Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփել սեփական դագաղի վերջին ու վճռական մեխը. Արշակ սրբազանի քարոզը 09/15/2024   15:38  |  ԼՐԱՀՈՍ

Համակերպվել մեղքի ու սխալի հետ՝ նշանակում է կորցնել դեպի Խաչ տանող ճամփան։Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփել սեփական դագաղի վերջին ու վճռական մեխը: Խաչվերացի տոնի առթիվ իր քարոզում հայտարարել է Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Նա իր քարոզում նշել է`

Այսօր սպասված օր է` Տիրոջ Սուրբ Խաչի Վերացման տոնը. իրադարձություն, որը՝համաժողովրդական իր տարողությամբ, առանձնակի ջերմություն ու ներշնչանք է հարուցանումհոգևոր և ազգային մեր կյանքում: 

Այս օրերին համընդհանուր հանգստություն ու սրբություն է, կարծեք, իջնում մարդկանցհոգիներին: Սուրբ Խաչի Վերացման այս տոնին մեր մտքերը ևս վերանում են դեպի երկինք, մերհայացքները՝ մխրճվում պատմության խորքերը. վերապրում ենք Սուրբ Խաչի նվիրագործմանսուրբ հիշատակները:

Շուրջ 2000 տարիներ առաջ էր, երբ հեթանոսաց Առաքյալ Պողոսը Փոքր Ասիայի Գաղատիա քաղաքի նորադարձ քրիստոնյաներին ուղղած իր նամակում անվիճարկելի համոզվածությամբ հայտարարում է. «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր ՀիսուսՔրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ. 6.14):

Աշխարհի մարդկանց համար խիստ տարօրինակ է Պողոս Առաքյալի պարծանքը։ Ինչպե՞սկարելի է պարծենալ փայտե գործիքով: Հին աշխարհում հույները պարծենում էին իրենցարվեստով ու գիտությամբ, հռոմեացիներն իրենց խիզախությամբ ու հզորությամբ, մինչդեռքրիստոնյաների համար պարծանք դարձավ ընդամենը Խաչը. մի գործիք, որ ծառայում էրընդամենը մահվան դատավճիռներ իրագործելու համար:

Այո, անհաղորդ մարդկանց տարօրինակ է թվում Քրիստոնյաների Խաչի պարծանքը։Արդարև՛, տարօրինակ կթվա, եթե Տիրոջ խաչելության և մահվան պատկերները հասկացվենորպես պատմական լեգենդի դրամատիկ դրվագաշարեր, մինչդեռ Խաչը այն ամենն է, ինչբնութագրում է Քրիստոնեությանը: Խաչն ամբողջացնում է Աստծու Որդու անմեկնելիզոհաբերությունը հանուն մարդկության: Սուրբ Խաչն Աստվածորդու տառապանքն է, Նրաչարչարանքները, Նրա կրած կամավոր զրկանքներն ու նվաստացումները, Նրա մահը և, վերջապես, Նրա Հարությունը:
Այսպես է, որ Քրիստոնյայի կյանքը Խաչի ճամփորդություն է, Քրիստոնյայի կյանքըանհոգնաբեկ նմանություն է Քրիստոսի կերպարին: Չկա Խաչ՝ չկա Քրիստոնեություն, չկա Խաչիճանապարհ՝ չկա քրիստոնեական կյանք:

Քույրեր և եղբայրներ,

Մենք ամենքս թերանում ենք առ Խաչն մեր ճամփորդության մեջ, մեզ ծանր է թվում մեզ վիճակված բեռը, մենք կքում ենք Աստծու և մարդկանց հանդեպ մեր սերն արտահայտելուհանձնառության ներքո: Տկարանում ենք ու ընկրկում, քանի որ փշոտ է Խաչի ճամփան։ Այնընդգրկում է մեր կյանքի ողջ տարողությունը, այն փոխզիջումներ չի՛ ճանաչում․ ՔրիստոսիԽաչով պիտի շաղախված լինեն մեր մտքերը, հունցված՝ մեր խոսքերը, և դրոշմված՝ մեր գործերը:

Դժվար չէ՞ արդյոք Խաչը դարձնել առանցք մեր մտքի, մեր խոսքերի ու գործերի: Արդարև՛, դժվա՛ր է, չափազա՛նց դժվար: Աղոթախոս Նարեկացին անգամ իր ողջ սրբության ևաստվածպաշտության մեջ խոստովանում է․

«Չեմ դադարելու դարձյալ դատելուց դատապարտյալիս,
Եվ քարկոծելու անձս հանցապարտ դառը խոսքերով,
Իբրև չարագործ անհամոզելի, փրկությունից զուրկ»,
Ս. Գրիգոր Նարեկացի« Մատյան ողբերգության», (Բան Է)


Սրբության առջև մեղապարտի զինաթափվածության նույն հառաչանքով է Աստծուն դիմում նաև Ներսես Շնորհալի Սուրբ Հայրապետը՝ խոստովանելով սեփական մեղքերը․

«Քննող գաղտնեաց, մեղանչեցի Քո առջև կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, թողությո՛ւն շնորհիր մեղավորիս, քանզի ծնունդիցս մինչև այսօր մեղանչել եմ Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով», (Ս. Ներսես Շնորհալի, «Հաւատով խոստովանիմ», (Ը 8)):

Լինել Խաչի ճամփորդ՝ չի նշանակում լինել հրեշտակ և կամ անմեղ։ Լինել Խաչակիր՝ չինշանակում ունենալ մաքրամաքուր անցյալ ու անարատ համբավ: Լինել Խաչի ճամփորդ՝նշանակում է լինել մարտիկ մեղքի դեմ պայքարում, նշանակում է երբեք չհամակերպվել մեղքի ուհանցանքի հետ, նշանակում է ամեն օր ու ամեն ժամ ջանալ ձերբազատվել մեղքի, հանցանքիպատանդառությունից, նշանակում է ընկնելուց հետո միշտ ձգտել վեր կենալ, կքելուց հետո ուղղել կորացած մեջքը, մեղանչելուց հետո չմթագնել սուրբ դառնալու տեսիլքը։

Համակերպվել մեղքի ու սխալի հետ՝ նշանակում է կորցնել դեպի Խաչ տանող ճամփան։Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփել սեփական դագաղի վերջին ու վճռական մեխը: Աստված մեզ չի՛ դատապարտելու միայն նրա համար, որ մենք մեղավոր ենք։ Մենքդատապարտված ենք լինելու միայն մեկ պատճառով՝ որ չե՛նք ձգտել հաղթահարելու մեղքը, չե՛նք ջանացել ընթանալու Խաչի ճանապարհով, մեղքից հրաժարմա՛ն ճանապարհով, մաքրագործմա՛ն ճանապարհով, և վերջապես չենք ջանացել ընդառաջ գնալու Աստուծո շնորհին,  որո՛վ կարող էինք միայն սրբանալ ու փրկվել, ինչպես ասում է նույն Առաքյալը՝ աներկբա հավատով․«Փրկությունը ձեզնից չէ, այլ Աստծու պարգևն է» (Եփես․ Բ 8)։

Քույրեր և եղբայրներ,

Մեր ժողովուրդը դարեր շարունակ Խաչի ճամփորդ է, նրա երկարատև ճամփորդությունըուղեկցվել է ճակատագրական փորձություններով՝ այնպիսի մարտահրավերներով, երբ անհնարինէ թվացել անգամ կյանքի շարունակությունը: Փառք Բարձրյալին՝ հակառակ բոլորփորձություններին՝ մեր Խաչի ճամփան շարունակվում է նաև 21-րդ դարում: Մենք շարունակումենք պայքարել մեղքի ու սպառնալիքների դեմ, դիմակայել գոյաբանական վտանգներին: Թվում է,սակայն, թե մոլորվել ենք մենք Խաչի ճամփորդության մեջ: Թվում է, թե այլևս Խաչը չէ, որովպարծենում ենք մեր կյանքի ճանապարհին:

Կենդանի Աստծու պաշտանմունքը փոխարինվում է մարդկանց հանդեպ երկրպագությամբ, հոգին խոնարհեցվում է մարմնի առջև, ինքնությունը զոհաբերվում է բարեկեցությանը,ազատությունը՝ դարձվում պատրվակ ամենաթողության, և աթոռապաշտությունը անփույթ ու անարվեստ ձեռնածությամբ փաթեթավորվում հայրենասիրությամբ ու սկզբունքայնությամբ: Սա չէԽաչի պարծանքը, սա չէ Խաչի ճանապարհը:
Սա ճանապարհն է ինքնաոչնչացման, սա ճանապարհն է ինքնաաստվածացման ուճանապարհը՝ կռապաշտության: Անհնար է գտնել Աստծուն՝ առանց Խաչի ճամփան բռնելու։Անհնար է ճանաչել Քրիստոսին՝ առանց խաչելությունը վերապրելու: Անհնար է հասնելերջանկության՝ առանց Աստծուն ձգտելու: Երջանկությունը դրախտի վերհուշն է աշխարհայինկյանքում: Հնարավոր չէ հասնել երջանկության սեփական ինքնությունն ուրանալու ճանապարհով, հնարավոր չէ երջանկության հասնել ամենօրյա խարդավանքներով ու բռնություններով, այլոցնկատմամբ առավելություն հաստատելու մոլուցքով:

Քույրեր և եղբայրներ,

Մենք կոչված ենք համերաշխության, կոչված ենք միաբանության, բայց այնպիսիհամերաշխության ու միաբանության, որի ամրոցի աշտարակներին ծաղկում է  Խաչը և երկրպագվում Խաչյալը: Չկա համերաշխություն՝ առանց հոգևոր, բարոյական ու գաղափարականընդհանրության: Երբ Համերաշխությունն ու Միաբանությունը նոսրանում են և սերը ցամաքում, ծնվում է Հանդուրժողականությունը․ մի բան, որ անսեռ է և անգույն, Հանդուրժողականությունը, որ եղբայրն է Անտարբերության, բայց անպատկառ համառությամբ ձգտում է բազմել Սիրո գահավորակին։

Խաչի ճամփորդը անհանդուրժող է մոլության հանդեպ, անհանդուրժող վնասարարության ևհայրենաքանդումի հանդեպ։ Արդ, վերադառնանք Խաչի ճանապարհ, մարտնչենք մեղքի ուհանցանքի, ոչնչացման ու արհավիրքի դեմ։ Խաչը դարձնենք մեր պարծանքն ու պատվարը, հրաժարվենք մահաբեր դեղատոմսերից, ձերբազատվենք պարտադրվող կեղծ ընտրություններից։Խաչի հանդեպ հանձնառությունն ու պատասխանատվությունն են քրիստոնյայի կյանքիառանցքը։ Այսպես պիտի ապրենք մեր կյանքը, և, ձայնակից մեր սրբազան հայրերին, ՊողոսԱռաքյալի նման ի լուր աշխարհի հայտարարենք․ «Քա՛վ լիցի, որ մենք պարծենանք այլ բանով, քան Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:25 15/09/2024  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազին
10:00 15/09/2024  |  ԼՐԱՀՈՍԱյս տարի խաչվերացի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Աստվածածին եկեղեցի է տեղափոխվել Սուրբ Խաչի մասունքարանը
13:49 12/09/2024  |  ԼՐԱՀՈՍՄայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունների նախապատրաստական աշխատանքները ամփոփման փուլում են. Կաթողիկոս
08:23 12/09/2024  |  Մամուլ10 հազար դրամանոց սրբապղծություն՝ ընդդեմ հայ առաքելական եկեղեցու․ «Ժողովուրդ»
12:08 10/09/2024  |  ԼՐԱՀՈՍՄայր Աթոռին ընծայաբերվեց Սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու մասունքը
15:55 08/09/2024  |  ԼՐԱՀՈՍՀայ Առաքելական Եկեղեցին տոնում է Տիրամոր ծննդյան օրը
15:11 08/09/2024Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել
10:17 08/09/2024  |  ԼՐԱՀՈՍՄայր տաճարը կվերաօծվի և կբացի դռները
17:13 06/09/2024  |  ԼՐԱՀՈՍՇուշիի «Վարանդա» մանկապատանեկան երգչախումբն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
17:04 02/09/2024  |  ԼՐԱՀՈՍՍուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը

Արխիվ

[]