ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Արցախի էթնիկ զտումն ու Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան 09/12/2024 15:32 | ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 10-ին, ԱՄՆ Հելսինկիի հանձնաժողովում կայացած «Աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և արևմտյան ապագային» վերնագրով լսումների ընթացքում` ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները և Հայաստանի դեմ շարունակական ագրեսիան։ Լսումներին մասնակցելու էին հրավիրված երեք փորձագետ-ականատեսներ՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դան Բիըրը, Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով նախկին վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը, Երևանում գործող «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։
Անդրադառնալով վերջերս Հելսինկիի հանձնաժողովի պատվիրակության Հայաստան կատարած այցին՝ հանձնաժողվի նախագահ Քարդինը նշել է՝ բացի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելը, Ադրբեջանը ձգտում է նաև «ուժով ոչնչացնել Հայաստանի ինքնիշխանությունից մի հատված՝ շարունակական ոտնձգության տակ պահելով Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Քարդինը խաղաղության գործընթացի ներկա պայմաններն անհավասար է համարել՝ նկատելով, որ դրա արդյունքում չեն լուծվում սահմանային խնդիրները»։
Ըստ հրավիրված փորձագետների՝ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, անմիջական վտանգ են ներկայացնում Հայաստանի անվտանգությանը։ Նրանք անդրադարձել են Ադրբեջանի ռազմական ներկայության ամրապնդմանը հայկական տարածքներում և Հայաստանի խոցելիությանը Ադրբեջանի կողմից ռազմական հետագա էսկալացիայի պայմաններում։ Նրանք նաև նկատել են՝ Ադրբեջանը փորձում է ձգձգել և տապալել բանակցությունները՝ Հայաստանին պարտադրելով նոր պահանջներ, օրինակ՝ Սահմանադրության փոփոխություն։
Անդրադառնալով Կապիտոլիումի բարձունքում անցկացված քննարկմանը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․«Կոնգրեսը կարող է գործել այնտեղ, որտեղ վարչակազմն այնքան ակնհայտ ձախողել է՝ ընդունելով օրենսդրություն՝ իրականացված ագրեսիայի համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, ադրբեջանցի ռազմական հանցագործների դեմ պատժամիջոցներ կիրառելու, Հայաստանին տրամադրվող մարդասիրական աջակցությունը կտրուկ մեծացնելու, առհասարակ արդար, երկարատև և արժանապատիվ խաղաղությանն ի նպաստ հանդես գալու շրջանակներում, ինչպես նաև ապահովելու ապօրինի ձերբակալված հայ ռազմագերիներիի ազատ արձակումն ու Արցախի հայության վերադարձի իրավունքի իրացումը։ Խաղաղությունը հնարավոր չէ հաշվետվության բացակայության պարագայում, քանի դեռ Ադրբեջանը, իր գործողությունների համար անպատժելիություն է վայելում, այն շարունակելու է հավատալ, որ ավելին կարելի է ձեռք բերել պատերազմով, քան բանակցութիւնների միջոցով»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ