Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել համաչինական ֆեդերացիայի կանանց ֆորումի բացմանը 09/11/2024   13:50  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Չինաստանի Ցինադաո քաղաքում մասնակցել է «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովի բացման արարողությանը:

Բարձրաստիճան հյուրերի շարքում են Իրանի փոխնախագահը, Ուզբեկստանի փոխվարչապետը, Կամբոջայի թագավորի ավագ խորհրդականը և այլ պաշտոնյաներ։

Հայկական պատվիրակության կազմում են ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը, ԱՍՀ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մարդու իրավունքների միջազգային համագործակցության բաժնի վարիչ Զոյա Ստեփանյանը:

Ընտանեկան լուսանկարից հետո տեղի է ունեցել համաժողովի բացման արարողությունը։ Պետական խորհրդական, Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ տիկին Շեն Յիցինը բացման խոսքում ընդծել է, որ «Շանհայի համագործակցության կազմակերպությունը» տարբեր երկրների և հատկապես կանանց կտա գործակցության նոր հնարավորություններ։

Գրեթե 30 տարի առաջ՝ 1995 թվականին, Չինաստանը հյուրընկալել է Պեկինում Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովը, որտեղ միջազգային հանրության համատեղ ջանքերի շնորհիվ ընդունվել է կանանց իրավունքների համար հիմնարար փաստաթղթերից մեկը՝ Պեկինի հռչակագիրը և Գործողությունների պլատֆորմը՝ ելույթի մեկնարկին ընդծել է վարչապետի տիկինը։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի նախաձեռնությամբ «Շանհայի համագործակցության կազմակերպության» շրջանակներում ստեղծվել է Կանանց մասին ֆորումը, որն ընդգծում է գենդերային հավասարության նշանակությունը տարածաշրջանի ներդաշնակ, ներառական և կայուն զարգացման և այս ուղղությամբ մի շարք մարտահրավերները լուծելու համար՝ ասել է Աննա Հակոբյանը։

«Ցանկանում եմ ջերմորեն ողջունել այսօրվա ֆորումի բոլոր մասնակիցներին: Վստահ եմ, որ այն կծառայի որպես գերազանց հարթակ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կին առաջնորդների և քաղաքականություն մշակողների համար՝ առաջ բերելու գաղափարներ, թե ինչպես բազմապատկել գլոբալ թվայնացման դրական ազդեցությունները և մեղմել բացասականները: Թվային տեխնոլոգիաները ընդլայնվում են հսկայական ծավալներով և արագությամբ: Նրանք կրում են փոխակերպման հսկայական ներուժ: Նրանք ձևավորում են տնտեսություններ, անվտանգություն, կենսամիջոցներ և ուղղակիորեն ազդում են մարդու իրավունքների վրա: Կարծում եմ, որ անկախ իրավական համակարգերի, մշակույթների և նորմերի տարբերություններից, կա ընդհանուր ըմբռնում, որ մենք կարող ենք լիովին օգտագործել թվայնացման դրական ներուժը, եթե մենք իրապես կիրառենք ամբողջ հասարակությունը ներառող մոտեցում, որտեղ կանայք ունեն լիարժեք, հավասար և բովանդակալից մասնակցությունը»,- ընդգծել է վարչապետի տիկինը։

Աննա Հակոբյանը, շարունակելով թվայնացման ու նորագույն տեխնոլոգիաների մասին խոսքը, ներկայացրել է վիճակագրություն, ըստ որի 2021-2023 թվականներին ՏՏ ոլորտի շրջանառության և արտահանման աճն ավելի քան 4 անգամ է։ ՏՏ ոլորտի աշխատակիցների թիվը վերջին 3 տարում կրկնապատկվել է՝ հասնելով 41․386-ի, ոլորտի յուրաքանչյուր 5 մասնագետից 2-ը կին է։ Վարչապետի տիկինը կիսվել է նաև հայկական փորձով։

«Այստեղ ես կցանկանայի ընդգծել երեխաների և երիտասարդների, հատկապես աղջիկների համար հասանելի և նորարար տեխնոլոգիական կրթության դերը։ ԹՈՒՄՈ-ի նման տեխնոլոգիական և ինժեներական կենտրոնների ստեղծումը Հայաստանի լավագույն փորձերից մեկն է, և մենք աշխատում ենք այդ փորձը աշխարհով մեկ տարածելու ուղղությամբ: Փոքր ինչ ուշ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ավելի մանրամասն կանդրադառնա գենդերային հավասարության և թվայնացման ոլորտում Հայաստանի կառավարության ջանքերին։ Իմ ղեկավարած «Իմ Քայլը» հիմնադրամը նույնպես աշխատում է կանանց տնտեսական հզորացման ուղղությամբ։ Մենք աջակցում ենք կին ձեռներեցներին, ինչպես նաև կանանց, ովքեր հետաքրքրված են աշխատել տեխնոլոգիական ոլորտում»,- նշել է Աննա Հակոբյանը։

Միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհում կանայք շարունակում են անհամաչափորեն տուժել աղքատությունից, հակամարտություններից և կլիմայի հետ կապված աղետներից: Նրանք շարունակում են շատ ավելի շատ խոչընդոտների հետ բախվել այս դժվարությունները հաղթահարելու համար: Ես կարծում եմ, որ կառավարությունները և քաղաքականություն մշակողները պետք է օգտագործեն նորարարական գործիքներ՝ շարունակել է Աննա Հակոբյանը։

«Հայաստանի կառավարությունը, մեր միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ միասին, հատուկ շեշտադրում է ներառական զբաղվածության և կանանց տնտեսական հզորացման վրա, այդ թվում՝ նրանց թվային հմտությունների և գիտելիքների բարձրացման միջոցով։ Թվային տեխնոլոգիաները աննախադեպ հնարավորություններ են բացում առավել հետ մնացած միլիոնավոր կանանց ու աղջիկներին համար սոցիալական և առողջապահական ծառայություններն ընդլայնելու, կրթություն ու գիտելիք տրամադրելու համար»,- շեշտել է վարչապետի տիկինը։

Լինելով չորս երեխայի և երեք դստեր մայր, Աննա Հակոբյանն ընդգծել է, որ նրանք, ինչպես իրենց հասակակից միլիոնավոր երեխաներ, կապրեն մի աշխարհում, որտեղ ոչ մի պետություն չի հասել գենդերային հավասարության։

«Դեռևս կան կառուցվածքային խոչընդոտներ, խտրականություն, բռնություն կանանց նկատմամբ և վնասակար կարծրատիպեր, որոնք խանգարում են կանանց իրացնել իրենց ողջ ներուժը: Վիճակագրությունը հստակ ցույց է տալիս, որ կանայք ավելի քիչ ֆինանսների և վարկերի հասանելիություն ունեն, ինչպես նաև ունեն ավելի քիչ ռեսուրսներ և հարստություն: Շատ ավելի շատ կանայք, քան տղամարդիկ ստիպված են ընտրություն կատարել ընտանիք կառուցելու կամ կարիերա ստեղծելու միջև: Միևնույն ժամանակ, կարգավորող նորմերի բարեփոխումը և աջակցող քաղաքականությունների ընդունումը կարող են շատ կանանց թույլ տալ ավելի ճկուն աշխատանքային պայմաններ ունենալ, այդ թվում՝ հեռավար և թվային աշխատանքի միջոցով»,- ասել է վարչապետի տիկինը:

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների անընդհատ փոփոխվող աշխարհում կողմնորոշվելը կարող է դժվար լինել, հատկապես այն կանանց համար, ովքեր կարող են բախվել առցանց խտրականության, ստիգմատիզացիայի և նույնիսկ բռնության՝ շեշտել է Աննա Հակոբյանը: Եվ ոլորտներից մեկը, որին բոլորը պետք է առաջնահերթություն տան, թվային գրագիտությունն ու հմտություններն են:

«Այստեղ, կարծում եմ, մեզ անհրաժեշտ է թիրախավորված մոտեցում, որը հիմնված է կանանց և աղջիկների կոնկրետ խմբերի կարիքների, ռիսկերի, խոցելիության և հնարավորությունների վրա: Որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, մի կազմակերպություն, որն աջակցության ծրագրեր է իրականացնում բազմաթիվ ոլորտներում, ես շատ լավ տեղյակ եմ, թե որքան կարևոր է աշխատանքը կենտրոնացնել անհատների շուրջ և գիտակցել նրանց փորձառնությունը»,- ընդծել է Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկնոջ խոսքով, թվայնացումը մեզ ավելի է մոտեցնում, սահմանները դարձնում է ավելի քիչ կարևոր և ունի եզակի հնարավորություն՝ ստեղծելու և բազմապատկելու համաշխարհային բարիքները: Աննա Հակոբյանը լիահույս է, որ թվային տարածքում կանանց հզորացումը կարևոր բաղադրիչ է այդ գլոբալ բարիքների աճի և զարգացման գործում:

«Իր ուղերձում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը «հույս է հայտնել, որ ֆորումը դեր կխաղա մարդկանց միջև փոխանակումների գործում և ավելի շատ կենսունակություն կհաղորդի ՇՀԿ-ի անդամների միջև համագործակցությանը»: Հայաստանը ՇՀԿ-ի դիտորդ դառնալու լուրջ մտադրություն ունի, և որպես «Շանհայի համագործակցության կազմակերպության» դիտորդի հավակնորդ՝ Հայաստանը պատրաստ է ակտիվացնել համագործակցությունը և խրախուսել փոխգործակցությունը մեր ժողովուրդների և հասարակությունների, կանանց կազմակերպությունների և ցանցերի միջև՝ սովորելու միմյանցից և կառուցելու ավելի արդար և կայուն ապագա բոլորի համար»՝ խոսքը եզրափակել է Աննա Հակոբյանը:

Համաժողովի երկրորդ հատվածում Հայաստանում թվայնացման միջոցով կանանց հզորացման թեմայով ելույթ է ունեցել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ներկայացրել սոցիալական պաշտպանության, թվային փոխակերպման, կանանց տնտեսական հզորացման և թվային գրագիտության ոլորտում ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը և արձանագրված առաջընթացը։  Փոխնախարար Ստեփանյանը շեշտել է Հայաստանի դրական փորձը, խոսել պետական և մասնավոր հատվածի հաջողած նախաձեռնությունների՝ այդ թվում «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի նորարար լուծումների և ծառայությունների մասին։

Մինչև համաժողովի պաշտոնական մեկնարկը, Աննա Հակոբյանը, հայկական պատվիրակության անդամները և պատվավոր մյուս հյուրերը այցելել են Կանանց ձեռագործ աշխատանքների ցուցահանդես, ծանոթացել ներկայացված աշխատանքներին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:25 10/09/2024  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
20:40 09/09/2024  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Ցինդաո քաղաքում
08:24 07/09/2024  |  ՄամուլՈրքանո՞վ կարող են իրականում անկախ լինել... օրենսդրությամբ անկախ ինստիտուտները. «Փաստ»
08:15 06/09/2024  |  ՄամուլՄԻՊ-ն ու գլամուր իշխանական փարթիները․ «Հրապարակ»
21:34 31/08/2024  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանը` գլխավոր դատախազի ու ՄԻՊ-ի հետ ճաշել է Քաթարից ու ԱՄԷ-ից ժամանած հյուրերի հետ
14:34 29/08/2024  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանը հանդիպել է անհետ կորած մի քանի զինվորի մայրերի հետ
19:37 24/08/2024  |  Սոցիալական ցանցերԱննա Հակոբյանը Արենիում բրդուճ է համտեսում, գինի վայելում
20:58 19/08/2024  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանը հանդիպել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ
08:10 17/08/2024  |  ՄամուլԱննա Հակոբյանին հարցաքննելու մասին տեղեկությունը համարվում է գաղտնիք. Ծիծեռնակաբերդում Փաշինյանին «Դավաճան» անվանելու դեպքով քննությունը շարունակվում է. «Ժողովուրդ»
13:47 12/08/2024  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանը արձակուրդից հետո եկավ կառավարություն

Արխիվ

[]