ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է․ ՆԳՆ 09/12/2024 19:53 | ԼՐԱՀՈՍ
Կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում քննարկվել են հանցավորության կանխարգելման, հանցագործությունների բացահայտումների հետ կապված հարցեր, որոնց շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է 2024 թ․ ութ ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրված հանցագործությունների վիճակագրությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից։
2024 թ. ութ ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 1070-ով կամ 4,2%-ով (2023 թ. 8 ամիս` 25637, 2024 թ․ 8 ամիս՝ 24567):
Ծանր հանցագործությունների թիվը նվազել է 437-ով կամ 11,6%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 146-ով կամ 13,2%-ով (հանկարծամահությունները չհաշված՝ 16-ով կամ 4․5%-ով), ինչն էլ գլխավորապես պայմանավորված է առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման ավելացմամբ։
Հիմնական հանցատեսակներից 17-ով կամ 30,9%-ով նվազել են սպանությունների (2023 թ. 8 ամիս 55, 2024 թ․ 8 ամիս՝ 38), 974-ով կամ 29,8%-ով ՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների (2023 թ. 8 ամիս3264, 2024 թ. 8 ամիս՝ 2290), 333-ով կամ 38,2%-ով հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության (2023 թ. 8 ամիս872, 2024 թ․ 8 ամիս՝ 539), 284-ով կամ 7%-ով՝ գողությունների (2023 թ. 8 ամիս4046, 2024 թ․ 8 ամիս՝ 3762) դեպքերը։
Միևնույն ժամանակ, 52-ով կամ 8%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (2023 թ. 8 ամիս 646, 2024 թ․ 8 ամիս՝ 698), 34-ով կամ 8,8%-ով ՝ խուլիգանության (2023 թ. 8 ամիս 385, 2024 թ․ 8 ամիս՝ 419), 106-ով կամ 7,4%-ով ՝ խարդախության (2023 թ. 8 ամիս 1428, 2024 թ․ 8 ամիս՝ 1534) և 5-ով կամ 11,1 %-ով՝ ավազակության (2023 թ. 8 ամիս 45, 2024 թ․ 8 ամիս՝ 50) դեպքերը: Ընդ որում, ավազակության դեպքերի աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նոր Քրեական օրենսգրքի իրավակարգավորումներով պայմանավորված` ներկայումս ոչ վտանգավոր բռնություններով կատարված հափշտակությունները նույնպես որակվում են որպես ավազակություն:
Արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1946 (2023 թ. 8 ամիս 2939) դեպք, որից 1168-ը (2023 թ. 8 ամիս 1725)` իրացման:
Արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 220 դեպք, որից 53-ը իրացնելու, 167-ը ձեռք բերելու: Ներկայումս գործում է թմրամիջոցների իրացման շուրջ 500 էջ, որից շուրջ 300-ը խանութներ են, որոնցից 15-ը արգելափակվել է: Մյուսների արգելափակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում հայտնաբերվել և առգրավվել է 161 կգ 527 գ տարբեր տեսակի թմրամիջոց:
Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 11-ի դրությամբ առգրավվել, հայտնաբերվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ընդհանուր 999 (2023 թ.՝ 1112) միավոր հրազեն, որից՝ 199 ինքնաձիգ, 395 ատրճանակ, 12 գնդացիր, 387 հրացան, 6 նռնականետ։
Սեպտեմբերի 11-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2783 պատահար, որոնց հետևանքով մահացել է 218, մարմնական վնասվածքներ ստացել՝ 4034 մարդ։
Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ-ները նվազել են 336-ով, մահացածների թիվը՝ 40-ով, մարմնական վնասվածք ստացածների թիվը՝ 396-ով։
Հաշվետու ժամանակահատվածում գրանցված 24567 (2023 թ․ 8 ամիս՝ 25637) հանցագործության դեպքերից 16548-ով կամ 67,4%-ով (2023 թ․ 8 ամիս՝ 16982-ով կամ 66,4%-ով) հայտնի է հանցանք կատարած անձի ինքնությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ