ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վրաստանում բարդ ընտրություններ են սպասվում, Հայաստանի համար ռիսկերը կարող են ավելանալ 09/17/2024 21:56 | Քաղաքական
Մեր հարևան երկրում՝ Վրաստանում, բարդ ընտրություններ են սպասվում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ նշելով, նկատի ունի ոչ միայն հենց ընտրական պրոցեսը, այլև միջավայրը։
Նրա արձանագրմամբ՝ այսօր Վրաստանում կա ձևավորված բևեռացում, դրանք հիմնականում երեքն են՝ իշխող ուժը, մյուսը ձևավորվել է Սահակաշվիլու շուրջ, պայքարին միացել են նաեւ այլ ուժեր, նաեւ Վրաստանի նախկին վարչապետը, որոնց միջեւ այս պահի դրությամբ ընթանում են բանակցություններ, եթե իրենք կոալիցիոն ուժ ձևավորեն, հնրավոր է կարողանան հիմնական խաղացողներից բավական ձայներ տանել։
Վրացագետի կարծիքով՝ Վրաստանի իշխանությունները ներկայումս որոշ չափով Արևմուտքի կողմից ճնշման տակ են, նույնիսկ արդեն Վրաստանում տեղեկություններ են շրջանառվում, որ ԵՄ-ում որոշում կա ընտրություններից հետո վերանայել վիզայի ռեժիմը։
Ճիշտ է,այլ աղբյուրներ նաեւ հերքում են այս տեղեկությունը, բայց դրանց շրջանառության մեջ հայտնվելը, ըստ փորձագետի, նշանակում է, որ ընտրությունների հետո իրավիճակը կախված է լինելու դրանց արդյունքների նկատմամբ արևմուտքի դիրքորոշումից։ Այսինքն՝ ընտրությունների արդյունքները չընդունելու դեպքում ԵՄ-ի կողմից կարող է նաեւ վերականգնվել վիզայի ռեժիմը, ինչը բավականին լուրջ հարված կլինի այսօրվա իշխող կուսակցությանը և կարող է հիմք հանդիսանալ նոր ընտրական պրոցեսների համար։
«Բարդ շաբաթներ են սպասվում թե՛ իշխող կուսակցության, թե՛ ընդդիմության, ինչպես նաև տարածաշրջանի համար»,- նշեց Ջոնի Մելիքյանը՝ ավելացնելով, որ, ի վերջո, ստատուս քվոն, որը մինչ այդ Վրաստանի մասով կար, հետևյալն էր՝ կայուն վատ հարաբերություն ՌԴ-ի հետ, բայց այդ ամենը չէր անդրադառնում տնտեսական համագործակցության վրա, մյուս կողմից եվրոատլանտյան քաղաքականություն էին վարում և պրոցես կար։ Այս ստատուս քվոն նաև Հայաստանի մասով էր ձեռնտու, քանի որ հնարավորություն էր տալիս արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման։ Այսինքն՝ մի կողմից արևմուտքի հետ խորացնելու հարաբերությունները, մյուս կողմից Լարսի հետ կապված խնդիրներ չունենալ, Վրաստանի տարածքով ելք ունենալ դեպի ՌԴ շուկա։
Վրացագետի փոխանցմամբ՝ այս ամենը աշխատում էր, սակայն այսօր արևմուտքի հետ Վրաստանի խնդիրները, հնարավոր այլ փոփոխությունները նաև հնարավոր է սահմանափակող ազդեցություն ունենալ Հայաստանի համար, պատճառ դառնան տարբեր հետընտրական բացասական գործընթացներ, որոնք կարող են ապակայունացնել Վրաստանի ներքաղաքական կյանքը։
«Պարզ է, որ Հայաստանի շահերից է բխում կայունությունը Վրաստանի ներսում», - արձանագրեց Ջոնի Մելիքյանը։ Ըստ նրա՝ լավագույն սցենարը մեզ համար կլինի այն, որ Վրաստանում տեղի ունենան նորմալ ընտրություններ, որի արդյունքում ձևավորվի հաղթող ուժի կառավարություն, եւ մնա նախկինում ձեւավորված համագործակցությունը արևմուտքի հետ, ինչպես նաեւ, ՌԴ նկատմամբ ունենալով տարածքային խնդիրներ, չգնալ հավելյալ լարվածության։
«Նման դեպքում Հայաստանը կունենա հնարավորություն ևս մոտ 4 տարի դիվերսիկացման քաղաքականություն վարել ու պահել տնտեսական հարաբերությունները։Վատագույն սցենարը կլինի ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը, ինչը ամերիկյան ընտրությունների նախաշեմին եւ ուկրաինական ճգնաժամի ֆոնին կարող է ավելի ոգևորել հարևան պետություններին՝ Ադրբեջանին ու Թուրքիային։
«Ռիսկերը կարող են շատանալ»,- ընդգծեց փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ