ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի էկոակտիվիստները շարունակում են մանիպուլյատիվ հայտարարություններ հնչեցնել Հայաստանի հանքարդյունաբերության հետ կապված 09/13/2024 22:09 | Քաղաքական
Երեկ Բաքվում «Environmental Protection First» բնապահպանական կոալիցիան իր մեկամյա գործունեության կապակցությամբ ասուլիս էր հրավիրել, որի հիմնական բանախոսներն էին Բնապահպանության և բնական պաշարների նախարարության հասարակական խորհրդի քարտուղար, վերոնշյալ կոալիցիայի նախաձեռնող Ամին Մամեդովը և Ադրբեջանում գործող Ձեռնարկատիրության ու շուկայական տնտեսության խթանման հիմնադրամի ղեկավար, կոալիցիայի ակտիվ անդամներից Սաբիթ Բագիրովը։
Ամին Մամեդովը ռուսախոս հայտնի բլոգեր է, որը բավականին հաճախ հարցազրույցներ է տալիս ռուսական ԶԼՄ-երին։ Նա պարբերաբար մանիպուլյատիվ բնույթի հայտարարություններ է անում Ամուլսարի, Քաջարանի հանքավայրի, նաև մեր երկրի կողմից Ողջի գետին հասցված «ահռելի» չափերի «բնապահպանական» վնասների մասին։
«Այս մեկ տարվա ընթացքում պատրաստվել է Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջանների մերձակայքում գործող Հայաստանի ավելի քան 20 տարբեր արդյունաբերական ձեռնարկությունների մասին հաշվետվությունը, որը հրապարակվել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների և ԶԼՄ-ների հետ համագործակցությամբ», - նշել է նա:
Որպես իրենց կոալիցիայի մեկամյա գործունեության «կարևոր ձեռքբերում» նա համարում է Նախիջևանին սահմանակից տարածքում մետալուրգիական գործարանի շինարարության դադարեցումը, որի շահագործման դեմ Ադրբեջանում գործող ՀԿ-ները «կուռ համերաշխություն» դրսևորեցին։ Հերթական անգամ նշեց այն մասին, որ իրենց կոալիցիան իր աջակցությունն է հայտնել հայաստանյան ՀԿ-ներին, որոնք բողոքում են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ։ Խիստ կարևորեց հանրությանը ներկայացված ՀՀ հանքարդյունաբերական քարտեզը՝ հայերեն, անգլերեն և ադրբեջաներեն լեզուներով, որը պատրաստվել էր կոալիցիայի անդամ Ադրբեջանի քարտեզագիրների ընկերության կողմից։ Կրկին հիշեցրեց, որ Ադրբեջանի անկախ փորձագետները պահանջել են Հայաստանում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների մոնիթորինգ իրականացնել և դրանում ներգրավել նաև ադրբեջանցի փորձագետներին։
Կոալիցիայի մյուս անդամ Սաբիթ Բագիրովը նշեց, որ Հայաստանը հանքարդյունաբերության թափանցիկության կազմակերպության անդամ է և պետք է մշտապես հանրությանը տեղեկատվություն տրամադրի հանքարդյունաբերության գործունեության մասին: Նրա կարծիքով՝ Հայաստանում հանքարդյունաբերական ընկերությունների թափանցիկությունը ցածր է և մեղադրեց մեր երկրին մի շարք միջազգային կոնվենցիաների խախտման մեջ։ Նա նշեց, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում 26 ընկերություն կա։
Նա, հավանաբար, տեղյակ չէ, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) միջազգային խորհուրդը Հայաստանի 2-րդ վավերացման արդյունքում Հայաստանին շնորհել է 89,5 միավոր (100 հնարավորից)։ Հայաստանը գերազանցել է ԱՃԹՆ-ի մեկ պահանջը, լիովին բավարարել 24-ը և գրեթե բավարարել երկուսը։ Խորհուրդը նաև ողջունել է Հայաստանի ջանքերը՝ տվյալների հասանելիությունը, փոխգործելությունը և ամբողջականությունը հետագա բարելավելու ուղղությամբ՝ հիմք ընդունելով սովորական բացահայտումների երկրի փորձը:
Ադրբեջանի իշխանական շրջանակներին մոտ կանգնած ՀԿ-երը և «բնապահպանները» 2021թ․-ից շատ ակտիվ հակաքարոզչություն են ծավալել Հայաստանում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների դեմ՝ նպատակ ունենալով մեծ վնաս հասցնել մեր երկրի տնտեսությանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ