ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական սանկցիա՝ սահմանադրագետի և քաղաքագետի նկատմամբ, նիստի ընթացքում հավանաբար ննջող դատավոր, քաղաքական հետապնդման փաստեր․ Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառի երկրորդ օրը 09/12/2024 20:40 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով վերջինիս պաշտպանական ճառի հրապարակումը, որը կրկին ընդմիջվեց, այս անգամ՝ աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ։
Նշենք, որ Հրայր Թովմասյանն արդեն երկրորդ նիստն է, ինչ՝ պաշտպանական ճառով է հանդես գալիս՝ խոսելով քրեական գործի քաղաքական դրդապատճառների, ինչպես նաև՝ թույլ տրված խախտումների, ասել է թե՝ ապօրինությունների մասին, ինչը պետք է հանգեցնի գործի կարճման, միևնույն ժամանակ, Թովմասյանը նշում է՝ իրեն մեղսագրվող արարքը չի կատարել։
Այսօրվա նիստում Թովմասյանը հիշեցրեց, որ իշխող քաղաքական ուժի կողմից ՍԴ-ի վերաբերյալ քաղաքական քննադատություններն առավելապես սկսեցին հնչեցվել և անձնավորված մոտեցում ցուցաբերվել այն ժամանակ, երբ ՍԴ-ում կոնկրետ անձի կողմից դիմումներ են ներկայացվել և ընդունվել համապատասխան որոշումներ։
«2019-ի մայիսի 18-ին առաջին ատյանի դատարանի կողմից կայացվում է որոշում կոնկրետ անձի կալանքը որպես խափանման միջոց փոխելու և նրան ազատ արձակելու որոշում: Նույն թվականի մայիսի 19-ին վարչապետը դիմում է հանրությանը կոչով դատարանների, այդ թվում ՍԴ-ի մուտքերը և ելքերը արգելափակելու համար: Ակցիային միանում է 1100 մարդ, այդ թվում պատգամավորներ, պաշտոնյաներ, կուսակցականներ: Մայիսի 21-ին մամուլում հայտնվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների փակ նիստից հետևյալ ձայնագրությունը. «Արտակ Զեյնալյանին էդքան ասեցինք՝ ցրեք ԲԴԽ-ն, ցրեք ՍԴ-ն, դա կարող եք անել անցումային արդարադատություն իրականացնելով: Արդարադատության նախարարն ասում է՝ նշանակված պաշտոնատար անձինք ունեն լեգիտիմ ակնկալիք»:
Մայիս-հունիսին հրաժարական են ներկայացնում ԲԴԽ 5 անդամներ: Մայիս-հունիսին կոնկրետ անձը դիմումներ է ներկայացնում ՍԴ, որոնք վարույթ են ընդունվում: Այդ անձը, ում կողմից ընդհանուր առմամբ ՍԴ է ներկայացվել 7 դիմում, որտեղ ինձ հետագայում մեղսագրվում է, որ ես ունեցել եմ առանձնահատուկ կողմնակալ դիրքորոշում այդ անձի նկատմամբ: Ես հատուկ չեմ տալիս այդ անձի անունը, որովհետև իր համաձայնությունը չունեմ, շփում էլ չունեմ»,- Ռոբերտ Քոչարյանի անունը տալուց զերծ մնալով ասաց Թովմասյանը, ապա նշեց, որ այդ 7 դիմումներից 5-ն ընդհանրապես վարույթ չի ընդունվել, դիմումներից մեկը բավարարվել է մասանբ և մեկով որոշում է ընդունվել այն ժամանակ, երբ ՍԴ-ի կազմը փոխված էր և ինքն այլևս ՍԴ նախագահ չէր։
Պաշտպանական ճառում Թովմասյանն իր դեմ հարուցված քրեական գործը համեմատեց «ապօրինի զավակի» հետ, որն, ի սկզբանե ապօրինի լինելով, ապագա ունենալ չէր կարող։ Հատկանշական է, որ այսօրվա դատական նիստի ընթացքում իրավիճակը հաճախ լարվում էր, դատական սանկցիա է կիրառվել սահմանադրագետ Վարդան Պողոսյանի, Սամվել Ֆարմանյանի նկատմամբ, բացի այդ, տպավորություն էր ստեղծվել, թե դատավորը ճառի ընթացքում կարող է՝ ննջել է, համենայն դեպս՝ գլուխը ցած էր, աչքերը՝ առերևույթ փակ, իսկ քնելու «փաստը» արձանագրել էր նաև Թովմասյանը։
Հաջորդ դատական նիստը սպասվում է վաղը՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 11։30-ին։ Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Թովմասյանն ասաց, որ այս ողջ քրեական գործը, անկախ հիմքերից, դրդապատճառներից, վստահեցնում է՝ առնվազն տասը մահացու հիվանդություն ունի։
«Դրանցից մեկի առկայությունը բավարարել է, որպեսզի այս քրեական գործը մահանա, կարճվի։ Բայց դեռ 4,5 տարի է դեռ արհեստական շնչառություն ենք տալիս, արյուն ենք տալիս, ամեն կերպ բրդում ենք՝ էս գործը բերել և հասցնել ինչ-որ հանգրվանի։ Ինձ համար այդ բոլոր մոտիվները պարզ են, բայց որ չլինի, որ ուղղակի հայտարարում էի, հիմա անցանք փաստերի դաշտ և ես մեկ առ մեկ կասեմ»,- ասաց Թովմասյանը։
Նշենք, որ մեղադրանքի կողմը միջնորդել է՝ մեղավոր ճանաչել Թովմասյանին և դատապարտել ազատազրկման՝ յոթ տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ