ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՆ-ն դատավորին մեղադրում է Վազգեն Մանուկյանի գործը դիտավորյալ ձգձգելու մեջ, բայց դիտավորությունը հավաստող փաստեր չունի 09/17/2024 12:04 | Դատական ռեպորտաժներ
ԲԴԽ-ում մեկնարկել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը։ Ըստ ներկայացված միջնորդության՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է դատախազության հաղորդման հիման վրա՝ Վազգեն Մանուկյանի գործով իբրև դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։
Մասնավորապես, Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Դատավոր Միսակյանը, գործը ստանալով 2021 թվականի մարտին, դատավճիռ է հրապարակել 2024-ի հունիսին։ Նա Մանուկյանին մեղավոր է ճանաչել և դապարտել 400․ 000 ՀՀ դրամի չափով տուգանքի։ Նշենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 4-ի որոշմամբ դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել, որի «մարման» ժամկետը երկու տարի է, հետևաբար, չի բացառվում, որ խնդիր է դրված դատավորի լիազորությունները դադարեցնելու։ Հարցուպատասխանի ընթացքում դատավոր Վահե Միսակյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը հանրային շահի համատեքստում հետաքրքրվել է՝ մեթոդաբանությունից, արդյոք վարույթի հարուցման ժամանակ նախարարությունը հաշվի առնում է դատավորի մասնագիտական հեղինակությունը, ինչին արձագանքելով ԱՆ ներկայացուցիչը նշել է, որ որևէ գործով ԱՆ-ն չի անդրադառնում հեղինակությանը։ Թե արդյոք մյուս գործերով դատավորը տարբերակված մոտեցում է ցուցաբերել՝ ԱՆ ներկայացուցիչը նշեց, թե սա հենց այն գործն էր, որն իր բնույթով այնպիսին էր դարձվել, որ այս գործին պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերվեր։
Արա Ղազարյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ գործը, որով վարույթը հարուցվել է, այժմ բողոքարկվել է, գտնվում է վերաքննիչ դատարանում, արդյո՞ք փոխհատվելիության խնդիր առկա չէ՝ բովանդակային առումով, ինչին ԱՆ ներկայացուցիչը բացասական պատասխանեց, նշեց՝ օրենսգիրքը թույլ է տալիս, Ղազարյանն էլ փաստեց՝ փոխհատելիության հարց կարող է լինել, եթե դատարանը վարքագծի կանոն է խախտել՝ հայհոյել է, բարձր խոսել։ Ըստ Արտյոմ Սուջյանի՝ դատախազության կողմից հաղորդումը ներկայացնելու պահին 18 դատական նիստ էր նշանակված, որից կայացել էր 4-ը, դատական նիստերը նշանակվել են՝ ընդհուպ մինչև չորս ամիս կտրվածքով, նիստերը պետք է առավել կարճ ընդմիջումներով նշանակվեր, որ տպավորություն չլինի, թե ձգձգվում է։ Ըստ ԱՆ-ի՝ դատավորը խուսափել է արդարադատության իրականացումից, կանխամտածված ձգձգել է, ուշադրություն չի դարձվել այն հանգամանքին, որ պետք է քայլեր իրականացներ՝ նիստերը չհետաձգելու։ Սուջյանը նշեց՝ դատարանը դիտավորյալ է ձգձգել որոշ նիստեր, իսկ գործի քննության ողջամիտ ժամկետը խախտվել է կոպիտ անփությությամբ։ Նախարարությունը նաև կասկածի տակ է առել որոշ դատական նիստերի՝ նախապես նշանակված լինելու հարցը, մինչդեռ, դատավորի ներկայացուցիչը նշում է՝ նիստերը պատշաճ նշանակված եղել են։ Հարցադրումների ընթացքում Վահե Միսակյանը հետաքրքրվեց՝ արդյոք պատկերացնում են դատարանների ծանրաբեռնվածության պայմաններում, չնախատեսված խնդիրների առկայության դեպքում, օրինակ՝ բերման ենթարկելու որոշումներե պատշաճ չեն իրականացվում, կալանավորներին չեն ներկայացնում դատարան և այլն, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեծղում։ Նախարարության ներկայացուցիչն էլ արձագանքեց՝ չեն ցանկանում թույլ տալ՝ ծանրաբեռնվածությունը որպես պատրվակ օգտագործելու, հաճախ հաղորդումներին ընթացք չեն տալիս՝ հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը, բայց դա ոչ բոլոր դեպքերում է այդպես։
«Գտնում ենք, որ եթե այս մակարդակի ուշացումներ է, ուրեմն խնդիրը դատավորի մեջ է»,- հայտարարեց Սուջյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ