ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի քեռու տղայի՝ Դիլիջանի ազգային պարկի տնօրենի օգնականի վրա ատրճանակով կրակե՞լ են․․․ Ոսկան Սարգսյան 09/12/2024 20:09 | ԼՐԱՀՈՍ
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
««Դիլիջան» ազգային պարկից հայտնում են, որ տևական ժամանակ լարված են ազգային պարկի տնօրեն, Դիլիջանի քաղաքապետի տեղակալ Արման Բազինյանի ընկեր, դասընկեր Ռոբերտ Ալիխանյանի և ազգային պարկի տնօրենի օգնական, Նիկոլ Փաշինյանի քեռու տղա Մամիկոն Հովհաննիսյանի հարաբերությունները։ Վերջինս ժամանակին Նիկոլ Փաշինյանի մոտ բարեխոսել է, որպեսզի Ռոբերտ Ալիխանյանին նշանակեն ազգային պարկի տնօրեն ու հիմա նրան ասում է՝ ես եմ քեզ պաշտոնի նշանակել, ես էլ քեզ կհանեմ։ Ազգային պարկից մեր աղբյուրը, որը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, հայտնեց, որ սեպետեմբերի 10-ին ազգային պարկի տարածքում վիճաբանություն է եղել, Ռոբերտ Ալիխանյանի հարազատը, որը ազգային պարկի աշխատող է, վիճաբանել է Մամիկոն Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում գործի է դրել ինքնաշեն ատրճանակ, մի անգամ կրակել է Մամիկոնի ոտքերի տակ մի քանի անգամ ՝այլ ուղղությամբ ու դրանից հետո սպառնացել Մամիկոնին, որ նա ոստիկաններին չհայտնի, ասելով՝ ով ասի, բ․․․է, իր տղաները՝ բ․․-ի տղաներ։
Ոստիկանությունում քրեական գործ չի հարուցվել։ Ազգային պարկում ասում են, որ քրեական գործը հարուցվելու դեպքում այն կփակեր Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը,ով հովանավորում է Ռոբերտ Ալիխանյանին։
Դիլիջանի ազգային պարկի մեր աղբյուրը հայտնեց է, որ երեկ՝ սեպտեմբերի 11-ին Մամիկոն Հովհաննիսյանի վրա կրակածը ազգային պարկ, աշխատանքի է ներկայացել, իսկ Մամիկոն Հովհաննիսյանը գտնվելով խիստ շփոթված, վախեցած վիճակում՝ արձակուրդ է վերցրել։ Այսօր՝ սեպտեմբերի 12-ին զանգահարեցի Դիլիջանի ազգային պարկի տնօրեն Ռոբերտ Ալիխանյանին։ Նա ժխտեց, որ կրակել են Մամիկոն Հովհանիսյանի վրա, ասաց, որ նման դեպք չի եղել, հայտնեց, որ իր և Մամիկոնի հարաբերությունները նորմալ, աշխատանքային հարաբերություներ են, Մամիկոնն էլ վերցրել է իր հերթական արձակուրդը։
Նիկոլ Փաշինյանը 2019-ի գարնանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»: Նիկոլ Փաշինյանն այդ գրառումը կատարել է իր քեռու տղայի՝ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Մամիկոն Հովհաննիսյանի մասին։ 2019թ. ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը։
ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին: 2019թ․ հունիսի 6-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Մամիկոն Նապոլեոնի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել 200 հազար դրամի չափով տուգանքի:
Սակայն Նիկոլ Փաշինյանի քեռու տղային «Դիլիջան» ազգային պարկում նորից են պաշտոն տվել։ Մամիկոն Հովհաննիսյանը 2022 թվականի հունիսի 8-ից ՊՈԱԿ-ում զբաղեցնում է տնօրենի օգնականի պաշտոնը։ Վերջինս ունի միջնակարգ կրթություն, աշխատանքի ընդունվելիս ներկայացրել է տեղեկանք այն մասին, որ սովորում է Հայաստանի եվրոպական համալսարանի Իջևանի մասնաճյուղում «Կառավարում» մասնագիտությամբ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ