ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հուսանք՝ Ադրբեջանը կհասկանա և ի վերջո կստորագրի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը. Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ փոխնախարար 09/18/2024 11:49 | ԼՐԱՀՈՍ
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի և արտաքին առևտրի փոխնախարար Զորան Դիմիտրովսկին, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման շուրջ պայմանագրի ստորագրման հավանականությունից, հույս է հայտնել, որ Ադրբեջանի կառավարությունը կհասկանա և ի վերջո կստորագրի խաղաղության պայմանագիրը: Նա ընդգծել է, որ լավ խաղաղության համաձայնությունն այն է, երբ երկու կողմերն էլ գոհ են դրանից։
Մակեդոնացի պաշտոնյան նման տեսակետ է հնչեցրել «Երևանյան երկխոսություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։
Անդրադառնալով Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև առկա քաղաքական երկխոսությանը և ընդհանրապես՝ տարբեր ոլորտներում երկու երկրների ունեցած կապերին՝ Զորան Դիմիտրովսկին նկատեց, որ Հյուսիսային Մակեդոնիան և Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն:
«Դա, առաջին հերթին, վերաբերում է տարածաշրջաններին. գուցե մի քիչ հեռու ենք, սակայն շատ ընդհանուր բաներ ունենք։ Օրինակ՝ երկուսս էլ հին երկրներ ենք։ Մենք պատմություն ունենք. Հայաստանը հնագույն երկրներից է, որն ունի նաև աշխարհի հնագույն լեզուներից մեկը։ Եվ նաև Մակեդոնիան հիշատակվել է Աստվածաշնչում՝ որպես տարածք, որպես տարածաշրջան, որպես Մակեդոնիայի նախկին պետություն, Մակեդոնիայի թագավորություն։ Այսպիսով, մենք ընդհանուր բան ունենք, պատմական կապեր ունենք դեռևս հինավուրց ժամանակներից»։
Զորան Դիմիտրովսկին, այդուհանդերձ, նկատեց, որ հիմա արդեն անհրաժեշտ է խոսել այն մասին, թե ինչն է երկու երկրներին ու ազգերին կապում ժամանակակից կյանքում։
Նրա դիտարկմամբ՝ բոլորին հայտնի է, որ ինչպես Բալկաններն, այնպես էլ Կովկասը տարածաշրջաններ են, որոնք վերջին դարերում շատ էթնիկական լարվածություններ են ունեցել: Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում համաշխարհային հարթակում ու աշխարհաքաղաքականության մեջ, միշտ էլ իր դրսևորումներն է ունենում Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Կովկասում. սրանք այն երեք թեժ կետերն են, որտեղ պատերազմներն ընթանում են։ Դիմիտրովսկու բնորոշմամբ՝ դա տեղի է ունենում, քանի որ տարածաշրջաններում ապրող մարդիկ ունեն տարբեր կրոններ, տարբեր էթնիկ ծագումնաբանություն, իսկ համաշխարհային տերություններն ունեն իրենց շահերը:
«Մենք հույս ունենք, որ այս ամենը կմնա պատմության մեջ, ու այս տարածաշրջաններն՝ առաջին հերթին Բալկանները, Հարավային Կովկասը, Հայաստանը, Վրաստանը, կդառնան խաղաղ, Եվրամիության անդամ կդառնան: Որքան հնարավոր է շուտ մենք պետք է մուտք գործենք Եվրամիություն, դառնանք կառույցի լիիրավ անդամ, որպեսզի մեր ժողովուրդները տնտեսական բարգավաճում ունենան։
Եվրամիության ընդլայնման խնդիրն անվտանգության խնդիր է։ Այսօր մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, թե ինչպես է պատերազմ ընթանում. դա ռուսական դաժան ագրեսիա է։ Իսկ Բրյուսելում կենտրոնացում կա. կարծում են՝ մենք պետք է ընդլայնենք Եվրամիությունը, որպեսզի ապահովություն զգանք: Նաև ես մտավախություն ունեմ, որ եթե պատերազմն ավարտվի, ապա եվրոպական ուշադրությունն այդքան էլ մեծ չի լինի Կովկասի և Արևմտյան Բալկանների վրա։ Այսպիսով, մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունների պատուհանը և Եվրոպայում մեր ընկերներին ուղերձ հղենք, որ վաղուց ժամանակն է՝ նրանք հասկանան, որ այս տարածաշրջաններն անվտանգության, ինչպես նաև տնտեսական բարգավաճման տեսանկյունից կարևոր են Եվրոպայի համար», - մանրամասնեց Դիմիտրովսկին՝ շեշտելով, որ եթե այս տարածաշրջաններում տնտեսական բարգավաճում չլինի, ապա շատ մարդիկ կգնան Եվրոպա՝ որպես ներգաղթյալներ, ինչը կհանգեցնի ճգնաժամային իրավիճակի։
Հաշվի առնելով այս ամենը, Զորան Դիմիտրովսկին կարծում է, որ որքան հնարավոր է շուտ այս տարածաշրջանները պետք է դառնան Եվրոպայի լիիրավ անդամներ։
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի և արտաքին առևտրի փոխնախարարն, անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես կարելի է բնութագրել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը, նշեց.
«Երևանն ու Սկոպիեն պետք է աջակցեն միմյանց։ Մենք ապրել ենք տարբեր տարածաշրջաններում. դուք նախկին խորհրդային երկիր եք, մենք՝ նախկին Հարավսլավիայի երկիր: Երկուսն էլ սոցիալիստական երկրներ են հանդիսացել։ Սրանք կոմունիզմի ժամանակներն էին, կոմունիզմից շատ ժառանգություն կա: Մենք նաև գիտենք, որ դրանք այն ժամանակներում եղել են ավտորիտար ռեժիմներ։ Այդուհանդերձ, այսօր մենք ազատ ազգեր ենք և պետք է համագործակցենք որպես ազատ ազգեր։ Մենք պետք է աջակցենք միմյանց։ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը հիմա մեծ փորձ ունի։ Մենք 2005 թվականից Եվրամիության թեկնածու երկիր ենք, բայց մենք նաև խնդիրներ ունենք, ինչպես Հայաստանն ունի իր սեփական հարևանների հետ։ Դուք խնդիրներ ունեիք, պատերազմ էր ընթանում: Բայց մենք էլ ունենք հարևաններ, որոնք ինքնության խնդիր էին դնում՝ մեր լեզուն ուրանալը, մեր մշակութային տարբերությունները և այլն, որպեսզի արգելափակեն մեր՝ ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ դառնալը։ Մենք դա ինչ-որ կերպ հաղթահարում ենք Եվրոպայից, ինչպես նաև Միացյալ Նահանգներից մեր ընկերների հետ երկխոսության միջոցով»:
Զորան Դիմիտրովսկին հարկ համարեց ընդգծել, որ հատկապես Բալկանյան տարածաշրջանում Միացյալ Նահանգները խաղաղության գործընթացում հիմնական ներդրում ունեցող երկրներից մեկն է։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ավելի շատ, քան Եվրամիությունը, առաջ է մղում այն հարցը, որ Բալկանները դառնան Եվրամիության անդամ:
«Մենք ուզում ենք լինել խաղաղ ազգեր։ Մենք կցանկանայինք լինել տնտեսապես բարեկեցիկ, պահպանել ինքնության, տարածքի ինքնիշխանության մեր իրավունքները։ Ես գիտեմ, օրինակ, որ Հայաստանն էլ է տուժել, շատ է տուժել։ Շատ փախստականներ ունեք վերջին պատերազմից՝ Լեռնային Ղարաբաղից. Հայաստանի համար շատ բարդ է աջակցել նրանց։ Դա բյուջեի խնդիր է, դա կյանքի, մարդկային, համերաշխության և մարդասիրության խնդիր է և դա պատմական հայրենիքի մասին է։ Եվ հիմա խոսքը գնում է այդ մարդկանց՝ այնտեղ ունեցած սեփականության իրավունքի մասին, և նույնիսկ՝ այնտեղ վերադառնալու իրավունքի մասին։ Ես դա հասկանում եմ։ Իհարկե, մենք՝ որպես երկիր, հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, քանի որ մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք աշխարհի բոլոր երկրների հետ։
Հուսով ենք, որ նաև Ադրբեջանի կառավարությունը կհասկանա և վերջապես կստորագրի խաղաղության պայմանագիրը», - ընդգծեց Զորան Դիմիտրովսկին։
Ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ Հյուսիսային Մակեդոնիայի դիրքորոշումը՝ Դիմիտրովսկին շեշտեց, որ Սկոպիեն կցանկանար, որ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ունենար և հուսով է, որ Երևանի և Բաքվի միջև որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կստորագրվի։
«Յուրաքանչյուր կողմ ունի իր շահը, գիտեմ: Բայց ի վերջո դա երկու երկրներում ապրող մարդկանց շահն է։ Ի վերջո, դա երկու երկրների՝ տնտեսական բարգավաճում ունենալու շահն է։ Մենք գիտենք, որ Ադրբեջանն ունի նաև իր սեփական խնդիրները, բայց նրանք ունեն նաև որոշ ռեսուրսներ՝ բնական ռեսուրսներ, նավթ, գազ և այլն։ Սա նավթով հարուստ երկիր է։ Բայց, ի վերջո, շատ կարևոր է, որ նրանք չօգտագործեն այն ուժը, որն ունեն։ Որովհետև մենք՝ որպես Հյուսիսային Մակեդոնիա, նույնպես տուժում ենք նման ուժերից՝ արդեն մեր տարածաշրջաններում այն երկրների կողմից, որոնք ուզում են, որ մենք շարժվենք այնպես, ինչպես իրենք են ցանկանում։ Երկրներ, որոնք ցանկանում են որոշակի գերազանցություն: Այդ գերազանցությունը լավ գաղափար չէ բարիդրացիական հարաբերությունների համար: Ուրիշ ազգի նվաստացումը լավ գաղափար չէ մեր ապագա բարեկամության համար, որովհետև մենք ցանկանում ենք ստեղծել խաղաղության աշխարհ, խաղաղության տարածաշրջաններ: Վաղն իրար թշնամաբար չպետք է նայենք, այլ պետք է նայենք որպես ընկերներ։ Դա անելու համար դիմացինին ստիպողաբար ոչինչ չես կարող պարտադրել և պետք է լսես մյուս կողմին: Պետք է զգույշ լինես և հաշվի առնես մյուս կողմի շահերը», - շեշտեց Զորան Դիմիտրովսկին՝ հույս հայտնելով, որ բոլորն օրերից մի օր կապրեն ավելի լավ աշխարհում։
Նրա խոսքով՝ պատճառը, որ Հյուսիսային Մակեդոնիան ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, այն է, որ այդ կառույցում բոլոր ազգերը հարգված են, ունեն տարածքի ինքնիշխանության իրենց իրավունքը, մշակութային ինքնությունը, կարող են փրկել սեփական լեզուն, մշակույթը, կրոնը և ամեն ինչ:
«Եթե ուժ գործադրես, ապա դա կարող է ժամանակավոր բնույթ կրել: Ի վերջո, եթե դիմացինին նվաստացնում են, դա ընկերություն չէ։ Դա չի կարող խաղաղություն հաստատել: Դա կլինի ընդամենը մեկօրյա հրադադար, ինչին կհաջորդի վրեժը Այնպես որ, լավ խաղաղության համաձայնությունն այն է, երբ երկու կողմերն էլ գոհ են», - եզրափակեց Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի և արտաքին առևտրի փոխնախարար Զորան Դիմիտրովսկին։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով