ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի դիրքորոշումները ցույց են տալիս, որ Խաղաղության պայմանագրի հարցում հավասարակշռված բովանդակությամբ առաջընթաց որևէ կերպ չի նշմարվում. Հակոբ Բադալյան 09/17/2024 21:11 | Քաղաքական
Ես չէի համաձայնի տեսակետի հետ, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները փակուղում են, քանի որ տեսնում ենք, որ ինչ-որ հարցեր կան, ինչ- որ համաձայնություններ լինում են, օրինակ սահմանազատման -սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի հայտարությանը, թե Ադրբեջանն անընդունելի է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի դեռ Հայաստանը չի փոփոխել Սահմանադրությունը՝ նշանակում է, որ բանակացությունները փակուղում են։
«Եթե խոսում ենք բուն Խաղաղության պայմանագրի մասին, ապա ակնհայտ է, որ կողմերի դիրքորոշումները մոտեցել են բավականին իրարամերժ մի կետի և Ադրբեջանի դիրքորոշումները, այո, ցույց են տալիս, որ Խաղաղության պայմանագրի հարցում առաջընթացի հեռանկար, եթե խոսքը հավասարակշռված բովանդակությամբ առաջընմթացի մասին է, որևէ կերպ չի նշմարվում»։
Հաջիզադեն այսօր տեղի ունեցած ասուլիսում կրկին նշել է, որ պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է, բայց, այդուհանդերձ, հայտնի թեզ կա, ըստ որի՝ քանի դեռ պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված չեն՝ ոչինչ համաձայնեցված չէ, ինչին արձագանքելով Բադալյանը ասաց, որ սա արդեն դիրքորոշումների հարց է։ «Կողմերը կարող են պայմանավորվել այդ սկզբունքի շուրջ կամ կարող են պայմանավորվել համաձայնեցված կետերով առաջ գնալու շուրջ։ Հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը առաջնորդվում է այս տարբերակով՝ քանի դեռ ամեն բան համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ։ Սա բացատրվում է նրանով, որ Ադրբեջանի համար առանցքայինը հենց այն է, որ Հայաստանը էապես զրկվի սուբյեկտայնությունից։ Սահմանադրության փոփոխությունը, օրենսդրության հետ կապված այլ փոփոխություններ՝ դրանք հենց այդ նպատակին են միտված ու, բնական է, որ եթե այդտեղ չկա համաձայնություն, Բաքուն այդտեղ չի ստացել համաձայնություն, ապա իր համար Խաղաղության պայմանագիրը չունի որևէ այլ իմաստ»։
Դիտարկմանը՝ Ադրբեջանը Սահմանադրությունը նույնպես տարածքային պահանջներ է պարունակում ՀՀ-ի նկատմամբ, սակայն Փաշինյանը այս մասին հիշատակելով ասում է, որ ինքը չի պահանջում՝ Ադրբեջանից սահմանադրություն փոխել՝ Բադալյանն ասաց, որ Հայաստանի տեսակետի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել ուժերի բալանսի փոփոխությամբ։
«Հիմա արդյո՞ք տեղի է ունենում այդ առումով փոփոխություն՝ շատ բարդ է գնահատել, բայց մենք տեսնում ենք, որ Երևանը իր մոտեցումները փոխում է արտաքին քաղաքական միջավայրի տեսանկյունից։ Սա վերաբերում է Փաշինյանի վերջին հայտարարություններին, օրինակ, ՌԴ-ի դիրքորոշումը, ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու որոշումը։ Հիմա սա նշանակո՞ւմ է, որ այս միջավայրում կարող է տեղի ունենալ Երևանի որևէ նոր հնարավորություն տվող բալանսի փոփոխություն։ Սա դիտարկումների շարքից է, բայց Երևանի մոտեցումները ոչ թե ցանկությունների վրա կարող են հիմնված լինել, այլ ամեն բան կախված է հնարավորություններից, կփոխվի՞ հնարավորությունների դաշտը Երևանի համար՝ դա կբերի մոտեցումների փոփոխության, եթե ոչ՝ մոտեցումները կմնան նույնը»,- եզրափակեց մեկնաբանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ