ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը պահանջում է Մանվել Փարամազյանից բռնագանձել վեց բնակարան, երկու տրասնպորտային միջոց, մեկ գազալցակայան, բաժնեմասեր, 5,5 մլն արժողությամբ ավանդներ, 1 մլրդ դրամ 09/11/2024 16:23 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գույքի բռնագանձման պահանջով։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում Մանվել Փարամազյանը և նրան փոխկապակցված անձինք հունիսի 21-ին հրավիրվել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու վարույթի առնչությամբ, ինչպես նաև՝ ներկայացնելու հայտարարագիր։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Մանվել Փարամազյանին պատկանող գույքի առնչությամբ 2021թ․ հուլիսի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսված ուսումնասիրությամբ 2024թ հունիսի 13-ին կազմվել է ուսումնասիրության նախնական արդյունքների վերաբերյալ ամփոփագիր, որով որոշվել է ձեռնարկել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցներ՝ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման ուղղությամբ, ինչպես նաև՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարան ներկայացնել հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու մասին դիմում։
«Օրենքի իմաստով Մանվել Փարամազյանին պատկանող գույքերի նկատմամբ արգելանքի միջոցներ կիրառելուց հետո Մանվել Փարամազանը և նրան փոխկապակցված անձինք հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրության նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու նպատակով։ 2024թ․ հունիսի 20-ին Մանվել Փարամազյանի փաստաբանը ծանոթացել է ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփմանը, ինչպես նաև՝ վերջինին տրամադրվել են ուսումնասիրության արդյունքում հավաքված նյութերը։ 2024թ հուլիսի 19-ին կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերջնական ամփոփման վերաբերյալ եզրակացություն, և նույն ամսի 22-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել Մանվել Փարամազյանին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց»,- հայտնել են դատախազությունից՝ նշելով, որ ներկայացված հայցադիմումի համաձայն՝ պահանջվում է Փարամազյաններից հօգուտ ՀՀ բռնագանձել Երևանում գտնվող 3 բնակարան, Քաջարանում գտնվող 2 բնակարան և 1 գազալցակայան, 2 տրանսպորտային միջոց; Բացի այդ, ըստ դատախազության, բռնագանձման են ենթակա 2 իրավաբանական անձանց բաժնեմասեր, ինչպես նաև՝ ներդրված 3 ավանդներ՝ ընդհանուր շուրջ 5,5 մլն ՀՀ դրամի չափով։ Բռնագանձման է ենթակա նաև 1 միլիարդից ավելի ՀՀ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի հանրագումար։
«2024թ օգոստոսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարչանի դատավոր Ա․ Ղարսլյանի կողմից թիվ ՀԿԴ/0083/02/24 քաղաքացիական գործով 2024թ հուլիսի 30-ին կայացված «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը»,-նշել են դատախազությունից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով