ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամեն բան խիստ գաղտնի են պահում, ոչինչ չեն ասում. շինարարությունը սպառնալիք է ոչ միայն «փոսի» դպրոցի, այլ հարևան 4 բնակելի շենքերի և արխիվի շենքի համար 09/12/2024 20:26 | ԼՐԱՀՈՍ
Հակոբ Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոցում աշակերտները շարունակում են դասերը հեռավար անցկացնել այն բանից հետո, երբ դպրոցում անսպասելի ցնցումներ են զգացել։
Հարևան շենքերից մեկի բնակիչ Սայիդա Պողոսյանը «Փաստինֆո»-ին ասաց, որ միայն այսօր են «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից եկել ուսումնասիրելու վիճակը, գնահատելու վտանգավորության աստիճանը։
«Բայց ամեն բան խիստ գաղտնի են պահում և ոչ մեկի ոչինչ չեն ասում։ Մեր կասկածները միանշանակ շինարարության հետ է կապված»,- նշեց բնակչուհին։
Նրա փոխանցմամբ՝ հարևան 4 շենքերի բնակիչները ստորագրահավաք են իրականացրել և պնդում են, որ կառուցվելիք շենքերը շատ բարձր են ու վտանգավոր։ «Բայց մինչև վերջ էլ ոչ մի տեղեկություն չունենք։ Այստեղ՝ փոքր տարածքի վրա նախատեսում են կառուցել 5 հատ 35 հարկանի շենք, թեև ասում են շինթույլտվությունը միայն նոյեմբերին կարող է լինել, սակայն շինարարությունն արդեն սկսված է»։
Հիշեցնենք, օրեր առաջ «Փաստինֆոն» հաղորդել էր, որ Հ. Օշականի անվան դպրոցի, հանրությանն առավել հայտնի «փոսի» դպրոցի աշակերտները դպրոց չեն գնում։ Ծնողներն ահազանգել էին, որ աշակերտները դասի չեն գնում՝ իրենց բնորոշմամբ՝ դպրոցի մոտակայքում ընթացող «ֆանտաստիկ, դարակազմիկ» շինարարության պատճառով, որը վտանգավոր է համարվում դպրոցի շենքի համար։ Երեւանի քաղաքապետարանից «Փաստինֆո»-ին հաստատել էին, որ դպրոցում այս պահին հեռավար ուսուցում է տեղի ունենում։
«Օրեր առաջ դպրոցի տնօրենը դպրոցում ինչ-որ ցնցում, շարժ է զգացել կոնստրուկցիաների։ Ինքը օրենքով սահմանված կարգով տեղյակ է պահել համապատասխան կառույցների, այդ թվում՝ փրկարար ծառայությանը։ Վերջիններիս կողմից ուսումնասիրություն է արվել ու որոշվել է անվտանգության նկատառումներով բոլոր դեպքերում պետք է ժամանակավորապես դադարեցնել ֆիզիկապես դասապրոցեսների անցկացումը և անցնել հեռավար դասավանդման»,- «Փաստինֆո»-ին հայտնել էին քաղաքապետարանից՝ նշելով, որ դպրոցը 1997 թ-ից 3-րդ աստիճանի վթարայնություն ունի, եւ քանի դեռ ուսուցումը հեռավար է արվում, դպրոցում պետք է երկրաբանական և այլ տեսակի ուսումնասիրություն անե՝ հասկանալու կոնստրուկցիաների շարժը։
Սայիդա Պողոսյանը, արձագանքելով քաղաքապետարանին, նկատեց, որ շենքը միայն 1959 թ.—ին է կառուցվել և հազիվ, թե այդ տարիներին կառուցած շենքերն այդքան վտանգավոր լինեին, եթե, իհարկե խորը ցնցումներ տարածքում չլինեին։ «Կարծում եմ՝ 2 շաբաթից իրավիճակն ավելի վատ կլինի, եթե այսօր չկասեցնեն շինարարությունը, ընդ որում, ոչ միայն դպրոցի հարցն է, այլև հարևանությամբ 4 շենքերի և արխիվի շենքի խնդիրն է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ