ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում՝ հյուր, Արցախ վերադարձն՝ անիրատեսական 09/17/2024 17:04 | Վերլուծություններ
Այս մտքերը հիշեցնում են Աղասի Այվազյանի «Լացի այգին» Նիկոլի վկաներն այսօր արդեն ոչ միայն նիկոլի, այլև՝ ալիևի հրահանգները կատարողներն են: ՈՒ նրանք բոլորը վախենում են արցախցիների՝ Արցախ վերադառնալուց։ Ինչու՞։ Այդ ի՞նչ մահացու վախ է, որ յուրաքանչյուրն ըստ վերևից իջեցված հանձնարարականի, ամեն օր մի անհեթեթ միտք է բխեցնում, մակաբերում, արտածում իր տմույն հոգուց․․․
Արցախի Հանրապետության անկախության օրվանից՝ սեպտեմբեր 2-ից հետո քպականների շրջանում հույժ իրարանցում է՝ վերից վար բոլորը «սեփական» տեսակետն են սկսել հայտնել՝ արցախցիների՝ Արցախ վերադառնալու համատեքստում։ Ընդ որում, բոլորը խոսքը մեկ արած՝ «քպ» գուրուի թելը թելելով՝ անիրատեսական են համարում արցախցիների՝ ծննդավայր վերադարձը։
Մեկն ասում է՝ նրանք պիտի Հայաստանում ինտեգրվեն և ապրեն։ Մյուսն ասում է՝ իսկ ինչու՞ այդքան միանգամից վեր կացան ու եկան, որ հիմա էլ ուզում են գնան։ Եվս մեկը՝ այդ նիկոլավկաներից, ասում է, թե՝ արցախցիները Հայաստանում իրենց հյուրի նման պիտի պահեն։ Ի՞նչ է նշանակում սույնի տվյալ միտքը։ Այսինքն, Արցախն՝ անիրատեսակա՞ն է, Արցախը՝ փակ է, իսկ Հայաստանում՝ հյու՞ր․․․
Աղասի Այվազյանը 40-ականների հայրենադարձության շրջանի մասին պատմող՝ բացառիկ ուժեղ մի պիես ունի՝ «Լացի այգին»՝ աշխարհի տարբեր երկրներից Հայաստան- երազը սրտում փայփայած՝ Հայրենիքի հողին ոտք դրած հայ մարդու ճակատագրի մասին։ Խոսելով այդ գործի մասին նա ասում է՝ « Այդ թվականների Հայաստանն ահավոր էր։ Երբ այսօր մեծ պաթոսով խոսում են մտավորականության ոչնչացման մասին, ես զարմանում եմ՝ մի՞թե մոռացել են 37 թիվը, 46-47 թվականները։ Արտագաղթը սկսվեց ներգաղթից։ Այն մեր պատմության մեջ ամենասոսկալի երևույթն է, մեր ոչնչացման համահավաք գործողությունը։ 47-ի ներգաղթն էր՝ հավաքում էին ամբողջ հայությանը։ 49-ին արդեն աքսորն էր ծրագրված, որ իրականացրին Բերիան և Բաղիրովը՝ Ստալինի հովանավորությամ։ Բերում էին հայերին, որ հետո՝ ցրեն։ Մենք դրսի համար հավաքական անուն ունենք՝ հայ, այստեղ, ներսում ենք իրար միս ուտում»։
Աղասի Այվազյանի այս խոսքերը մի՞թե չեն համընկնում արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ ալիևանիկոլական պայմանավորվածությամբ Արցախի հայաթափման նողկալի ծրագրին։
Ծրագիր, որի մասնակիցն ու քաջալերողն էր այսպես կոչված՝ քաղաքակիրթ աշխարհը․․․ Որոշներն էլ՝ առնվազն՝լուռ ու անտարբեր հետևողը․․․
Ոչ բարով երբեմնի փոխնախարար կա, քաղպայմանագրի երեսփոխան՝այսօր, որն, ըստ էության, արտագաղթի ճանապարհ է ցույց տալիս արցախցուն․․․ Հայ մարդուն Հայաստանում հյուր է անվանում՝ այնպես, ինչպես 40-ականների միլիցիայի լեյտենանտ Անդոն ու նրա սև վերարկուավոր միլիցիոները, գաղտնի գործակալները, որ Լենինի հրապարակի հարակից այգում, նստարանների վրա քնող-արթնացող հունահայից ու սիրիահայից, ֆրանսահայից ու բուլղարահայից, պոլսահայից ու ամերիկահայից ամենօրյա ռեժիմով գումար էին շորթում՝ այգու նստարաններին կուչ եկած քնելու համար, թեպետ մինչ Հայրենիք գալը բնակարանների բանալիներ էին խոստացել․․․
Իսկ՝ Հայրենիքում Մասիսին նայելը՝ հայացքն արտասահման հառել, ազգային երգեր երգելը՝ դաշնակցական-նացիոնալիստ՝ այն օրերին սարսափելի որակումին արժանի, «թուրք» բառն արտաբերելն էլ՝ ահ ու դողի, «Լացի այգուց» վտարման համազոր բաներ էին սովետական միլիցիոների և նրանց հետ գործակցող խուժանի համար՝ Լայնեզր գլխարկ դնելն իսկ՝ մահվան նշան․․․
Հայտնի «եռյակի» ծրագիրը ազգային տեսակը ոչնչացնելն էր․․․
Մեր օրերում ստալինյան տարիների հայահալած ծրագրերը վերակենդանացնող, մարդկայինից հեռու «սորտի» բջիջները չեն մեռել, ապրում են և ցայտուն արտահայտվում թշնամական ծրագրերին լծված հակահայ տեսակներում։
Ասացեք խնդրեմ, այսօր Հայաստանում այդ՝ ազգային ողբերգություն համարվող տեսակը չէ՞, որ արցախցի հային «հյուր» է անվանում Մայր Հայրենիքում․․․
Արցախ վերադառնալն էլ՝ անիրատեսական․․․
Ասել է՝ «Լացի այգին» այսօր էլ կա․․․
Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից