ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պաշտպանության կողմը նիստերի ձգձգման մաստեր կլաս է ցույց տվել»․ Գագիկ Խաչատրյանի գործով դատախազ 09/13/2024 15:08 | Դատական ռեպորտաժներ
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատչյանի գործով դատական նիստը, քննարկվող հարցը՝ կրկին առողջական վիճակով պայմանավորված Խաչատրյանի բացակայությունը։
Նշենք, որ Խաչատրյանների վերաբերյալ գործը 4,5 տարի քննվելուց հետո վերսկսվել է, քանի որ նախագահող Արթուր Մկրտչյանը թոշակի է անցել։ Գործը վերամակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Մուրադյանին, որի որոշմամբ քրեական գործն, ըստ ընդդատության, տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, այժմ գտնվում է դատավոր Գիվի Հովհաննիսյանի վարույթում։
Այսօր դատական նիստում ներկայացել են գործով վկաները՝ փորձագետները։ Մեղադրող Գևորգ Սարգսյանը պետք է հրապարակեր մեղադրական եզրակացությունը, սակայն՝ քննարկման առարկա դարձվեց Խաչատրյանի բացակայության հարցը։ Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի, շտապօգնության բրիգադը չի կարողացել նրան ներկայացնել դատարան։ Մեղադրողը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Խաչատրյանի բացակայությամբ քննություն իրականացվել չի կարող, սակայն, հաշվի առնելով, որ սա առաջին դեպքը չէ, նախկինում ևս Խաչատրյանը կամ չի ներկայացել, կամ առողջական վիճակով պայմանավորված հետաձգվել են նիստերը, ուստի, ցանկանում է միջնորդությամբ հանդես գալ՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին՝ պարզելու, թե արդյոք նա կարող է մասնակցել նիստերին, թե՝ ոչ, նրա բացակայությամբ կարող է քննարկվել միայն այդ հարցը։ Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ նշեց՝ գտնում է, որ հնարավոր է Խաչատրյանի բացակայությամբ փորձագետներին հարցաքննել, հնարավոր է դատական նիստը շարունակել այդ առումով։
«Ամեն անգամ, երբ այս պրոցեսը երկարում է, առողջական վիճակը վատթարանում է, որովհետև թույլ չի տրվում, որ վիրահատության ենթարկվի։ Այս ամենը տեսել ենք, Կենտրոն դատարանում փորձաքննություն է նշանակվել, հիմա նույնը անե՞նք, ձգձգման հարց կլինի։ Նախորդ նիստին միջնորդեցի դատարանին․ որ թույլ տան՝ Գագիկ Խաչատրյանը մեկնի արտերկիր՝ վիրահատության, դատարանը որոշեց փորձագետների հրավիրել »,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ դատարանը պետք է հարցաքննի փորձագետներին, հակառակ դեպքում՝ փակուղում կհայտնվեն, պետք է կոմպրոմիսային լուծում տրվի։
Դատախազն էլ հակադարձեց՝ «պաշտպանության կողմը նիստերի ձգձգման մաստեր կլաս է ցույց տվել, նիստերը երկու տարի ձգձգելով և հասնելով նրան, որ չկարողանանք ընդամենը երեք հոգու հարցաքննել, որ դատաքննությունն ավարտենք։ Այդ պայմաններում խոսել ձգձգման մասին՝ ողջամիտ չէ»։ Գևորգ Սարգսյանի դիտարկմամբ՝ նախորդ նիստին Գագիկ Խաչատրյանը ներկա է եղել, երբ դատարանը որոշել էր փորձագետներին հարցաքննել, նախապես չեն իմացել, որ Խաչատրյանը չի ներկայանալու, նրա բացակայությամբ պետք է մեղադրական եզրակացություն հրապարակվի՝ առանց դիրքորոշում ճշտելու։
Դատախազը հիշեցրեց պաշտպանի՝ Սեդրակ Առուստամյանի հարցաքննության ժամանակ հայտնած դիրքորոշումը, թե ինչ իմաստ ունի հարցաքննությունը, եթե Խաչատրյանը պառկած է, չի գիտակցում ինչ է կատարվում, հարց չի կարող ուղղել, ապա՝ դատախազը նշեց՝ վկան վկա է, ինչ տարբերություն ով է հարցաքննվում, իսկ եթե Խաչատրյանի բացակայությամբ կարողանային հարցաքննել վկային՝ Սեդրակ Առուստամյանին, ապա վաղուց դատավարությունն ավարտած կլինեին։ Պաշտպանն էլ հիշեցրեց՝ եթե Գագիկ Խաչատրյանին ժամանակին թույլ տրված լիներ մեկնել արտերկիր՝ վիրահատության, ապա նա հաշմանդամություն չէր ունենա այսօր։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։
Ըստ մեղադրանքի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ կողմից կնքված պայմանագրի դրույթների խախտմամբ, ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ 79.372.897.900 ՀՀ դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34.328.964 ՀՀ դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5.000.000 եվրոյին համարժեք 2.624.000.000 ՀՀ դրամ ներդրում կատարելու պարտավորությունից: Նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 34.328.964 ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ 2.624.000.000 ՀՀ դրամի նյութական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը։ Գագիկ և Կարեն Խաչատրյանները մեղադրանքը չեն ընդունում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից