ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեղի է ունեցել “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի առաջին տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը 09/17/2024 11:24 | ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի առաջին տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտական համայնքի ներկայացուցիչներ: «Իմ Քայլը հիմնադրամը “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրն իրականացնում է 2022 թվականից: Ակնկալիքը՝ քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի բնագավառում առաջատար գիտելիքներով օժտված մասնագետների առկայությունն է, որոնք կինտեգրվեն միջազգային գիտական համայնքում, կդառնան բարձրորակ մասնագետներ և Հայաստանը կվերածեն տարածաշրջանային գիտակրթական կենտրոնի: Կրթական ծրագրի ավարտին ուսանողները ստանում են մագիստրոսի գիտական աստիճան և դիպլոմ, որը լիցենզավորված է ԿԳՄՍ նախարարության կողմից:
«Մենք այսօր հավաքվել ենք նշելու մեր հաջողություններից մեկը՝ 1.5 տարի առաջ մեկնարկած «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա» մագիստրոսական ծրագրի առաջին փուլի ավարտը և մեր առաջին խմբի շրջանավարտների դիպլոմների հանձման արարողությունը», - բացման խոսքում նշել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը:
Հայաստանի զարգացման կարևորագույն հիմնասյունը մարդն է, որն ապրում ու ստեղծագործում է ՀՀ-ում, և համահայկական ողջ ներուժը, որը համախմբված կլինի Հայաստանի պետականության և դրա ուժեղացման գաղափարի շուրջ՝ իր ելույթի սկզբում ասել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Մեր ծրագրերից մեկը “Quanta”-ն էր, որը գալիս էր առաջարկելու ուսանողներին նոր հնարավորություններ՝ ապագայի տեխնոլոգիաների ոլորտում: Ես կդժվարանամ ներկաներից ավելի լավ նկարագրել, թե որքան կարևոր են քվանտային տեխնոլոգիաները, համակարգիչները, ներկայի և ապագայի տեխնոլոգիաները մեր կյանքում: Մենք ապավինում ենք մարդու նորարար մտքին և համարում ենք, որ այս տարիների աշխատանքը մեծ ներդրում է ձեր ապագայում, մեծ ներդրում է ձեր մասնագիտության մեջ, որովհետև մասնագիտական բարձր գիտելիքներ ու կարողություններ ունեցող մարդն է, որը կերտելու է Հայաստանի ապագան»,- ընդգծել է ՀՀ ԲՏԱ նախարար, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Ոլորտի առաջատար մասնագետները մինչև ծրագրի մեկնարկը կարևոր հարց էին քննարկում, լուծում փնտրում՝ ի՞նչ անել, որ երիտասարդ գիտնականները ոչ թե հեռանան Հայաստանից, այլ մնան Հայաստանում, և հակառակը, նրանց կրթելու համար աշխարհի տարբեր ծայրերից անվանի պրոֆեսորներ գան և դասավանդեն նրանց այստեղ՝ Հայաստանում, ծրագրի գաղափարի ձևավորման ընթացքն է ներկայացրել “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը: Հենց այդ ժամանակ էլ որոշել են հիմնել “Quanta”-ն, քանի որ գիտակցում էին՝ այսօր տեխնոլոգիական հեղափոխություն է տեղի ունենում, և դա քվանտային ֆիզիկան է:
«Նշեմ, որ այն ժամանակ, երբ ներկայացնում էինք մեր մտքերը, ստացանք առանձնահատուկ վերաբերմունք և ուշադրություն տիկին Աննա Հակոբյանից և շատ կարևոր էր, որ աջակցությունը կար ու ծրագիրը սկսեց իր աշխատանքը: Առաջին ընդունելությունը շատ հաջող եղավ: Մեր ուսանողները սկսեցին աշխատել գիտական թիմերի շրջանակներում և արդեն հաջողություններ կան՝ ամսագրերում տպագրված մի քանի աշխատանքներ, նոր ստարտափներ: Ընթացքը շատ հաջող է, և ես կարծում եմ, որ տարիներ հետո շոշափելի արդյունք կունենանք»,- մանրամասնել է “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը:
Շնորհավորական տեսաուղերձներ էին հղել “Quanta” ծրագրի հրավիրյալ դասախոսներ Դավիթ Բլաշկեն (Լեհաստանի Վրոցլավի համալսարան), Դմիտրի Ֆիրսովը (Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան պոլիտեխնիկական համալսարան), ելույթներ են ունեցել ծրագրի հայաստանաբնակ դասախոսներ Արամ Պապոյանն ու Խաչատուր Ներկարարյանը, ընդգծել են ծրագրի կարևորությունն ու արդիականությունը: Հյուրերի շարքում էր նաև քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի հրավիրյալ դասախոս Կլոդ Լերուան (Բուրգունդիայի Ֆրանշ-Կոմտե համալսարան (Ֆրանսիա)): Պրոֆեսոր Լերուան նշել է, որ Հայաստանի հետ գործակցում է մոտ 20 տարի: Իր ուսանողներին դիմելով՝ ընդծել է, որ նրանց ֆիզիկա սովորեցնելը մեծ հաճույք էր:
«Ուսանողները շատ լավն էին, նրանք արեցին հնարավորը, և ես՝ նույնպես: Հուսով եմ, որ դուք կշարունակեք մասնակցել միջազգային տարբեր ծրագրերի, որոնք շատ կարևոր են: Միջազգային համագործակցությունը, կարծում եմ, ամենաարդյունավետն է: Շնորհակալ եմ, որ եղել եք իմ ուսանողները», - նշել է քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի հրավիրյալ դասախոս Կլոդ Լերուան:
Շնորհավորական խոսք է հղել ուսանողներին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Այն, որ այսօր “Quanta”-ի շրջանավարտներից շատերը զբաղվում են գիտությամբ և ունեն գրանցած հաջողություններ, խոսում է ծագրի հաջողած լինելու մասին՝ ընդծել է Ժաննա Անդրեասյանը:
«Դուք ցույց եք տալիս, թե ինչպես կարող են կրթական նման ծրագրերը ճանապարհ բացել հրաշալի երիտասարդների համար, որոնք բազում գաղափարներ, նախաձեռնություններ ունեն և մեր աջակցությունն է ընդամենը, որ օգնում է նրանց առաջ շարժվել: Հույս ունեմ, որ մենք տեսնելու ենք ձեր երազանքների իրականացումը, որոնք բերելու են մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը: Անձնապես ուրախ եմ, որ մեր շրջանավարտների շարքում այսքան աղջիկներ կան: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ԲՏՃՄ կրթույթունը սեռ չի ճանաչում»,- եզրափակիչ խոսքում շեշտել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
“Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրը կշարունակի գործել, երրորդ փուլն արդեն կիրականացվի ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի հետ համատեղ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից