ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի հայկական հետքի վերացման ադրբեջանական քաղաքականությունը նոր դրսևորումներ է ստանում՝ մասնակից դարձնելով դիվանագիտական կորպուսին. Գալստյան 09/18/2024 21:56 | Քաղաքական
Ադրբեջանին հաջողվում է մշակութային զտման ու մշակութային ցեղասպանական իր քաղաքականությանն ու քարոզչությանը մասնակից դարձնել նաև դիվանագիտական կորպուսին։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ արձանագրելով, որ Արցախի հայկական հետքը վերացնելու ադրբեջանական քաղաքականությունը նոր դրսևորումներ է ստանում։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներն այսօր այցելել են օկուպացված Դադիվանք, որտեղ 9-րդ դարի հայկական եկեղեցին դիվանագետներին ներկայացվել է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգության» վառ օրինակ։
Տիկին Գալստյանն ընդգծեց, որ ցեղասպան և ագրեսոր Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ծրագրավորված և հետևողական պետական քաղաքականութուն է իրականացնում։
«Ալիևի հրամանագրով անգամ համապատասխան հանձաժողով է ստեղծվել, որը լիազորված է կյանքի կոչել ադրբեջանական վանդալիզմի, ոչնչացման կամ յուրացման քաղաքականությունը։ Օրինակները բազում են։Հիշեցնենք նաև վերջերս Վատիկանում լույս տեսնող L'Osservatore Romano պարբերականում հրապարակված «Քրիստոնեության ակունքներն Ադրբեջանում․ ալբանական առաքելական եկեղեցու հետքերով» հոդվածը, ուր 13դ․ վանական համալիրներ Դադիվանքը և Գանձասարն անվերապահորեն ներկայացվում էին որպես Ադրբեջանի տարածքում գտնվող ալբանական մշակույթի և ալբանական եկեղեցու խոշորագույն դրսևորումներ, իսկ Ադրբեջանը՝ քրիստոնության օրրան է։
Այսպիսի ողբերգական փաստի առաջ ենք կանգնած, որովհետև ապրում ենք բացակա պետության պայմաններում, որի «ղեկավարները» հակադրում են ազգայինն ու պետականը, Հայրենիքն ու Պետությունը»,- նշեց պատգամավորը՝ փաստելով, որ օրվա իշխանությունը մեր Հայրենիք Արցախը պարզապես տվել են թշնամուն, ու թշնամին ինտենսիվորեն յուրացնում է այն՝ հեռակարում ունենալով Հայաստանը։
«Մեր հասարակությունը շարունակում է չգիտակցել ողբերգության և աղետի մասշտաբը...հաջորդ հանգրվանը Հայստանն է։
Ադրբեջանի պետական սիմֆոնիկ օրկեստրի և ազգային երգչախումբի երգացանկում Էրիվանի թուրքական Հանրապետության հիմնն է, որը համեևգային կատարումներ է ունենում․․․:
Նշեմ , որ վերջերս պաշտոնական հարցում էի ուղարկել կառավարությանը՝ ակնկալելով պատասխան ստանալ, թե ՀՀ կառավարությունն ինչ քաղաքականություն կամ ծրագիր է մշակել՝ հակազդելու Արցախում հայկական մշակութային հետքի վերացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը։
Ստացել եմ հրապարակման ոչ ենթակա, ԳԱՂՏՆԻ մակագրությամբ, մի պատասխան ոչնչի մասին․ կառավարության ծրագրային և ռազմավարական նպատակադրումներից ցիտատներով լեցուն․․․
Այդպես էլ չհասկացա, թե վերջինիս գաղտնիությունն ինչո՞ւմ է։
Հայրենազրկումի ճանապարհին՝ քանի դեռ այսպիսին է ՀՀ իշխանությունը», - ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ