ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես ավարտում եմ իմ ճառը, արձանագրում՝ ինձ թույլ չեք տվել լիարժեք իրացնելու ճառը, այս դատարանը կողմնակալ դատարան է․ Հրայր Թովմասյան 09/18/2024 12:14 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն ավարտեց պաշտպանական ճառի հրապարակումը՝ արձանագրելով, որ դատարանն իրեն թույլ չի տվել լիարժեք իրացնելու իր ճառը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա նիստում Հրայր Թովմասյանը շարունակել է ներկայացնել պաշտպանական ճառը, որում անդրադարձ է կատարվել նաև գործում առկա ցուցմունքներին, նախագահողը, սակայն, ընդհատել է՝ պահանջելով ճառը ներկայացնել օրենքին համապատասխան։ Ճառի ընթացքում իրավիճակը լարվեց, Հրայր Թովմասյանին դատարանը թույլ չտվեց հայտարարությամբ հանդես գալ։
«Սենց ենք շարունակելու, ես ավարտելու եմ իմ ճառը, եկեք վերջակետ դնենք, վերջացնենք, ինչ եք ուզում ինձնից։ Ի՞նչ պարոն Թովմասյան, թողելու եք ավարտել, թե՝ ոչ»,- ասաց Հրայր Թովմասյանը, ինչին արձագանքելով դատարանը սանկցիա կիրառեց նրա նկատմամբ՝ հայտարարելով նկատողություն։
«Ինչ ուզում եք կիրառեք, հետո՞»,- արձագանքեց Թովմասյանը, ապա շարունակեց՝ ուրիշ բան է ասում, թողեն՝ ավարտեն, ասում է՝ միտումնավոր չեն բերել և ներկայացրել դատարանին վկային, ստացվում է՝ միակ վկան, որ ասել է՝ իրեն տեսել է՝ չկա, այժմ պնդում է, որ հատուկ չկա։
Դատարանը հաջորդիվ կրկին ընդհատեց, հորդորեց՝ ամփոփել ճառը։ Հրայր Թովմասյանն էլ նշեց՝ ավարտում է ճառը, արձանագրում՝ թույլ չեն տվել իրացնել իր ճառը։
«Արձանագրում եմ, որ Դուք ինձ թույլ չեք տվել լիարժեք իրականացնելու իմ ճառը, ես այլևս ասելիք չունեմ, գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ դատարան է, աշխարհում չկա որևէ դեպք, որ վաղեմության ժամկետն անցած գործով մարդուն յոթ ժամ պարտադրեն ճառ հրապարակել և անգամ ընդմիջում չտալ, տասնյակ այլ գործեր հետաձգեն՝ այս գործի համար։ Ինձ հայտնի չէ Ձեր վարքագծի դրդապատճառները, հայտնի կդառնա՝ դատական ակտից հետո։ Դատարանն իր գործողություններով խոչընդոտել, միջամտել է և թույլ չի տվել իրացնել իր ճառը, պետք է ավարտջական ճառում անդրադառնար մի շարք ցուցմունքների, գնահատականների, բայց չի անում, որովհետև դատարանը խոչընդոտում է»,- հայտարարեց Թովմասյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ