցավոք, սա պետության չգոյության մեծագույն վկայությունն է։ Իշխող ուժն այսօր փաստորեն չունի ո՛չ օրակարգ և ո՛չ էլ նպատակ, բացի բոլոր հնարավոր տարբերակներով իշխանական աթոռին կառչած մնալուց, այդ ճանապարհով ենթադրյալ սեփական անվտանգության խնդիրները լուծելուց և ֆինանսական միջոցներ ձեռք բերելուց: Հասարակությունն էլ լայն իմաստով ապրում է տեղեկատվական ահաբեկության, ատելության և վախի քարոզչական մեծ արշավի ներքո և, բնականաբար, դադարի ժամանակ չի կարողանում ունենալ՝ սեփական վերքերի ապաքինման և իրավիճակի ամբողջ գնահատականը ճիշտ արձանագրելու համար: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում ահռելի դերակատարություն ունեն ժամանակակից մամուլը և տեղեկատվական դաշտն իր բոլոր դրսևորումներով՝ մարդուն պահելով կախվածության եւ տագնապի մեջ, նրան զրկելով մտածելու և իր իրական կարիքները գնահատելու կարողությունից: Մարդն ըստ էության դառնում է անդեմ սպառող, համարակալված ապրանք:  Այս տրամաբանությամբ տեխնոլոգիաների զարգացումը՝ վիրտուալ աշխարհը և դրա հոգեբանական ազդեցությունը, տեղեկատվական պատերազմը, ապատեղեկատվությունը և ճշմարտության խեղումը պատճառ են դառնում հարաբերությունների փոփոխման, ինքնության կորստի վտանգի, հուսահատության, վախի, անորոշության և անհատապաշտության:  Մարդն իր հանրային կարգավիճակից մղվում է դեպի մեկուսացում, իսկ դրա համար լավագույն հարթակ են սոցիալական ցանցերը, որոնք ստեղծված են մարդու հանրայնացումն ապահովելու շղարշով, բայց իրականում անկասելի կերպով նպաստում են նրա ինքնամեկուսացմանը: Հետևաբար, սա ոչ թե հանրային անհոգություն է, այլ՝ իշխանության մամլիչ քարոզչության և «լավ կյանքի» պատրանքի ստեղծումը, որն էլ իրականում մարդկանց մղում է մեկուսացման:

2.     Իշխանության մասով հասկանալի է։ Սակայն եթե հետևենք դասական իմաստով քաղաքական գործընթացներին, ապա այդ օտարացած վիճակը կարող ենք արձանագրել նաև քաղաքական դաշտի մյուս հատվածի մոտ նույնպես։ Երբեմն տպավորություն է, որ միայն անհատ հոգևորականն է, որ փորձում է արթնացնել հասարակությանը, համախմբել հանրային ակտիվ խմբերին, քաղաքական կեցվածք ունեցող անհատներին։

-         Այն ինչ Դուք հիմա ասում եք, մեծապես կապված է վերը նշվածի հետ, որում ամենակարևոր բանալի բառն ու զգացումը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ է: Ես այս պայքարի ուղին եմ ընտրել, որովհետև ցանկացել եմ ստանձնել իմ բաժին պատասխանատվությունը՝ Աստծու առջև, իմ Հայրենիքի առջև, իմ նահատակների, անհայտության մեջ գտնվողների և վիրավորում ստացածների, գերության և պատանդառության մեջ գտնվողների և նրանց ընտանիքների առջև, պատմության առջև և վերջապես ինքս իմ առջև: Մենք այս հարցում կոչված ենք արթնացնելու մարդկանց պատասխանատվության զգացումը, չէ՞ որ մենք սնվում ենք ուղղակիորեն վերոնշյալ արժեքներից և արժեքներով: Ես հակառակ զգացումը բնութագրել եմ որպես ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ. ինքդ քեզ համոզում ես՝ լինել պատասխանատու քո անպատասխանատվությամբ՝ ամեն բան պայմանավորելով սեփական շահիդ և սեփական անձիդ պաշտպանությամբ: Գիտե՞ք, Աստվածաշնչում արձանագրված՝ մարդու անկման դրվագը, և այսպիսով նաև մարդկային կյանքի աղետի ծագումը, ճիշտ այս պատճառով է տեղի ունեցել։ Երբ Աստված մարդուն տեր և իշխան, մշակ և պահապան էր կարգել ամբողջ արարչագործության վրա, նա չկարողացավ ամբողջությամբ հասկանալ և գիտակցել իր պատասխանատվությունը և սխալվեց, բայց սխալվելուց հետո էլ չստանձնեց իր գործածի պատասխանատվությունը և չզղջաց, այլ փորձեց այն բարդել բոլորի վրա, բացի իրենից: Արդյոք նո՞ւյնը չենք տեսնում այսօր մեր կյանքում: Պատմությունը նույնն է, իսկ մենք կոչված ենք փոխելու այն։

3.     Դուք շարժումը սկսել եք երեք կարևորագույն ուղերձներով, և իմ համոզմամբ՝ հենց դրանք են ապահովել հանրային արթնացում և համախմբում։ Դրանք էին. Սա ճշմարտության շարժում է (հանրային առողջացման մասին), ներքին հաշտության շարժում է, և շարժումը հետնիկոլական փուլում պետք է ձևավորի բոլոր ունակների իշխանություն։ Այս ուղերձներն ուժի մե՞ջ են և առանցքայի՞ն են լինելու շարժման հետագա փուլերում։

-         Միանշանակ: Մենք պարզապես գաղափարներ չենք որդեգրել՝ հանրային զգացմունքների հետ խաղալու համար, սա կյանքի և մտածողության համոզմունք է՝ հավատամք: Մեզ օդի ու ջրի պես լայն ներքին Հաշտություն է անհրաժեշտ՝ հիմնված արդարության և արդարադատության սկզբունքի վրա, որպեսզի մերժենք ստի և կեղծիքի այս «շքերթը», որը հենց այս իշխանությունն ու նրա ղեկավարը, ցավոք, ցանկանում են դարձնել հանրային մշակույթ։ Մենք պարտավոր ենք վերացնել ահագնության հասած թշնամությունն ու ատելությունը, որովհետև այսպիսի հանրային մթնոլորտն է մեր բոլոր կորուստների ակունքը: Այո, ապավինել մեր ներքին ուժականությանը և ստեղծել բոլոր «ունակների և զոհաբերվողների իշխանությունը», որը կառաջնորդվի առաջին հերթին հանրային ներքին կյանքի առողջացման և ապաքինման գործով և ապա՝ արտաքին հարաբերությունների կարգավորմամբ: Այդ պատճառով ենք դեռ շարժումից շատ առաջ հռչակել՝ ասելով, որ «Հոգին պետք է հաղթի դուխին, Եռագույնը՝ սև ու սպիտակին և վերջապես Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի “նոր Հայաստանին”»:

4.     Դուք ունեք անձնական մեծ հեղինակություն, և շարժման առաջին փուլում Ձեզ հաջողվեց ձևավորել նոր ընտրազանգված (սա, ի դեպ, շատերին դուր չեկավ, որովհետև վտանգ տեսան իրենց անձնական շահերին)։ Շարժման հաջորդ փուլում հաջողության հասնելու համար պետք է էապես մեծացնել այդ ընտրազանգվածը։ Դա հնարավոր է անել բովանդակային հստակությունների և կազմակերպչական համակարգերի ձևավորման պարագայում։ Ինչպե՞ս եք նախատեսում դրան հասնել։

-         Մեզ համար առաջին փուլը դարձավ ԱՐԹՆԱՑՄԱՆ փուլ՝ փորձելով ճեղքել հատկապես տեղեկատվական այս կեղտոտ շրջափակումը, եթե կուզեք՝ կապանքներն ու կալանքը, ձգտելով հասանելի դառնալ լայն հանրության համար, և վերոնշյալ կենսական գաղափարները ոչ միայն հասցնել մարդկանց, այլև նրանց դարձնել այդ բոլորի կրողը, նրանց համոզմունքը և հավատամքը: Երկրորդ փուլը տնետուն և գյուղեգյուղ շրջելով՝ մարդկանց հավաքներից դուրս հանդիպելու և սա փոխանցելու շրջափուլն է։ Այս փուլը, ցավոք և միգուցե բարեբախտաբար, ուղեկցվեց զանազան վերիվայրումներով, հրաժարումներով, ուրացումներով, որոշ մարդկանց անձնական և թերևս քաղաքական շահերի չարդարացմամբ, և մեզ համար դարձավ ամրանալու և ավելի փորձառու դառնալու շրջան: Միևնույն ժամանակ՝ ավելի հստակեցնելու թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ ծրագրերի բովանդակությունը, ինչպես նաև առավելագույն ջանք դնելու կազմակերպչական աշխատանքների վրա: Այս փուլը, որը պայմանականորեն կկոչենք ԱՄՐԱՊՆԴՄԱՆ շրջան, մեզ համար կամփոփվի սեպտեմբեր 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեր հավաքով, որն էլ կազդարարի և առանցքային կդառնա մեր երրորդ փուլի՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ՀՈՒՅՍԻ շրջանի համար:

5.     Դուք առայժմ կարծես թե խուսափում եք խոսել մի խումբ հարցերից, որոնք սակայն մեր հասարակության, մեր քաղաքացիներին մտքերում են և շատերի համար որոշում են իրենց քաղաքական նախընտրությունները։ Օրվա իշխանությունները սա գռեհկորեն շահագործում են իրենց շահերի օգտին։ Խոսքը, մասնավորապես, նախորդ իշխանությունների օրոք անզուսպ և անարդար միջոցներով ահռելի հարստություն կիտած խավի հարցը։ Այս հարցից հնարավոր չէ խուսափել։ Երբ խուսափում ենք, իշխանությունը սա հմտորեն օգտագործում է՝ մարդկանց մոտ թերահավատություն սերմանելու նպատակով։ Ի՞նչ լուծում եք տեսնում, ինչպե՞ս է այս հարցում հնարավոր գնալ հանրային հաշտեցման, իհարկե՝ արդարության սկզբունքի վրա հիմնվելով։

-         Ես երբեք էլ չեմ խուսափել որևէ հարցից, ներառյալ՝ այս հարցը, որը մեզ համար առանցքային թեմաներից է: Մի առիթով մեր Տիրոջ բանաձևումով շեշտել եմ. “հին գինին նոր տիկերի և նոր գինին հին տիկերի մեջ չի կարող լցվել”: Սա կյանքի բնական զարգացման օրինաչափությունն է: Մեր հասարակությանը պետք է ազատագրել այս իշխանությունների թեթև ձեռամբ ներմուծված նախկին-ներկա բանավեճից, ընդ որում, այս «ներկաները» ավելի նախկին են, քան որևէ «նախկին»: Միանշանակ է, որ սոցիալական արդարության սկզբունքը խախտված է մեր կյանքում՝ ոչ միայն իրավական, այլև՝ բարոյական տիրույթում: Ինձ համար սկզբունքային է հետևյալը. մենք մեղավորների հասարակությունից պետք է վերաճենք արդարների հասարակության, և բոլորը պետք է հավասար լինեն «օրենքի և մահվան առջև», նժդեհյան բանաձևումով: Սա իրագործելու համար մենք պետք է ստեղծենք և ներդնենք թե՛ իրավական և թե՛ բարոյագիտական բոլոր հնարավոր ճանապարհները, որոնք, հիմնված արդարության և արդարադատության սկզբունքի վրա, պիտի նպաստեն այս ճանապարհի իրագործմանը։ Չպիտի լինեն կեղեքող և կեղեքված, կաշառող և կաշառված, մարդը պետք է գնահատվի ոչ թե իր հարստությամբ և ում ճանաչելով, այլ՝ իր ով լինելով: Աշխարհն ունի այս փորձը, ուրեմն մենք ինչո՞ւ չպիտի կարողանանք իրացնել այն: Պետության կամ իշխանության ամենակարևոր գործառույթն այս ցավալի բաժանարար գծերի վերացումն ապահովելն է՝ ո´չ թե ատելությամբ, այլ՝ իր իսկ ստանձնած արդար երաշխավոր լինելու պարտավորությամբ, նախ՝ իրավական կարգավորումներով, և ապա՝ բարոյագիտական՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ բանաձևումով:

6.     Ձեր գրքերից մեկում Դուք ունեք հետևյալ ձևակերպումը. «քաղաքացիական հասարակությունից՝ բարոյական հասարակություն»։ Ընդհանրապես կրիտիկական փուլերում թե´ հասարակության, թե´ անհատների որակներ ու նաև թույլ կողմերն ավելի ցայտուն են ընդգծվում։ 2020-ից սկսած՝ Հայ Առաքելական եկեղեցին իր վրա կարևոր առաքելություն է վերցրել, և թե´ Վեհափառը, թե´ բարձրագույն հոգևոր դասը, թե անձնապես Դուք, թե´ բազմաթիվ այլ հոգևորականներ արել են ամեն հնարավորը՝ պատերազմի թողած սարսափելի վերքերն ապաքինելու, մարդկանց մխիթարություն և հոգեբանական կարևորագույն աջակցություն ցուցաբերելու համար։ Ըստ իս, եկեղեցին 2020-ից այս կողմ ավելի մտերիմ ու կարևոր է դարձել շարքային մարդկանց կյանքում, այն հույսի և աջակցության մի կարևոր աղբյուր է դարձել։ Դուք եկեղեցու ներսում զգացե՞լ եք այդ տեղաշարժը՝ եկեղեցու հանդեպ վստահության և մտերմության այդ աճը։

-         Ես ոչ թե դեմ եմ «քաղաքացիական հասարակությանը», այլ այդ երևույթը բացահայտեց իր արժեքային սնանկությունը, և հատկապես այս վերջին տարիները փաստեցին դա, երբ ամենածայրաստիճան վայրագություններ են տեղի ունենում իշխանության կողմից, և գրեթե քար լռություն է այսպես կոչված «քաղաքացիական հասարակության» շերտերում՝ սկսած Արցախի հանձնումից մինչև քաղկալանավորներ, մարդկային իրավունքի բացարձակ խախտումներ և փտախտի (կոռուպցիոն) ռիսկեր: Ընկալումն էլ իր տերմինաբանությամբ՝ «քաղաքացիական հասարակություն» անվանմամբ, պարզապես հասարակության մեջ մի շերտ է, և ոչ թե լայն հասարակությունը: Մենք «քաղաքացիական հասարակություն» կոչվածից պետք է դառնանք «բարոյական հասարակություն», այսինքն՝ ամբողջ հասարակության արժեհամակարգի հիմքը պիտի դառնա բարոյագիտությունը, ճշմարտությունը և արդարությունը, և ոչ թե նպատակահարմարությունը: Ժամանակակից աշխարհի գեղեցիկ գաղափարները՝ ժողովրդավարության, ազատականության, մարդու իրավունքների անվան ներքո, միտված են նոր տեսակի և որակի մարդ ստեղծելուն, և ըստ էության սպասարկում են տնտեսական և նյութական շահերին ու մեծարմանը: Այսպիսի մտածողությունը ծառայում է համահարթեցման (գլոբալիզացիայի) գաղափարին, որտեղ նյութը վերջնանպատակ է, և ոչ թե միջոց՝ ծառայելու մարդկության երջանկությանը: Այս վերջնանպատակի գործիքներն են սպառողականությունը, աշխարհիկությունը, մեղքի ժխտողականությունը (externalization), բարոյականության հարաբերականությունը (relativism) եւ այլն՝ մղելով քաղաքակրթական մինիմալիզմի և համահարթեցման: Իրական բացարձակ հեղինակությունները փոխարինվում են մարդու կողմից ստեղծվածներով, ինչի վտանգավոր արտահայտությունն է նոր կրոնի՝ «իրավունքի կրոնի» տենչը՝ ի հակադրություն պարտավորությունների և պատասխանատվության: Այդ միտումը տարածվում է տարբեր ձևերով՝ լիբերալիզմ, տեխնոլոգիաների զարգացում, ազատականություն ամեն ինչում առանց սահմանի։ Սրա բուն թիրախը համայնքն է և համայնքային գիտակցությունը, որը փորձում են փոխարինել անհատապաշտության գաղափարով։ Որպես հետևանք՝ մարդու իրական կարիքները և զգացումներն աննկատ կերպով տեղատվություն են ապրում և պտտվում սպառողականության շուրջ: Մարդու արժեքի պաշպանության միակ և իրական օջախը եկեղեցին է՝ իր հաղորդութենական համայնքային շնորհով: Այսօր, սակայն, եկեղեցին կարիքն ունի վերադառնալու իր համայնքային նկարագրին և էությանը՝ ստեղծելու այն միջավայրը, որտեղ մարդիկ կիսում են բոլոր ուրախություններն ու խնդիրները, որտեղ հաղթանակը, զոհաբերությունը և արդարությունն իրականություն են դառնում՝ միտված լինելով «քաղաքացիական հասարակություն» ստեղծելուց ավելի «բարոյական հասարակություն» ունենալու ձգտումին: Չմոռանանք, որ այս իշխանությունները որպես իրենց առաջին իսկ թիրախը ընտրել էին Եկեղեցին, թերևս փորձելով ի սկզբանե կոտրել այն պատվարը, որը կարող էր դառնալ հայության համահավաքը, մխիթարության և ապաքինման ու վերականգնման կարևորագույն միավորը, միևնույն ժամանակ ընդվզելով այն բոլոր երևույթների նկատմամբ, որոնք քայքայում են մեր հասարակությունը: Այն ահռելի առաքելությունը, որ իրականացրել և շարունակում է իրականացնել Հայ Եկեղեցին Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, հատկապես այս համատարած աղետի մեջ, եղավ «վերջին խրամատը» պահողը, որի գնահատականը, կարծում եմ պատմությունն ըստ արժանվույնս կտա:

7.     Տարիներ առաջ մի աշխատության մեջ կարդացել եմ, որ անմարդկային պայմաններում, օրինակ՝ ստալինյան գուլագներում, ամենահեշտը որպես մարդ կոտրվում էին կուսակցական գործիչները և գեներալները։ Փոխարենը՝ մինչև վերջ ամուր էին մնում հոգևորականները և ազգայնականները։ Սա բացատրվում էր գաղափարի, հավատքի և գաղափարի հանդեպ հավատի ուժով։ Այսօր մենք թերևս մի ամբողջ պետության մասշտաբով ենք տեսնում այս դիտարկումը։ Ո՞րն է հանձնված հասարակությունից դեպի ապրելու կամքով հասարակություն անցում կատարելու Ձեր բանաձևը։

-         Նախ պետք է հստակ արձանագրենք, որ մենք ապրում ենք գողացված պատվի և գողացված ուրախության ժամանակներում, երբ կորցրել ենք մեր Հայրենիքը՝ Արցախ աշխարհն իր բոլոր ծանր հետևանքներով, ընդհուպ մինչև՝ մեծ հարված հասցնելով մեր ինքնության գնահատմանը: Հատկապես ժամանակակից աշխարհում, որի շոշափելի ներկայությունը ոչ վերացականորեն, այլ առարկայորեն իրացվում է մեր իսկ կյանքում, երբ տեղի է ունենում արժեքների համատարած տեղատվություն եւ նվազում, երբ մարդը ենթարկվում է շուկայական հարաբերությունների օրենքների անխուսափելի անարդարություններին, երբ զանգվածային լրատվամիջոցների և զվարճանքի հսկայական ալիքը փորձում է մարդու արժեքը նվազեցնել և հասցնել սոսկ ֆիզիկական գոյության՝ թիրախ դարձնելով մարդկային արժանապատվությունն ու պատասխանատվության զգացումը, երբ պատասխանատվության գիտակցությունն ու զգացումը ստորադասվում են իրավունքի գերիշխանությանը, երբ մարդու բարեկեցության և արժեհամակարգի ձևավորման հիմնական ազդակները նկատվում են սոցիալ- տնտեսական պայմանները և ոչ՝ բարոյական եւ հոգևոր արժեքները, իմ կարծիքով միակ բանալին ճշմարտության ճանաչողությունն է, ինքնամաքրվելու և ապաշխարության ճանապարհը, մեղքի առկայության գիտակցությունը և, վերջապես, մահկանացու լինելը, որից էլ բխում է անմահության ձգտումը: Մեր Տերը շեշտում է. «Ճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ»: Հիմնական խնդիրը ճիշտ ախտորոշում կատարելն է և այդ ախտորոշմանը համապատասխան պետական քաղաքականություն որդեգրելը, հատկապես՝ կրթության ճանապարհով՝ կրթություն, որը լայն իմաստով դաստիարակություն է և առաքինի մարդ կերտելու արվեստ: Այդ պատճառով եմ անընդհատ շեշտում, որ իշխանափոխությունն ընդամենը մի փոքրիկ բաղադրիչ է, բայց դրա բացակայությունը մեծ խոչընդոտ է այս արժեքային հիմնավոր փոփոխության համար: Երկրի առողջության և վերականգնման հիմնական կրողը կառավարիչներն են, նրանց վարքագիծը և արժեքային դավանանքը:

Ես չեմ դադարելու հռչակել, որ «Մեր իղձերն ու երազանքներն ավելի մեծ են, քան՝ մեր կյանքի սահմանափակ օրերը», և հետևաբար ապագայից, որտեղ մեր իղձերն ու երազանքներն են, պիտի գանք մեր ներկան, որտեղ կոչված ենք նրանք իրականացնելու և որտեղ մեր ստեղծելիք իրականությունն է»:

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:06 17/09/2024  |  ՔաղաքականՄեր պատմության ընթացքը նույնիսկ ավելի տխուր է լինելու, քան հիմա է, Հովհաննիսյան
10:18 16/09/2024  |  ՔաղաքականԴժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ է կատարվելու, երբ Բաքվում սկսվեն դատավարությունները. Վահե Հովհաննիսյան
10:33 13/09/2024  |  ՔաղաքականԱդրբեջանի «խաղաղության օրակարգը» պատեհ պահին նոր ռազմական հարձակումն է. Վահե Հովհաննիսյան
10:16 06/09/2024  |  Սոցիալական ցանցերՀայրենական ՄԵԾ պարտություն. ի՞նչ են տեսնում մեր հակառակորդները. Վահե Հովհաննիսյան
10:42 04/09/2024  |  ՔաղաքականՄենք կդառնանք առաջին պետությունը, որը տեսնում է աղետը ու հանդարտ սպասում դրան. քաղաքագետ
17:07 01/09/2024  |  ՔաղաքականՆիկոլը Արցախն ընկալում է որպես Քառակուսի մետր, Էս մարդը այդպես էլ չի հասկանում Արցախը ինչ է. քաղաքագետ
10:57 27/08/2024  |  ՔաղաքականԱնմիտ պետությունները պատժվում են դաժանորեն. Երևանը չկա, անլեզու, անդեմ, անիմաստ մի միավոր է. Վահե Հովհաննիսյան
20:57 21/08/2024  |  ԼՐԱՀՈՍԵկեղեցու բարձրաստիճան հոգևորականները չեն թաքնվում իրենց ապահով ծառայության հետևում․ Վահե Հովհաննիսյանը՝ Վեհափառի ծննդյան տարեդարձի առթիվ
11:41 16/08/2024  |  ՎերլուծություններԻնչ ստվերային պայմանավորվածություններ կան Ադրբեջանի հետ. Վահե Հովհաննիսյան
13:19 07/08/2024  |  ՄեկնաբանությունԱնել նոր որակի քայլեր, որոնք շրջանցում են «հեծանվորդի» գործոնը. Վահե Հովհաննիսյան

Տեսանյութեր

09/07/2024   08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]